Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2020 թվականի N 1549-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառումը` համաձայն N 1 հավելվածի.

2) կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն միջոցառման իրականացման պատասխանատու մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. սեպտեմբերի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1549-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերում և վարկային կազմակերպություններում (այսուհետ` բանկեր և վարկային կազմակերպություններ) գործող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով տուժած զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների վարկային պարտավորությունների կատարմանը` ստեղծված իրավիճակում վերջիններիս գործունեության շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև զարգացման նպատակով ձեռքբերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը պաշտպանելու նպատակով:

2. Միջոցառման շահառու հանդիսանում են զբոսաշրջության ոլորտը սպասարկող, տնտեսական գործունեության H49.3, H49.42, N77.11 և N 79 դասակարգիչները հայտարարագրած տրանսպորտային ոլորտի` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձինք կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` տնտեսավարողներ), որոնք ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում, ստեղծվել են մինչև 2019 թվականի մայիսի 1-ը և ապահովում են ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը`

1) կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում չեն ներկայացրել աջակցություն ստանալու դիմում 2020 թվականի օգոստոս ամսվանից սկսած.

2) 2019 թվականի իրացման շրջանառության առնվազն 50 տոկոսը ձևավորվել է հետևյալ պատվիրատուների անկանխիկ վճարումների արդյունքում`

ա) զբոսաշրջային գործակալություններ և օպերատորներ, տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ մատուցող տնտեսավարողներ (ՏԳՏԴ` N 79).

բ) կացության կազմակերպում իրականացնող տնտեսավարողներ (ՏԳՏԴ` I 55).

գ) օտարերկրյա բանկային հաշվից վճարում իրականացրած քաղաքացիներ կամ կազմակերպություններ.

3) ունեցել են բարվոք վարկային պատմություն, այսինքն` ըստ ԱՔՌԱ տեղեկատվության` 2019 թվականի ընթացքում չեն ունեցել 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.

4) ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ վարկը տրամադրվել է մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներառյալ` տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով.

5) ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ աջակցության շահառու ճանաչվելու դեպքում վարկի մայր գումարի մարումները կհետաձգվեն առնվազն մինչև 2021 թվականի ապրիլ ամիսը, իսկ 2021 թվականի ապրիլ-հուլիս ամիսների համար փոխհատուցում ստանալու համար` բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ վարկի մայր գումարի մարումները կհետաձգվեն առնվազն մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը:

(2-րդ կետը փոփ. 04.03.2021 թիվ 317-Լ, 10.06.2021 թիվ 933-Լ որոշումներ)

3. Սույն հավելվածի 2-րդ կետով նշված դասակարգիչները չհայտարարագրած, սակայն 2019 թվականի ընթացքում փաստացի նշված ոլորտներում գործունեություն իրականացրած տնտեսավարողները կարող են ընդգրկվել միջոցառման շահառուների ցանկում հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված տվյալների (հաշվարկային փաստաթղթերի և աշխատողների) ուսումնասիրության, կամ միջոցառման այլ չափանիշներին բավարարելու և տնտեսական գործունեության տեսակն ապացուցող փաստաթղթեր ներկայացնելու արդյունքում: Տվյալ դեպքում` տնտեսավարող սուբյեկտը դիմումի հետ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում նաև համապատասխան փաստաթղթերը և ուսումնասիրության արդյունքներով շահառու համարվելու դեպքում ընդգրկվում շահառուների ցանկում:

(3-րդ կետը փոփ. 04.03.2021 թիվ 317-Լ որոշում)

4. Միջոցառման շրջանակում օժանդակությունը տրամադրվում է ըստ ժամանակացույցի` վարկի դիմաց վճարման ենթակա տոկոսների 75 տոկոսի փոխհատուցման ձևով:

(4-րդ կետը փոփ. 04.03.2021 թիվ 317-Լ, 10.06.2021 թիվ 933-Լ որոշումներ)

5. Սույն միջոցառման շրջանակում փոխհատուցումը տրամադրվում է մինչև 2021 թվականի հուլիս ամիսը ներառյալ:

(5-րդ կետը փոփ. 10.06.2021 թիվ 933-Լ որոշում)

6. Տնտեսավարողը դադարում է համարվել սույն միջոցառման շահառու, եթե`

1) ըստ համապատասխան ժամանակացույցի չի իրականացրել միջոցառման շրջանակում մեկ կամ մի քանի սուբսիդավորվող վարկերի տոկոսների վճարման պարտավորության իր մասը.

2) մշտադիտարկման արդյունքում պարզվել են միջոցառման պահանջների վերաբերյալ ոչ հավաստի տվյալների ներկայացման փաստեր.

