Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՎՃԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՎՃԱՐՎՈՂ ՌՈՅԱԼԹԻԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

2 սեպտեմբերի 2020 թվականի N 66

 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՎՃԱՐՎՈՂ ՌՈՅԱԼԹԻԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին (Գերմանիայի Դաշնային Հանրապետության ռեզիդենտ) վճարում է ռոյալթի: Այս դեպքում տվյալ եկամուտը ՀՀ-ում ենթակա՞ է հարկման, թե ոչ: Միաժամանակ եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության ռեզիդենտը ով հանդիսանում է ռոյալթիի փաստացի սեփականատերը ներկայացնում է ռեզիդենտության տեղեկանք ռոյալթին հարկային գործակալի կողմից ի՞նչ դրույքաչափով է ենթակա հարկման:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետին համապատասխան` ռոյալթին հարկ վճարողի մտավոր սեփականության և այլ ոչ գույքային իրավունքների օգտագործումից ստացված կամ ստացման ենթակա եկամուտն է: Ռոյալթի է համարվում մասնավորապես գյուտերի, արտոնագրերի, հեղինակային իրավունքի` գրականության, գիտության կամ արվեստի, ներառյալ` հեռուստատեսության կամ ռադիոհաղորդակցության համար կինոֆիլմեր, աուդիո և տեսաձայնագրություններ, համակարգչային ծրագրերի, վկայագրի, ապրանքային նշանի, գծագրի կամ մոդելի, սխեմայի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական տեղեկատվության կամ փորձի օգտագործման համար եկամուտը,

- 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում` ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը,

- 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող և (կամ) առանց մշտական հաստատության ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման բազա են համարվում` օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համախառն եկամուտը,

- 107-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին համապատասխան` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառության նպատակով` ռեզիդենտ կազմակերպությունից կամ մշտական հաստատությունից կամ ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձից (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջից, նոտարից) ստացվող ռոյալթիները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ,

- 125-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի պասիվ եկամուտների նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, բացառությամբ նույն մասի 3.1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերի:

«Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի 12-րդ հոդվածի`

- 1-ին կետի համաձայն` պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող ռոյալթիները կարող են հարկվել այդ մյուս պետությունում,

- 2-րդ կետի համաձայն` այնուամենայնիվ, այդպիսի ռոյալթիները կարող են հարկվել նաև այն պայմանավորվող պետությունում, որի հետ կապված դրանք առաջանում են, այդ պետության օրենքների համաձայն, բայց եթե ռոյալթիների փաստացի սեփականատերը մյուս պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ դեպքում գանձված հարկը չպետք է գերազանցի ռոյալթիների համախառն գումարի 6 տոկոսը,

- 3-րդ կետի համաձայն` «ռոյալթի» տերմինը նույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է ամեն տեսակի վճարում` որևէ գրական, գեղարվեստական կամ գիտական աշխատանքի, այդ թվում` հեռուստատեսային և ռադիոհաղորդակցությունների համար օգտագործվող կինոնկարների, ֆիլմերի, սկավառակների, որևէ պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի հեղինակային իրավունքի կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար:

«Կարող են հարկվել» տերմինը համաձայնագրերում օգտագործվում է այն իմաստով, որ պայմանավորվող պետությունն (երկիրը) իր ներքին օրենսդրությամբ կարող է չունենալ տվյալ տեսակի եկամտի հարկում, ինչը ՀՀ-ի դեպքում առկա չէ (ոչ ռեզիդենտի կողմից ՀՀ աղբյուրներից ստացվող ռոյալթիները ՀՀ-ում ենթակա են շահութահարկով հարկման 10% դրույքաչափով): Այսինքն, «Կարող են հարկվել» տերմինը եկամտի աղբյուր երկրի (տվյալ դեպքում` ՀՀ-ի) համար ոչ թե հնարավորություն է, այլ պարտավորություն, քանի որ կրկնակի հարկման համաձայնագրերով հարկման առաջնահերթության իրավունքը պատկանում է եկամտի աղբյուր երկրին:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ եթե գրությամբ նշված դեպքում ՀՀ ռեզիդենտ կազմակերպության կողմից առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին վճարվում է ռոյալթի, ապա տվյալ եկամուտը ՀՀ-ում ենթակա է հարկման ոչ ռեզիդենտի շահութահարկով` 10% դրույքաչափով: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության ռեզիդենտը հանդիսանում է ռոյալթիի փաստացի սեփականատերը, ապա ռեզիդենտության տեղեկանքի առկայության դեպքում ռոյալթին հարկային գործակալի կողմից ենթակա է հարկման 6% դրույքաչափով:

Միաժամանակ, հայտնում ենք, որ օրենսգրքի 307-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն` հարկային մարմինը դիմումի կամ դրա որևէ հարցի վերաբերյալ իրազեկում չի իրականացնում, եթե` դիմումը հետապնդում է հարկերի հաշվարկման կամ վճարման կոնկրետ դեպքերի սխալ կամ ճիշտ կատարման հավաստում ստանալու կամ հարկ վճարողի գործունեության և (կամ) փաստաթղթերի փորձաքննության անցկացման նպատակ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
02.09.2020
N 66
Իրազեկման թերթիկ