Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 սեպտեմբերի 2020 թվականի N 1574-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Հ. Հարության փողոց 3 հասցեում գտնվող, 2018 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ 131 421 600 դրամ գնահատված շուկայական արժեքով, 1055 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ` գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 2586814) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքին` դրանցից 310.1 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի կարիքների համար օգտագործելու, իսկ մնացած շենք-շինությունները` Հայաստանի Հանրապետությունում ձիաբուծության և հեծյալ տուրիզմի զարգացման նպատակով Տիգրան Բաղիշջանյանին օգտագործման, այդ թվում` կառուցապատման իրավունքով տրամադրելու համար:

2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցված է համարվում սույն որոշման 1-ին կետում նշված գույքի սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անհատույց օգտագործման իրավունքը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր` դրանում սահմանելով որ, սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի միջոցների հաշվին:

4. Սահմանել, որ նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը` դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. սեպտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.2020
N 1574-Ա
Որոշում