ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-61-Ո-140
2020թ.
ԵՐՎԱՆԴ ՀԵՆՐԻԿԻ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ` ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ազգային ժողովի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Հենրիկի Խունդկարյանին Սահմանադրական դատարանի դատավոր ընտրելու վերաբերյալ կայացած գաղտնի քվեարկության արդյունքները, ինչպես նաև Երվանդ Հենրիկի Խունդկարյանի կողմից 16.09.2020 թվականին հիշյալ հիմքով ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
2020 թվականի սեպտեմբերի 18-ից Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Հենրիկի Խունդկարյանի` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի և Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները համարել դադարած:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020թ. սեպտեմբերի 18
ք. Երևան