Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2020 թվականի N 273-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի «Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների մասին» N 604-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) N 1 հավելվածի 2-րդ կետում «գրականության» բառից հետո «սպորտի» բառը փոխարինել «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի» բառերով.

2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-րդ կետով.

«3.1. Անձինք, կազմակերպությունները, ստեղծագործական և աշխատանքային կոլեկտիվները Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների շնորհմանը կարող են ներկայացվել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհրդի կարծիքի հիման վրա:».

3) N 1 հավելվածի 62-րդ կետի 4-րդ ենթակետը «Երևան քաղաքի» բառերից հետո լրացնել «ֆիզիկական կուլտուրայի և» բառերով:

 

Երևանի քաղաքապետի

    առաջին տեղակալ                         Հ. Սարգսյան

 

8 սեպտեմբերի 2020 թ.

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
08.09.2020
N 273-Ն
Որոշում