Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 888-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2020 թվականի N 1059-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 888-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 3-ի «Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու, դրա աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 888-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

1) որոշման 1-ին հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19-րդ կետով.

«19. Մինչև աշխատանքային խմբի գործունեության դադարումն աշխատանքային խմբի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառմամբ նախատեսված միջոցների հաշվին ապահովելու է որոշման N 2 հավելվածով հաստատված աշխատանքային խմբի անհատական կազմում ներգրավված և ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակից չհանդիսացող անձանց վարձատրության ֆինանսավորումը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. սեպտեմբերի 17

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.09.2020
N 1059-Ն
Որոշում