Սեղմել Esc փակելու համար:
ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԵՎ ԻՆԳԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԵՎ ԻՆԳԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2020 թվականի N 1076-Ա

 

ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԵՎ ԻՆԳԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական Ինգա Վարդանյանին 2020 թվականի սեպտեմբերի 23-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Նիժնի Նովգորոդ)` «Արտադրողական Ռուսաստանի թվային արդյունաբերություն 2020» համաժողովի շրջանակներում կայանալիք «ԵԱՏՄ թվային հարթակ` երկրների համագործակցություն» թեմայով պանելային նստաշրջանին մասնակցելու նպատակով:

2. Հակոբ Արշակյանի և Ինգա Վարդանյանի` Ռուսաստանի Դաշնություն (Նիժնի Նովգորոդ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. սեպտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.09.2020
N 1076-Ա
Որոշում