Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԺՈՂՈՎՐԴԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը, քննարկելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկությունը, որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը ժողովրդական քննարկման համար հնգօրյա ժամկետում հրապարակել «Հայաստանի Հանրապետության և «Ռեսպուբլիկա Արմենիա» պաշտոնաթերթերում:

i

2. Սահմանել ժողովրդական քննարկման համար ժամկետ մինչև 1993 թվականի հոկտեմբերի 15-ը:

/փոփ. 24.09.93 որոշում/

3.Ստեղծել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության բազմակուսակցական ժամանակավոր հանձնաժողով` սահմանադրության նախագծերի քննարկման ընթացքում ստացվող դիտողություններն ու առաջարկությունները համակարգելու և Գերագույն խորհրդի նախագահությանն ու հեղինակներին ներկայացնելու համար:

/խմբ. 24.09.93 որոշում/

4. Հանձնարարել ժամանակավոր հանձնաժողովին քննարկման ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ամփոփել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ ստացված դիտողություններն ու առաջարկությունները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությամբ պարբերաբար լուսաբանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի ժողովրդական քննարկման ընթացքը:

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, հիմնարկներին, ձեռնարկություններին, կազմակերպություններին, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի ժողովրդական քննարկման վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկություններն ուղարկել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության վերոհիշյալ ժամանակավոր հանձնաժողովին:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղարության ֆինանսատնտեսական վարչությանը անհրաժեշտ պայմաններ ստեղծել հանձնաժողովի գործունեությունն ապահովելու համար:

8. «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» պաշտոնաթերթերում հրապարակել օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության այլընտրանքային նախագծերը:

9. Առաջարկել Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող կուսակցական և ազատ մամուլին` աջակցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի ժողովրդական քննարկմանը:

9 հուլիսի 1993 թվական

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
09.07.1993
N ՀՆԽ-569-I
Որոշում