3) ՀՀ էկոնոմիկայի նախարարության և բանկերի կամ վարկային կազմակերպությունների հետ կնքված պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

7. Սույն միջոցառման 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում տնտեսավարողը կրում է մինչ այդ միջոցառման շրջանակներում պետության կողմից բանկին կամ վարկային կազմակերպությանը փաստացի փոխանցված դրամական միջոցները և դրանց նկատմամբ հաշվարկված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով տոկոսները վերադարձնելու պարտականություն:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1549-Լ որոշման

 

ԿԱՐԳ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Միջոցառման չափանիշներին բավարարող շահառուները, աջակցությունից օգտվելու նպատակով, մինչև 2020 թվականի դեկտեմբերի 16-ը, իսկ 2021 թվականին դիմելու դեպքում` մինչև մարտի 14-ը դիմում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն)` լրացնելով էլեկտրոնային հայտը և կցելով հետևյալ փաստաթղթերը`

1) աջակցության ծրագրի մասնակցության դիմումը.

2) գրավոր համաձայնություն այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բանկերից կամ ԱՔՌԱ վարկային բյուրոյից կարող է ստանալ տեղեկատվություն` իրենց վարկային պատմության և վարկերի մարումների վերաբերյալ.

3) բանկի կամ վարկային կազմակերպության գրավոր հաստատումն այն մասին, որ աջակցության շահառու ճանաչվելու դեպքում վարկի մայր գումարի մարումները կհետաձգվեն առնվազն մինչև 2021 թվականի ապրիլ ամիսը, իսկ 2021 թվականի ապրիլ-հուլիս ամիսների համար փոխհատուցում ստանալու համար` բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ վարկի մայր գումարի մարումները կհետաձգվեն առնվազն մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը, որն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում.

4) բանկի կամ վարկային կազմակերպության գրավոր հաստատումն այն մասին, որ վարկը տրամադրվել է տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար.

5) բանկի կամ վարկային կազմակերպության կողմից 2020 թվականի ապրիլի 1-ից սկսած` չվճարված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանք` չմարված տոկոսները 75 և 25 տոկոս մասերի բաժանելու և դրանց մարման 6-ամսյա, իսկ 2021 թվականին դիմող շահառուների դեպքում` 3-ամսյա ժամանակացույցի տեսքով, իսկ 2021 թվականի ապրիլ-հուլիս ամիսների համար փոխհատուցում ստանալու համար` ամիսների բաշխված ժամանակացույցի տեսքով, որն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում.

6) բանկի կամ վարկային կազմակերպության կողմից N 3 հավելվածի համաձայն տրամադրված տեղեկանք` 2019 թվականի ընթացքում հայտատուի` տվյալ բանկի հաշվեհամարներով դրամական մուտքերի վերաբերյալ.

7) տնտեսավարողի կողմից` N 3 հավելվածում նշված տվյալների հիման վրա կազմված տեղեկանք` համաձայն N 4 հավելվածի.

8) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցման/հաշվառման վկայականը (առկայության դեպքում) և ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված քաղվածքը, որը կարող է ներբեռնվել էլեկտրոնային եղանակով.

9) N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված ոլորտների դասակարգիչները չհայտարարագրած, սակայն 2019 թվականի ընթացքում փաստացի նշված ոլորտներում գործունեություն իրականացրած տնտեսավարող սուբյեկտները` տնտեսական գործունեության տեսակն ապացուցող փաստաթղթեր:

(1-ին կետը փոփ. 04.03.2021 թիվ 317-Լ, 10.06.2021 թիվ 933-Լ որոշումներ)

2. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շահառուների ընտրության նպատակով ստացված տեղեկատվության նախնական համապատասխանության ստուգումն իրականացնում է դիմումը ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: Թերությունների կամ մերժման հիմքերի առկայության դեպքում դրանց վերաբերյալ հայտատուին տեղեկացումը կատարվում է էլեկտրոնային եղանակով` նույն ժամկետում:

3. Աջակցության հայտի ստացման ժամկետ է համարվում ամբողջական տեղեկատվության ստացման ամսաթիվը:

4. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը N 2 հավելվածի 1-ին կետում թվարկված փաստաթղթերի փաթեթը հայտատուից ստանալուց և նախնական համապատասխանությունն ուսումնասիրելուց հետո, փաստաթղթերում նշված տեղեկատվությունը ստուգելու նպատակով, երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է`

1) ՀՀ պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` ՊԵԿ)` սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցության դիմում ներկայացրած չլինելու, ինչպես նաև 2-րդ ենթակետի «ա» և «բ» կետերով պահանջվող պատվիրատուների տնտեսական գործունեության տեսակի և իրացման շրջանառության (համախառն եկամտի) և տնտեսավարողի` 2019 թվականի իրացման շրջանառության չափի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Ընդ որում` սույն ենթակետի իմաստով`

ա) պատվիրատուների իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը), տնտեսական գործունեության տեսակը և կշիռը որոշվում են` հիմք ընդունելով 2019 թվականի շահութահարկի տարեկան կամ շրջանառության հարկի եռամսյակային հաշվարկներում արտացոլված տվյալները.

