Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2020 թվականի N 1063-Ա

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՈՒ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 592-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը`

1. Ստեղծել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (այսուհետ` ՅՈՒՆԵՍԿՕ) միջգերատեսչական հիդրոլոգիական ազգային կոմիտե ու հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 6-ի «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի ազգային կոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 592-Ա որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ`

1) մեկամսյա ժամկետում հաստատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջգերատեսչական հիդրոլոգիական ազգային կոմիտեի (այսուհետ` կոմիտե) անհատական կազմը և կոմիտեի աշխատակարգը.

2) ըստ գործունեության արդյունքի` պարբերաբար ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարություն ներկայացնել տեղեկատվություն` ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջգերատեսչական հիդրոլոգիական ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավոր ուղղությունների, կայացած հանդիպումների և միջոցառումների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. սեպտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թվականի սեպտեմբերի 17-ի

N 1063-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարար (կոմիտեի համանախագահ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (կոմիտեի համանախագահ)

ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ մշակութային համագործակցության բաժնի ներկայացուցիչ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

«Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Երևանի պետական համալսարանի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հիդրոշինարարության, ջրային համակարգերի և հիդրոէլեկտրակայանների ամբիոնի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ (կոմիտեի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.09.2020
N 1063-Ա
Որոշում