Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

22 սեպտեմբերի 2020 թվականի N 75

 

ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ընկերությունը իրականացնելու է նավթի և նավթաթափոնների վերամշակման միջոցով դիզելային վառելիքի արտադրական գործունեություն, որի նպատակով ԵՏՄ անդամ երկրից նախատեսում է ներկրել ԱՏԳ ԱԱ 8421290003, 8419400009, 8419899890 ծածկագրերին դասվող սարքավորումներ:

Վերը նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող սարքավորումների ներմուծումը ՀՀ ազատվու՞մ է ԱԱՀ-ից, թե՞ ոչ:

 

Պատասխան

i

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների կողմից ԱՏԳ ԱԱ 84 և 85 ապրանքային ենթախմբերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8418 10 200 1, 8418 10 800 1, 8418 30 200 1, 8418 40 200 1, 8422 11 000 0, 8447 90 000 1, 8450 11, 8451 21, 8452 10, 8508 11 000 0, 8508 19 000 1, 8509 4, 8516 31 000, 8516 33 000 0, 8516 40, 8516 50, 8516 60 1010, 8516 71, 8516 72, 8519 20, 8521 90 000 1, 8528 72 ծածկագրերին դասվող ապրանքների) ներմուծումը, անկախ նույն հոդվածով սահմանված ցանկում կատարված բացառություններից ազատվում է ավելացված արժեքի հարկից: Միաժամանակ, օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված ապրանքատեսակների ցանկում, որոնց ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից, ներառված են նաև ԱՏԳ ԱԱ 84 ապրանքային ենթախմբում ներառված ԱՏԳ ԱԱ 8447 90 000 1 ծածկագրերին դասվող ապրանքները:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ՄԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ԱՏԳ ԱԱ 84 ապրանքային ենթախմբին դասվող ապրանքների, բացառությամբ` ԱՏԳ ԱԱ 8418 10 200 1, 8418 10 800 1, 8418 30 200 1, 8418 40 200 1, 8422 11 000 0, 8450 11, 8451 21, 8452 10 ծածկագրերին դասվող ապրանքների, ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից:

ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից ԱՏԳ ԱԱ 8418 10 200 1, 8418 10 800 1, 8418 30 200 1, 8418 40 200 1, 8422 11 000 0, 8450 11, 8451 21, 8452 10 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառելի չէ և այդ ապրանքների ներմուծման մասով հաշվարկվում ու վճարվում է ԱԱՀ` ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգավորումներին համապատասխան:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
22.09.2020
N 75
Իրազեկման թերթիկ