041.0486.270700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 հուլիսի 2000 թվականի N 486
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ N 2 ՏԱՆ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` ելնելով պատմության և մշակույթի հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող կառավարական N 2 տան պահպանման անհրաժեշտությունից`
ա) ապահովել կառավարական N 2 տան հիմնանորոգման աշխատանքների իրականացումը (առաջնահերթ կարգով` տանիքի և նախասրահի)` սահմանված կարգով համաձայնեցված և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ: