Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2020 թվականի N 1592-Ն

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքներն այլ կազմակերպություններին կամ սպառողներին տրամադրման դեպքում այդ ապրանքների արժեքի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. սեպտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի սեպտեմբերի 28-ի

N 1592-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքներն այլ կազմակերպություններին կամ սպառողներին տրամադրման դեպքում այդ ապրանքների արժեքի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառված հասկացությունները գործածվում են «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Բնակչության և Զինված ուժերի կենսապահովման նպատակով ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքները կամ դրանց վերամշակման արդյունքում ստացվող ապրանքները Կառավարության համապատասխան որոշման համաձայն կարող են`

1) իրացվել այդ ապրանքների սեփականատեր կազմակերպությունների կողմից` ազատ վաճառքի եղանակով.

2) հանձնվել Կառավարության կողմից սահմանված կազմակերպություններին կամ սպառողներին` բնակչության նորմավորված մատակարարումը կազմակերպելու համար:

4. Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքները կամ դրանց վերամշակման արդյունքում ստացվող ապրանքները սահմանված կարգով այլ կազմակերպություններին կամ սպառողներին հանձնելու դեպքում այդ ապրանքների սեփականատեր կազմակերպություններին նշված ապրանքների արժեքը հատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

5. Յուրաքանչյուր կազմակերպության համար ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների հատուցման գումարը հաշվարկվում է լիազոր մարմնի կողմից` ելնելով վերջին 12 ամսվա ընթացքում այդ կազմակերպության կողմից ներկրված` ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում արտացոլված նույն տեսակի ապրանքի միջին կշռված գնից, իսկ վերամշակման արդյունքում ստացվող ապրանքներն այլ կազմակերպություններին կամ սպառողներին հանձնելու դեպքում` նաև վերամշակման նպատակով կազմակերպության կողմից կատարված աշխատանքների արժեքից:

6. Ռազմավարական պաշարներն այլ կազմակերպություններին կամ սպառողներին հանձնելիս կազմվում է եռակողմ հանձնման-ընդունման ակտ` համաձայն ձևի, որը ստորագրվում է Ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքները հանձնող կազմակերպության, ընդունող կազմակերպության կամ սպառողի և լիազոր մարմնի պաշտոնատար անձանց կողմից:

7. Փոխհատուցում ստանալու նպատակով Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքներն այլ կազմակերպությանը կամ սպառողին հանձնած կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հաշվարկային փաստաթուղթ:

8. Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների փոխհատուցման ժամկետը չի կարող գերազանցել 60 աշխատանքային օրը, եթե ռազմական դրություն չի հայտարարվել:

9. Ռազմական դրություն հայտարարելու դեպքում` ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների հատուցման ժամկետը կարող է երկարաձգվել` մինչև ռազմական դրության ավարտին հաջորդող 60-րդ աշխատանքային օրը:

 

Ձև

 

ԱԿՏ N_______________ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

__ _____________ 202__ թ.

Լիազոր մարմնի 20___ թ.________ -ի N ____________կարգագրի հիման վրա ___________________________________ կողմից ______________________________

(հանձնող կազմակերպության անվանումը)        (ընդունող կազմակերպության

                                            անվանումը)

հանձնված ռազմավարական պաշարների նյութական արժեքների`

 

._____________________________________________________________________.

|NN  |Նյութական     |Տեսակը  |Չափի միավորը  |Քանակը  |Ծանոթություն    |

|    |արժեքների     |        |              |        |                |

|    |անվանումները  |        |              |        |                |

|____|______________|________|______________|________|________________|

|1   |              |        |              |        |                |

|____|______________|________|______________|________|________________|

|2   |              |        |              |        |                |

|____|______________|________|______________|________|________________|

|3   |              |        |              |        |                |

|____|______________|________|______________|________|________________|

|4   |              |        |              |        |                |

._____________________________________________________________________.

 

Քանակը (կշիռ կամ հատ) տառերով _________________________________

Լրացուցիչ տեղեկություններ _____________________________________

 

ՀԱՆՁՆՈՂ`

 

Կ. Տ. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ________________  ___________________

                                 (ստորագրություն)    (անուն, ազգանուն)

    ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ             ________________   ___________________

                                 (ստորագրություն)    (անուն, ազգանուն)

 

ԸՆԴՈՒՆՈՂ`

Կ. Տ. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ (ՀԻՄՆԱՐԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏ)

         (ԼԻԱԶՈՐ ԱՆՁ)            ________________   ___________________

                                 (ստորագրություն)    (անուն, ազգանուն)

__________________________________

(պաշտոն, անձը հաստատող փաստաթուղթ)

 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Կ. Տ.

________________ ___________________________________________________

(ստորագրություն) (պաշտոն, անուն, ազգանուն, անձը հաստատող փաստաթուղթ)

 

Պաշտոնական հրապարկաման օրը` 29 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2020
N 1592-Ն
Որոշում