Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0214.01.4 «ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

11 սեպտեմբերի 2020 թվականի N 31-Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0214.01.4 «ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0214.01.01.4 «ՈՍԿԵՐԻՉ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 850-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

Աղյուսակ 2

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0214.01.4

«Ոսկերչություն» մասնագիտության 0214.01.01.4 «Ոսկերիչ» որակավորման

հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ

մասնագիտական կարողությունների մոդուլներ

 

._____________________________________________________________________.

|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»  |

|_____________________________________________________________________|

|1.  |Մոդուլի դասիչը             |ՈՍԿ-4-20-001                        |

|____|___________________________|____________________________________|

|2.  |Մոդուլի նպատակը            |Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ      |

|    |                           |ձևավորել  ոսկերչական արվեստի, դրա   |

|    |                           |դերի ու նշանակության, զարգացման     |

|    |                           |պատմության, ոսկերչությունում        |

|    |                           |օգտագործվող թանկարժեք մետաղների     |

|    |                           |հատկությունների վերաբերյալ          |

|    |                           |գիտելիքներ, ոսկերչական հիմնական     |

|    |                           |գործիքների, հարմարանքների ու        |

|    |                           |սարքավորումների կիրառման            |

|    |                           |կարողություններ:                    |

|____|___________________________|____________________________________|

|3.  |Մոդուլի տևողությունը       |18 ժամ                              |

|____|___________________________|____________________________________|

|4.  |Մուտքային պահանջները       |Մոդուլն ուսումնասիրելու համար       |

|    |                           |նախնական մասնագիտական գիտելիքներ    |

|    |                           |պետք չեն:                           |

|____|___________________________|____________________________________|

|5.  |Մոդուլի գնահատման կարգը    |Մոդուլի ընդունելի կատարողականը      |

|    |                           |յուրաքանչյուր արդյունքի համար       |

|    |                           |նախատեսված կատարման չափանիշների     |

|    |                           |բավարար մակարդակի ապահովումն է:     |

|____|___________________________|____________________________________|

|6.  |Ուսումնառության արդյունք 1 |Ներկայացնել հայրենական և            |

|    |                           |համաշխարհային ոսկերչության զարգացման|

|    |                           |պատմությունը                        |

|____|___________________________|____________________________________|

|7.  |Կատարման չափանիշներ        |1) ճիշտ է ներկայացնում ոսկերչական   |

|    |                           |արվեստի դերն ու նշանակությունը,     |

|    |                           |2) ճիշտ է ներկայացնում հայրենական ու|

|    |                           |համաշխարհային ոսկերչության զարգացման|

|    |                           |պատմությունը,                       |

|    |                           |3) ճիշտ է ներկայացնում հայտնի       |

|    |                           |ոսկերչական արվեստի գործերին, դրանց  |

|    |                           |ստեղծման մեթոդին և  պատմությանը:    |

|____|___________________________|____________________________________|

|8.  |Ուսումնառության արդյունք 2 |Ներկայացնել ոսկերչական արհեստանոցում|

|    |                           |օգտագործվող հիմնական գործիքները,    |

|    |                           |հարմարանքներն ու սարքավորումները,   |

|    |                           |դրանց ֆունկցիոնալ նշանակությունը և  |

|    |                           |ցուցադրել դրանց կիրառման ձևերը      |

|____|___________________________|____________________________________|

|9.  |Կատարման չափանիշներ        |1) տարբերում է ոսկերչական           |

|    |                           |արհեստանոցում օգտագործվող հիմնական  |

|    |                           |գործիքները, սարքավորումներն ու      |

|    |                           |հարմարանքները,                      |

|    |                           |2) ճիշտ է ներկայացնում յուրաքանչյուր|

|    |                           |գործիքի, սարքավորման և  հարմարանքի  |

|    |                           |նշանակությունը, կիրառման ոլորտը,    |

|    |                           |3) ցույց է տալիս ոսկերչական         |

|    |                           |գործիքների ու սարքավորումների       |

|    |                           |օգտագործման ձևը`  պահպանելով        |

|    |                           |աշխատանքի անվտանգության կանոնները:  |

|____|___________________________|____________________________________|

|10. |Ուսումնառության արդյունք 3 |Ներկայացնել ոսկերչությունում        |

|    |                           |օգտագործվող սև,  գունավոր և         |

|    |                           |թանկարժեք մետաղների մեխանիկական և   |

|    |                           |ֆիզիկական հատկությունները, թանկարժեք|

|    |                           |մետաղների հարգերը ՀՀ ում և          |

|    |                           |արտերկրում ու դրանց թույլատրելի     |

|    |                           |շեղումները                          |

|____|___________________________|____________________________________|

|11. |Կատարման չափանիշներ        |1) ճիշտ է ներկայացնում մետաղների    |

|    |                           |կիրառման ոլորտները, նշանակությունը, |

|    |                           |2) ճիշտ է ներկայացնում մետաղների    |

|    |                           |գույնը, տեսակարար կշիռը, հալման     |

|    |                           |ջերմաստիճանը, ամրության,            |

|    |                           |կարծրության, պլաստիկության          |

|    |                           |ցուցանիշները,                       |

|    |                           |3) ճիշտ է ներկայացնում ՀՀ-ում       |

|    |                           |օգտագործվող թանկարժեք մետաղների     |

|    |                           |թույլատրելի հարգերը, դրանց          |

|    |                           |թույլատրելի շեղումները              |

|    |                           |4) ճիշտ է ներկայացնում արտերկրում   |

|    |                           |թանկարժեք մետաղների հարգերի         |

|    |                           |միջազգային ստանդարտները, այլ        |

|    |                           |ստանդարտների անցման գործակիցները,   |

|    |                           |թույլատրելի շեղումները:             |

|_____________________________________________________________________|

|      ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԾԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՌԱՉԱՓ ԿԱՌՈՒՑՈՒՄՆԵՐ»        |

|_____________________________________________________________________|

|12. |Մոդուլի դասիչը             |ՈՍԿ-4-20-002                        |

|____|___________________________|____________________________________|

|13. |Մոդուլի նպատակը            |Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ      |