բ) տնտեսավարողի իրացման շրջանառության չափը որոշվում է` հիմք ընդունելով 2019 թվականի ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով և (կամ) շրջանառության հարկի հաշվարկներով հայտարարագրված իրացման շրջանառությունը.

գ) տնտեսավարողի տնտեսական գործունեության տեսակը և կշիռը որոշվում են` հիմք ընդունելով 2019 թվականի շահութահարկի տարեկան կամ շրջանառության հարկի եռամսյակային հաշվարկներում արտացոլված տվյալները.

դ) 2019 թվականի շահութահարկի, շրջանառության հարկի, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ են համարվում մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկները:

2) ԱՔՌԱ վարկային բյուրո` 2019 թվականի ընթացքում հայտատուների 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ չունենալու հաստատումը և 2019 թվականի տարեկան վարկային մարումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

5. ՊԵԿ-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության դիմումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն է ներկայացնում տեղեկատվություն` համաձայն NN 5 և 6 հավելվածների:

6. ԱՔՌԱ վարկային բյուրոն ՀՀ էկոնոմիկայի նախարարության դիմումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն է տրամադրում անհրաժեշտ տեղեկատվությունը:

7. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, հավաքագրելով և վերլուծելով ՊԵԿ-ի և ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից տրամադրված տեղեկատվությունը, 4 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին հայտնում է վերջինիս շահառու հանդիսանալու փաստը, կամ չհանդիսանալու դեպքում` ներկայացնում է մերժման հիմքերը:

8. Սույն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով սահմանված դիմումը ստանալու դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիմումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է ՊԵԿ, որը հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված տվյալների (հաշվարկային փաստաթղթերի և աշխատողների) ուսումնասիրության արդյունքում 2 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը գրավոր տեղեկացնում է տնտեսավարողի փաստացի տնտեսական գործունեության տեսակի մասին:

9. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սույն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետով սահմանված կարգով շահառու հանդիսացած տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ ձևավորված վերջնական տեղեկատվությունը 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է ՊԵԿ-ին:

10. Միջոցառման շրջանակում առաջին փոխհատուցումը կատարվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը, երկրորդը` մինչև 2021 թվականի մարտի 30-ը, իսկ երրորդը` մինչև 2021 թվականի օգոստոսի 20-ը: Տոկոսադրույքների սուբսիդավորման գործընթացը կարգավորվում է բանկի կամ վարկային կազմակերպության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև կնքվող պայմանագրով:

(10-րդ կետը փոփ. 04.03.2021 թիվ 317-Լ, 10.06.2021 թիվ 933-Լ որոշումներ)

11. Միջոցառման ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում բանկը կամ վարկային կազմակերպությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն է ներկայացնում վերջնահաշվարկ` տրամադրելով միջոցառմամբ նախատեսված շահառու հանդիսանալու ժամկետներում վարկի համար փաստացի հաշվեգրված տոկոսների վերաբերյալ տեղեկանք: Վերահաշվարկից հետո, եթե օժանդակության արդյունքում առաջանում է դրական տարբերություն (օժանդակության արդյունքում վարկի տոկոսների գծով փաստացի իրականացված վճարման և վարկի տոկոսների գծով շահառուի փաստացի պարտավորության տարբերությունը), վերջինս բանկի կամ վարկային կազմակերպության կողմից վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:

12. Միջոցառման շրջանակում վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից փոխանցվում է բանկի կամ վարկային կազմակերպության հաշվին:

13. Միջոցառման շրջանակում օժանդակության գործընթացի մշտադիտարկումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` եռամսյա պարբերականությամբ:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2020 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1549-Լ որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների` 2019

թվականի իրացման շրջանառության վերաբերյալ` համաձայն

ներկայացված բաժինների

 

Տեղեկացնում եմ, որ ____________ (բանկի լրիվ անվանումը) բանկի/վարկային կազմակերպության վարկառու ___________ (լրիվ անվանումը) կազմակերպության/ԱՁ-ի 2019 թվականի ընդհանուր մուտքերը կազմել են _________ դրամ, այդ թվում`

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Վճարողի անվանումը|2019 թվականի ընթացքում վճարողի կողմից          |

|   |                 |իրականացված փոխանցումների ընդհանուր ծավալը     |

|   |                 |(դրամ)                                         |

|___|_________________________________________________________________|

|1. |Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց կողմից |

|   |փոխանցված գումարներ                                              |

|___|_________________________________________________________________|

|___|_________________________________________________________________|

|2. |Հայաստանի Հանրապետությունում գրանցված ֆիզիկական անձանց կողմից    |

|   |փոխանցված գումարներ                                              |

|___|_________________________________________________________________|

|___|_________________________________________________________________|

|3. |Օտարերկրյա բանկային հաշիվներից փոխանցված գումարներ               |

|___|_________________________________________________________________|

|___|_________________________________________________________________|

|4. |Ընդամենը մուտքերի ծավալը (դրամ)                                  |

._____________________________________________________________________.

