Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍՈՎ ՇՐՋԱՆԱՌՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍՈՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

2 սեպտեմբերի 2020 թվականի N 62

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍՈՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄՈՏ ԱԱՀ-Ի ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

Շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունը ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրից ՀՀ է ներմուծել տոհմային երինջներ: Համաձայն 01.01.2020թ.ից ուժի մեջ մտնող ՀՕ-195-ի փոփոխությամբ ընկերության մոտ ներմուծման ժամանակ առաջանու՞մ է ԱԱՀ-ի վճարման պարտավորություն, թե՞ ոչ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 60-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը,

- 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծման դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի և մաքսատուրքի հանրագումարը,

- 78-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը (եթե ԵՏՄ միասնական օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ)` որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ:

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքի

(29.06.2001թ. ՀՕ-195) 1-ին հոդվածով սահմանված են այն ապրանքատեսակները, որոնց ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից: 2020թ. հունվարի 1-ից նշված օրենքով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառվում է միայն ՄԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ և հարկման հատուկ համակարգի շրջանակներում գործունեություն իրականացնող հարկ վճարողները օրենքով սահմանված ապրանքների ներմուծման մասով չեն օգտվում ԱԱՀ-ից ազատման արտոնությունից:

Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հարկից ազատումը համարվում է հարկային արտոնության տեսակ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ԵՏՄ անդամ չհանդիսացող պետությունից «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման մասով շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունը պետք է հաշվարկի և վճարի ՄԱՀ` օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգավորումներին համապատասխան:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
02.09.2020
N 62
Իրազեկման թերթիկ