|    |                           |ձևավորել  գծագրության կանոնների,    |

|    |                           |այնտեղ օգտագործվող տեխնիկական       |

|    |                           |նշանակումների, սիմվոլների վերաբերյալ|

|    |                           |գիտելիքներ, պատկերների հարթ և       |

|    |                           |տարածական կառուցման, չափսերի,       |

|    |                           |լծորդումների, բաժանումների,         |

|    |                           |պարզագույն երկրաչափական մարմինների  |

|    |                           |նախագծման կարողություններ:          |

|____|___________________________|____________________________________|

|14. |Մոդուլի տևողությունը       |36 ժամ                              |

|____|___________________________|____________________________________|

|15. |Մուտքային պահանջները       |Մոդուլն ուսումնասիրելու համար       |

|    |                           |նախնական մասնագիտական գիտելիքներ    |

|    |                           |պետք չեն:                           |

|____|___________________________|____________________________________|

|16. |Մոդուլի գնահատման կարգը    |Մոդուլի ընդունելի կատարողականը      |

|    |                           |յուրաքանչյուր արդյունքի համար       |

|    |                           |նախատեսված կատարման չափանիշների     |

|    |                           |բավարար մակարդակի ապահովումն է:     |

|____|___________________________|____________________________________|

|17. |Ուսումնառության արդյունք 1 |Նախապատրաստել գծագրողի աշխատանքային |

|    |                           |տեղի և  կիրառել անհրաժեշտ գծագրական |

|    |                           |պիտույքներն ու պարագաները           |

|____|___________________________|____________________________________|

|18. |Կատարման չափանիշներ        |1) նախապատրաստում է գծագրողի        |

|    |                           |աշխատանքային տեղը,                  |

|    |                           |2) ճիշտ է կիրառում գծագրական        |

|    |                           |պիտույքները` մատիտ, կարկին,         |

|    |                           |չափակարկին, տարատեսակ քանոններ,     |

|    |                           |համապատասխան գծագրական թղթեր:       |

|____|___________________________|____________________________________|

|19. |Ուսումնառության արդյունք 2 |Պատկերել պարզ երկրաչափական          |

|    |                           |պատկերները, դրանց հատույթները և     |

|    |                           |տարածական ձևերը                     |

|____|___________________________|____________________________________|

|20. |Կատարման չափանիշներ        |1) ներկայացնում է գծագրության       |

|    |                           |կանոնները,                          |

|    |                           |2) ճիշտ է գծում պարզ երկրաչափական   |

|    |                           |պատկերները` շրջանագիծ, օվալ,        |

|    |                           |քառակուսի, շեղանկյուն, ուղղանկյուն, |

|    |                           |սեղան, բազմանկյուն, կարողանում է    |

|    |                           |ճիշտ չափադրել,                      |

|    |                           |3) կատարում է ճիշտ գծանշումներ,     |

|    |                           |լծորդումներ, զուգահեռ, ուղղահայաց,  |

|    |                           |փոխուղղահայաց, հատվող, պահանջվող    |

|    |                           |անկյունով գծերի կառուցումներ,       |

|    |                           |4) կատարում է տրված շրջանագծի       |

|    |                           |բաժանումներ` շրջանագիծը բաժանում է  |

|    |                           |մի քանի հավասար մասերի, կարողանում է|

|    |                           |գտնել շրջանագծի կենտրոնը, շառավիղը, |

|    |                           |շրջանագծի երկարությունը,            |

|    |                           |5) կատարում է պարզ երկրաչափական     |

|    |                           |եռաչափ մարմինների` գունդ, գլան, կոն,|

|    |                           |բուրգ երեք ստանդարտ տեսքերի և       |

|    |                           |աքսոնոմետրիայի կառուցում,           |

|    |                           |6) պատկերի 3 տեսքի առկայության      |

|    |                           |դեպքում կառուցում է պատկերի եռաչափ  |

|    |                           |մարմինը:                            |

|_____________________________________________________________________|

|        ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԷՍՔԻԶ, ԳԾԱՆԿԱՐ ԵՎ ԳՈՒՆԱՆԿԱՐ»              |

|_____________________________________________________________________|

|21. |Մոդուլի դասիչը             |ՈՍԿ-4-20-003                        |

|____|___________________________|____________________________________|

|22. |Մոդուլի նպատակը            |Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ      |