 

_____________________________

                        (Կ. Տ.) (ստորագրություն)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2020 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1549-Լ որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների 2019

թվականի իրացման շրջանառության վերաբերյալ

 

Տեղեկացնում եմ, որ __________________ (կազմակերպության լրիվ անվանումը) կազմակերպության 2019 թվականի ընդհանուր իրացման շրջանառության առնվազն 50 տոկոսը ձևավորվել է հետևյալ պատվիրատուների կատարած վճարումների արդյունքում`

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|                           |Պատվիրատուի|Պատվիրատուի|2019 թվականի |

|   |                           |անվանումը  |ՀՎՀՀ-ն     |ընթացքում    |

|   |                           |           |           |պատվիրատուի  |

|   |                           |           |           |կողմից       |

|   |                           |           |           |իրականացված  |

|   |                           |           |           |փոխանցումների|

|   |                           |           |           |ընդհանուր    |

|   |                           |           |           |ծավալը (դրամ)|

|___|___________________________|___________|___________|_____________|

|1. |Զբոսաշրջային               |           |           |             |

|   |գործակալություններ և       |           |           |             |

|   |օպերատորներ, տեղերի        |           |           |             |

|   |ամրագրում և  զբոսաշրջության|           |           |             |

|   |ոլորտի այլ ծառայություններ |           |           |             |

|   |մատուցող տնտեսավարողներ    |           |           |             |

|   |(ՏԳՏԴ` N 79)               |           |           |             |

|___|___________________________|___________|___________|_____________|

|___|___________________________|___________|___________|_____________|

|2. |Կացության կազմակերպում     |           |           |             |

|   |իրականացնող տնտեսավարողներ |           |           |             |

|   |(ՏԳՏԴ` I 55)               |           |           |             |

|___|___________________________|___________|___________|_____________|

|___|___________________________|___________|___________|_____________|

|3. |Օտարերկրյա բանկային հաշվից |           |           |             |

|   |վճարում իրականացրած        |           |           |             |

|   |քաղաքացիներ կամ            |           |           |             |

|   |կազմակերպություններ        |           |           |             |

|___|___________________________|___________|___________|_____________|

|   |Ընդամենը մուտքերի ծավալը   |           |           |             |

|   |(դրամ)                     |           |           |             |

._____________________________________________________________________.

 

______________________________

                        (Կ. Տ.) (ստորագրություն)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2020 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1549-Լ որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների` 2019

թվականի իրացման շրջանառության վերաբերյալ

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Տնտեսա-  |Տնտեսա-|Իրացման   |Տնտեսական|Տնտեսական|23-րդ միջոցառման    |

|   |վարողի   |վարողի |շրջանառու-|գործու-  |գործու-  |շրջանակում          |

|   |անվանումը|ՀՎՀՀ-ն |թյունը    |նեության |նեության |աջակցության դիմում  |

|   |         |       |          |տեսակը   |կշիռը    |ներկայացրած չլինելու|

|   |         |       |          |         |         |վերաբերյալ նշում    |

|___|_________|_______|__________|_________|_________|____________________|

|1. |         |       |          |         |         |                    |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2020 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1549-Լ որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Զբոսաշրջային ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների`

2019 թվականի իրացման շրջանառության (համախառն եկամտի) և տնտեսական

գործունեության տեսակի վերաբերյալ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Պատվիրատուի|Պատվիրատուի|Հաշվետու|Իրացման   |Տնտեսական|Տնտեսական  |

|   |անվանումը  |ՀՎՀՀ-ն     |ժամանա- |շրջանառու-|գործու-  |գործու-    |

|   |           |           |կաշրջան |թյունը    |նեության |նեության   |

|   |           |           |        |(համախառն |տեսակը   |կշիռը      |

|   |           |           |        |եկամուտը) |         |           |

|___|___________|___________|________|__________|_________|___________|

|1. |           |           |        |          |         |           |

._____________________________________________________________________.

 

Հրապարակման օրը` 22 սեպտեմբերի 2020 թվական: Վp

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2020
N 1549-Լ
Որոշում