Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԲԵՌՆԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀՀ ԱՎՏՈՄՈԲԻԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

2 սեպտեմբերի 2020 թվականի N 64

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀՀ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ո՞րն է հանդիսանում ճանապարհային հարկի հարկման հիմք քարշակ և կիսակցորդ ավտոգնացքի համար` կիսակցորդի թույլատրելի զանգվածը, թե՞ երկուսի հանրագումարը:

Ո՞ր պահին կամ կետում պետք է վճարել ճանապարհային հարկը: Արդյո՞ք պարտադիր է վճարել ճանապարհային հարկը ավտոգնացքը ՀՀ սահման մուտք գործելիս, թե՞ կարելի է նաև վճարել մաքսային տերմինալներում կամ Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 187-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկով հարկման բազա է համարվում բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ մուտքի և ՀՀ-ում գտնվելու տևողությունը` արտահայտված օրերով, ըստ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների (այդ թվում` կցորդների և կիսակցորդների) թույլատրելի առավելագույն զանգվածի` արտահայտված տոննաներով:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 2-րդ մասի կիրառության իմաստով, թամբային քարշակ թափքի տեսակ ունեցող ավտոմոբիլի և կիսակցորդի միակցված շարժակազմի (ավտոգնացքի) դեպքում հարկման բազայի որոշման նպատակով հիմք է ընդունվում ավտոգնացքի մեջ մտնող կիսակցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը` արտահայտված տոննաներով, իսկ կցորդով շարժվող միակցված շարժակազմի (ավտոգնացքի) դեպքում` շարժակազմի մեջ մտնող ավտոտրանսպորտային միջոցների (այդ թվում` կցորդների և կիսակցորդների) թույլատրելի առավելագույն զանգվածների հանրագումարը` արտահայտված տոննաներով,

- 188-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի դրույքաչափերը,

- 193-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար պետական բյուջե վճարման ենթակա ճանապարհային հարկը հաշվարկվում և վճարվում է հետևյալ կարգով.

1) ՀՀ յուրաքանչյուր մուտքի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում ՀՀ մուտք գործելիս,

i

2) ՀՀ մուտք գործելու օրվան հաջորդող տասնհինգ օրվա ընթացքում նույն ավտոտրանսպորտային միջոցով ՀՀ մեկից ավելի անգամ մուտք գործելու դեպքում ճանապարհային հարկը հաշվարկվում է յուրաքանչյուր մուտքի համար օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ ՀՀ մուտք գործելիս,

3) ՀՀ տարածքում տասնհինգ օրից ավելի գտնվելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տասնհինգ օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում ՀՀ տարածքում գտնվելու (նույն մասի 2-րդ կետում նշված դեպքում` վերջին մուտքից հաշված) տասնհինգօրյա ժամկետը լրանալուց հետո` հինգ օրվա ընթացքում: Կատարված վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) ճանապարհային հարկ վճարողները պահպանում են` հետագայում ճանապարհային հարկի վճարման փաստը հավաստելու նպատակով:

Նույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան` ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ մուտք գործելիս մաքսային մարմինները ստուգում են ճանապարհային հարկ վճարողի կողմից ճանապարհային հարկի հաշվարկման ճշտությունը կամ ճանապարհային հարկի վճարման արտոնությունից օգտվելու իրավունքը, անհրաժեշտության դեպքում` համապատասխան ճշգրտումներից հետո ապահովելով ճանապարհային հարկի գումարի լրավճարումը:

Նույն հոդվածի 3-րդ մասին համաձայն` ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների` ՀՀ տարածքից ելքի դեպքում մաքսային մարմինները ստուգում են օրենսգրքի 9-րդ գլխին համապատասխան ճանապարհային հարկի հաշվարկված և վճարված լինելը կամ ճանապարհային հարկի վճարման արտոնությունից օգտվելու իրավունքը: Նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված կարգով հաշվարկված ճանապարհային հարկի գումարից պակաս վճարումների դեպքում մաքսային մարմինները պակաս վճարված հարկի գումարը և հարկի վճարումն ուշացնելու համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարները գանձում են ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ` ճանապարհային հարկի վճարումը հավաստող անդորրագրերի և (կամ) տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրի վրա դնելով «ճանապարհային հարկը վճարված է մինչև......» նշումով կնիք, որից հետո հայտարարագրերն ու անդորրագրերը ՀՀ մուտք գործելիս, ՀՀ տարածքում կամ ՀՀ-ից ելքի դեպքում չեն կարող օգտագործվել որպես ճանապարհային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ:

Հաշվի առնելով վերոգրյալը, գրությամբ ներկայացված հարցերի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը`

1) ճանապարհային հարկով հարկման բազայի որոշման նպատակով` թամբային քարշակ թափքի տեսակ ունեցող ավտոմոբիլի և կիսակցորդի միակցված շարժակազմի (ավտոգնացքի) դեպքում հիմք է ընդունվում ավտոգնացքի մեջ մտնող կիսակցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը` արտահայտված տոննաներով,

2) ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկը հաշվարկվում է`

- ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ յուրաքանչյուր մուտքի համար` օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում ՀՀ մուտք գործելիս:

Ընդ որում, ՀՀ մուտք գործելու օրվան հաջորդող տասնհինգ օրվա ընթացքում նույն ավտոտրանսպորտային միջոցով ՀՀ մեկից ավելի անգամ մուտք գործելու դեպքում յուրաքանչյուր մուտքի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ ՀՀ մուտք գործելիս,

- ՀՀ տարածքում տասնհինգ օրից ավելի գտնվելու դեպքում` յուրաքանչյուր հաջորդ տասնհինգ օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար` օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում ՀՀ տարածքում գտնվելու տասնհինգօրյա ժամկետը լրանալուց հետո` հինգ օրվա ընթացքում (կատարված վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) ճանապարհային հարկ վճարողները պահպանում են` հետագայում ճանապարհային հարկի վճարման փաստը հավաստելու նպատակով):

Միաժամանակ, ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների` ՀՀ տարածքից ելքի դեպքում մաքսային մարմինները ստուգում են ճանապարհային հարկի հաշվարկված և վճարված լինելը կամ ճանապարհային հարկի վճարման արտոնությունից օգտվելու իրավունքը` օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ճանապարհային հարկի գումարից պակաս վճարումների դեպքում ապահովելով պակաս վճարված հարկի գումարի և հարկի վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գումարների գանձումը:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
02.09.2020
N 64
Իրազեկման թերթիկ