|    |                           |ձևավորել  էսքիզ, գծանկար և          |

|    |                           |գունանկար կատարելու կարողություններ:|

|____|___________________________|____________________________________|

|23. |Մոդուլի տևողությունը       |36 ժամ                              |

|____|___________________________|____________________________________|

|24. |Մուտքային պահանջները       |Մոդուլն ուսումնասիրելու համար       |

|    |                           |նախնական մասնագիտական գիտելիքներ    |

|    |                           |պետք չեն:                           |

|____|___________________________|____________________________________|

|25. |Մոդուլի գնահատման կարգը    |Մոդուլի ընդունելի կատարողականը      |

|    |                           |յուրաքանչյուր արդյունքի համար       |

|    |                           |նախատեսված կատարման չափանիշների     |

|    |                           |բավարար մակարդակի ապահովումն է:     |

|____|___________________________|____________________________________|

|26. |Ուսումնառության արդյունք 1 |Ներկայացնել էսքիզ, գծանկար և        |

|    |                           |գունանկար կատարելու համար անհրաժեշտ |

|    |                           |նյութերը և  կիրառել դրանք` ըստ      |

|    |                           |նշանակության                        |

|____|___________________________|____________________________________|

|27. |Կատարման չափանիշներ        |1) ճիշտ է թվարկում գծանկարի և       |

|    |                           |գունանկարի համար անհրաժեշտ նյութերը`|

|    |                           |թուղթ, մատիտ, ռետին, ածուխսանգինա,  |

|    |                           |պլաստիլին, ներկեր, վրձիններ,        |

|    |                           |2) ճիշտ է պատրաստում թուղթը և       |

|    |                           |մատիտները գծանկարի համար,           |

|    |                           |3) վարժ գծում է առանցքներ, զուգահեռ |

|    |                           |և  ուղղահայաց գծեր:                 |

|____|___________________________|____________________________________|

|28. |Ուսումնառության արդյունք 2 |Կատարել զարդանախշերի պատկերում,     |

|    |                           |ծավալային գծանշումներ,              |

|____|___________________________|____________________________________|

|29. |Կատարման չափանիշներ        |1) ճիշտ է կառուցում զարդանախշը,     |

|    |                           |2) ճիշտ է տիրապետում գծի            |

|    |                           |պլաստիկային,                        |

|    |                           |3) ճիշտ է լուծում ծավալի արտահայտման|

|    |                           |խնդիրները:                          |

|____|___________________________|____________________________________|

|30. |Ուսումնառության արդյունք 3 |Կատարել պատկերի և  դրա փռվածքի      |

|    |                           |պատկերում                           |

|____|___________________________|____________________________________|

|31. |Կատարման չափանիշներ        |1) ճիշտ է կատարում փռվածքների       |

|    |                           |կառուցումները,                      |

|    |                           |2) ճիշտ է լուծում լույս-ստվերի      |

|    |                           |արտահայտումը,                       |

|    |                           |3) ճիշտ է ստանում ծավալը,           |

|    |                           |4) ճիշտ է ստանում լույս-ստվերային   |

|    |                           |հակադրությունները և                 |

|    |                           |անդրադարձումները:                   |

|____|___________________________|____________________________________|

|32. |Ուսումնառության արդյունք 4 |Կատարել պարզ առարկաների գունանկար   |

|____|___________________________|____________________________________|

|33. |Կատարման չափանիշներ        |1) ճիշտ է երանգավորում պատկերը,     |

|    |                           |2) կարողանում է պատկերել            |

|    |                           |լույս-ստվեր, ծավալ,                 |

|    |                           |3) ճիշտ է պատկերում պատկերի         |

|    |                           |նյութականությունը,                  |

|    |                           |4) ճանաչում է տաք և  սառը գույները, |

|    |                           |5) ճիշտ է պատկերում գույները և      |

|    |                           |երանգները:                          |

|____|___________________________|____________________________________|

|34. |Ուսումնառության արդյունք 5 |Ստեղծել էսքիզներ` օգտագործելով      |

|    |                           |գույների, նրբերանգների, լույսի      |

|    |                           |աղբյուրի ճիշտ բաշխումը              |

|____|___________________________|____________________________________|

|35. |Կատարման չափանիշներ        |1) ճիշտ է պատկերում                 |

|    |                           |գունահարաբերությունները,            |

|    |                           |2) կարողանում է հասնել գունային     |

|    |                           |ներդաշնակության,                    |

|    |                           |3) ճիշտ է ապահովում գունատարածքի    |

|    |                           |հավասարակշռությունը:                |

|_____________________________________________________________________|

|  ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԶԱՐԴԵՐԻ 3Դ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»  |

|_____________________________________________________________________|

|36. |Մոդուլի դասիչը             |ՈՍԿ-4-20-004                        |

|____|___________________________|____________________________________|

|37. |Մոդուլի նպատակը            |Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ      |

|    |                           |ձևավորել  համակարգչային Rhino       |

|    |                           |ծրագրով 3Դ մոդելավորման տարրական    |

|    |                           |աշխատանքներ կատարելու               |

|    |                           |կարողություններ:                    |

|____|___________________________|____________________________________|

|38. |Մոդուլի տևողությունը       |18 ժամ                              |

|____|___________________________|____________________________________|

|39. |Մուտքային պահանջները       |Այս մոդուլն ուսումնասիրելու համար   |

|    |                           |ուսանողը պետք է ուսումնասիրած լինի  |

|    |                           |ՈՍԿ-4-20-002 «Գծագրություն և  եռաչափ|

|    |                           |կառուցումներ», ՈՍԿ-4-20-003 «էսքիզ, |

|    |                           |գծանկար և  գունանկար» մոդուլները:   |

|____|___________________________|____________________________________|

|40. |Մոդուլի գնահատման կարգը    |Մոդուլի ընդունելի կատարողականը      |

|    |                           |յուրաքանչյուր արդյունքի համար       |

|    |                           |նախատեսված կատարման չափանիշների     |

|    |                           |բավարար մակարդակի ապահովումն է:     |

|____|___________________________|____________________________________|

|41. |Ուսումնառության արդյունք 1 |Տիրապետել Rhino ծրագրին բազային     |

|    |                           |մակարդակում                         |

|____|___________________________|____________________________________|

|42. |Կատարման չափանիշներ        |1) ներկայացնում է ծրագրի            |

|    |                           |աշխատանքային միջավայրը, գործիքացանկը|

|    |                           |և  գործիքների տեսակները,            |

|    |                           |2) կատարում է տարրական երկրաչափական |

|    |                           |մարմինների նախագծման աշխատանքներ,   |

|    |                           |3) կատարում է գծագրած պատկերների    |

|    |                           |չափադրման, գծագրական պայմանական     |

|    |                           |նշանների տեղակայման աշխատանքներ:    |

|____|___________________________|____________________________________|

|43. |Ուսումնառության արդյունք 2 |Կատարել աշխատանքներ մակերեսների և   |

|    |                           |պինդ մարմինների հետ                 |

|____|___________________________|____________________________________|

|44. |Կատարման չափանիշներ        |1) կատարում է եռաչափ մակերեսների    |

|    |                           |կառուցում «Loft, Sweep1, Sweep2,    |

|    |                           |Network Curves» գործիքների կիրառմամբ|

|    |                           |2) կատարում է եռաչափ մակերեսների    |

|    |                           |խմբագրում «Split, Trim, Join»       |

|    |                           |գործիքների կիրառմամբ,               |

|    |                           |3) կատարում է պինդ մարմինների եռաչափ|

|    |                           |կառուցում «Boolean Tools, Filet    |

|    |                           |Edges» գործիքների կիրառմամբ,        |

|    |                           |4) կատարում է եռաչափ մարմինների     |

|    |                           |չափադրում:                          |

|____|___________________________|____________________________________|

|45. |Ուսումնառության արդյունք 3 |Կատարել վիզուալիզացման աշխատանքներ  |

|____|___________________________|____________________________________|

|46. |Կատարման չափանիշներ        |1) ճիշտ է կատարված մոդելավորված     |

|    |                           |եռաչափ պատկերի գույնի, փայլի, մետաղի|

|    |                           |ընտրությունը,                       |

|    |                           |2) ճիշտ է կատարված մոդելավորված     |

|    |                           |եռաչափ պատկերի ֆոնի, ստվերի         |

|    |                           |ընտրությունը,                       |

|    |                           |3) ճիշտ է կատարված վիզուալիզացման   |

|    |                           |աշխատանքները,                       |

|    |                           |4) նախագծված իրն ունի ապրանքային    |

|    |                           |իրին շատ նման տեսք:                 |

|_____________________________________________________________________|

|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԻՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔԻ     |

|                   ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ»                         |

|_____________________________________________________________________|

|47. |Մոդուլի դասիչը             |ՈՍԿ 3 -14-005                       |

|____|___________________________|____________________________________|

|48. |Մոդուլի նպատակը            |Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ      |

|    |                           |ձևավորել  անվտանգության տեխնիկայի   |

|    |                           |կանոնների պահպանման, ոսկերչական իրի |

|    |                           |համար պահանջվող հարգի համաձուլվածք  |

|    |                           |հաշվարկելու և  ստանալու, այն        |

|    |                           |ձուլակտորի վերածելու, կշռելու և     |

|    |                           |գրանցելու կարողություններ:          |

|____|___________________________|____________________________________|

|49. |Մոդուլի տևողությունը       |18 ժամ                              |

|____|___________________________|____________________________________|

|50. |Մուտքային պահանջները       |Այս մոդուլն ուսումնասիրելու համար   |

|    |                           |ուսանողը պետք է ուսումնասիրած լինի  |

|    |                           |ՈՍԿ-4-20-001 «Մասնագիտության        |

|    |                           |ներածություն և  նյութագիտություն»   |

|    |                           |մոդուլը:                            |

|____|___________________________|____________________________________|

|51. |Մոդուլի գնահատման կարգը    |Մոդուլի ընդունելի կատարողականը      |

|    |                           |յուրաքանչյուր արդյունքի համար       |

|    |                           |նախատեսված կատարման չափանիշների     |

|    |                           |բավարար մակարդակի ապահովումն է:     |

|____|___________________________|____________________________________|

|52. |Ուսումնառության արդյունք 1 |Հաշվարկել ձուլակտորի բաղադրիչների   |

|    |                           |չափաքանակները և  ստանալ հաշվարկած   |

|    |                           |բաղադրիչները                        |

|____|___________________________|____________________________________|

|53. |Կատարման չափանիշներ        |1) նախապատրաստում է աշխատանքային    |

|    |                           |սեղանը ձուլակտոր պատրաստելու        |

|    |                           |գործողությանը,                      |

|    |                           |2) ճիշտ է հաշվարկում մետաղական      |

|    |                           |խառնուրդի բաղադրիչները և  կատարում  |

|    |                           |բաղադրիչների չափաքանակների կշռում,  |

|    |                           |3) ճիշտ է որոշում հալման            |

|    |                           |ջերմաստիճանը և  եղանակը,            |

|    |                           |4) ճիշտ է ընտրում ձուլակտոր         |

|    |                           |պատրաստելու համար անհրաժեշտ         |

|    |                           |գործիքները, օժանդակ նյութերն ու     |

|    |                           |կաղապարը,                           |

|    |                           |5) ճիշտ է հաշվարկում համաձուլվածքի  |

|    |                           |համար անհրաժեշտ բաղադրիչները,       |

|    |                           |կատարում է գրանցումներ:             |

|____|___________________________|____________________________________|

|54. |Ուսումնառության արդյունք 2 |Ստանալ պահանջվող հարգի համաձուլվածքի|

|    |                           |ձուլակտոր, կշռել և  կատարել գրանցում|

|____|___________________________|____________________________________|

|55. |Կատարման չափանիշներ        |1) ճիշտ հերթականությամբ հալքանոթի   |

|    |                           |մեջ ավելացնում է համաձուլվածքի      |

|    |                           |բաղադրիչները,                       |

|    |                           |2) հալեցումը կատարում է հնարավորինս |

|    |                           |անկորուստ,                          |

|    |                           |3) հալեցված մետաղը ճիշտ է լցնում    |

|    |                           |կաղապարի մեջ,                       |

|    |                           |4) կատարում է ստուգում հարգորոշման  |

|    |                           |քարի վրա,                           |

|    |                           |5) ճիշտ է կշռում ձուլակտորը և       |

|    |                           |կատարում գրանցումներ,               |

|    |                           |6) պահպանում է անվտանգության        |

|    |                           |տեխնիկայի կանոնների պահանջները:     |

|_____________________________________________________________________|

|   ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄ ԳԼՈՑՄԱՆ ԵՎ          |

|                      ԼԱՐԱՁԳՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ»                            |

|_____________________________________________________________________|

|56. |Մոդուլի դասիչը             |ՈՍԿ-4-20-006                        |

|____|___________________________|____________________________________|

|57. |Մոդուլի նպատակը            |Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ      |

|    |                           |ձևավորել  աշխատանքային էսքիզից,     |

|    |                           |գծագրից և  տեխնիկական քարտից        |

|    |                           |օգտվելու, գլոցման և  լարաձգման համար|

|    |                           |նախատեսված գործիքներն ու սարքերն    |

|    |                           |օգտագործելու, գլոցման և  լարաձգման  |

|    |                           |եղանակով տեխնիկական քարտում նշված   |

|    |                           |չափերով և  պրոֆիլներով              |

|    |                           |նախապատրաստուկներ պատրաստելու       |

|    |                           |կարողություններ:                    |

|____|___________________________|____________________________________|

|58. |Մոդուլի տևողությունը       |24 ժամ                              |

|____|___________________________|____________________________________|

|59. |Մուտքային պահանջները       |Այս մոդուլն ուսումնասիրելու համար   |

|    |                           |ուսանողը պետք է ուսումնասիրած լինի  |

|    |                           |ՈՍԿ-4-20-002 «Գծագրություն և        |

|    |                           |եռաչափ կառուցումներ», ՈՍԿ-4-20-005  |

|    |                           |«Ոսկերչական իրի համար նախատեսված    |

|    |                           |համաձուլվածքի հաշվարկում և  ստացում»|

|    |                           |մոդուլները:                         |

|____|___________________________|____________________________________|

|60. |Մոդուլի գնահատման կարգը    |Մոդուլի ընդունելի կատարողականը      |

|    |                           |յուրաքանչյուր արդյունքի համար       |

|    |                           |նախատեսված կատարման չափանիշների     |

|    |                           |բավարար մակարդակի ապահովումն է:     |

|____|___________________________|____________________________________|

|61. |Ուսումնառության արդյունք 1 |Օգտվել աշխատանքային էսքիզից, գծագրից|

|    |                           |և  կարդալ տեխնիկական քարտը          |

|____|___________________________|____________________________________|

|62. |Կատարման չափանիշներ        |1) ճիշտ է կարդում տեխնիկական քարտում|

|    |                           |նշված նախապատրաստուկների չափերը և   |

|    |                           |պրոֆիլները,                         |

|    |                           |2) աշխատանքային էսքիզի կամ գծագրի   |

|    |                           |վրա ճիշտ է ներկայացնում գլոցման և   |

|    |                           |լարաձգման եղանակով ստացված          |

|    |                           |մանրակները:                         |

|____|___________________________|____________________________________|

|63. |Ուսումնառության արդյունք 2 |Տարբերակել գլոցման և  լարաձգման     |

|    |                           |գործիքները, սարքերը, օժանդակ        |

|    |                           |նյութերն ու հարմարանքները, ընտրել   |

|    |                           |դրանցից օգտվելու եղանակը            |

|____|___________________________|____________________________________|

|64. |Կատարման չափանիշներ        |1) ճիշտ է ներկայացնում գլոցման և    |

|    |                           |լարաձգման սարքերը, դրանց կառուցվածքը|

|    |                           |և  օգտագործման ձևերը,               |

|    |                           |2) ճիշտ է ընտրում լարաձգման համար   |

|    |                           |նախատեսված օժանդակ նյութերը,        |

|    |                           |3) ճիշտ է ընտրում օժանդակ           |

|    |                           |հարմարանքները և  դրանցից օգտվելու   |

|    |                           |եղանակը:                            |

|____|___________________________|____________________________________|

|65. |Ուսումնառության արդյունք 3 |Կատարել գլոցում և  լարաձգում        |

|____|___________________________|____________________________________|

|66. |Կատարման չափանիշներ        |1) ըստ աշխատանքային քարտի` ճիշտ է   |

|    |                           |ընտրում գլոցման և  լարաձգման սարքերի|

|    |                           |վրա գտնվող համապատասխան պրոֆիլի     |

|    |                           |դռները և  լարաձգման անցքերը,        |

|    |                           |2) ճիշտ է կատարում գլոցման և        |

|    |                           |լարաձգման գործողությունները,        |

|    |                           |3) պահպանում է մետաղի համապատասխան  |

|    |                           |ժամանակում ջերմային մշակման ռեժիմը, |

|    |                           |4) պահպանում է աշխատանքային քարտում |

|    |                           |նշված չափերը և  պրոֆիլները,         |

|    |                           |5) կատարում է ճիշտ գործողություններ`|

|    |                           |նախապատրաստուկների մեխանիկական      |

|    |                           |հատկությունները պահպանելու նպատակով,|

|    |                           |6) պահպանում է անվտանգության        |

|    |                           |տեխնիկայի կանոնների պահանջները և    |

|    |                           |կորուստների թույլատրելի սահմանները: |

|_____________________________________________________________________|

| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՆՐԱԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ      |

|             ՓԱԿԱՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՂԱՆԱԿՈՎ»                   |

|_____________________________________________________________________|

|67. |Մոդուլի դասիչը             |ՈՍԿ-4-20-007                        |

|____|___________________________|____________________________________|

|68. |Մոդուլի նպատակը            |Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ      |

|    |                           |ձևավորել  ոսկերչական իրերի համար    |

|    |                           |մանրակները և  նախապատրաստուկները    |

|    |                           |փականագործական եղանակով պատրաստելու |

|    |                           |կարողություններ և  հմտություններ:   |

|____|___________________________|____________________________________|

|69. |Մոդուլի տևողությունը       |48 ժամ                              |

|____|___________________________|____________________________________|

|70. |Մուտքային պահանջները       |Այս մոդուլն ուսումնասիրելու համար   |

|    |                           |ուսանողը պետք է ուսումնասիրած լինի  |

|    |                           |ՈՍԿ-4-20-006 «Նախապատրաստուկների    |

|    |                           |ստացում գլոցման և  լարաձգման        |

|    |                           |եղանակով» մոդուլը:                  |

|____|___________________________|____________________________________|

|71. |Մոդուլի գնահատման կարգը    |Մոդուլի ընդունելի կատարողականը      |

|    |                           |յուրաքանչյուր արդյունքի համար       |

|    |                           |նախատեսված կատարման չափանիշների     |

|    |                           |բավարար մակարդակի ապահովումն է:     |

|____|___________________________|____________________________________|

|72. |Ուսումնառության արդյունք 1 |Կատարել չափանշման և  գծանշման       |

|    |                           |աշխատանքներ` չափիչ գործիքներով      |

|____|___________________________|____________________________________|

|73. |Կատարման չափանիշներ        |1) ճիշտ է ներկայացնում չափանշում    |

|    |                           |կատարելու համար նախատեսված          |

|    |                           |գործիքները և  նրանց օգտագործման     |

|    |                           |ձևերը,                              |

|    |                           |2) ըստ տեխնիկական էսքիզի կամ գծագրի |

|    |                           |ճիշտ է կատարում չափանշման           |

|    |                           |աշխատանքները,                       |

|    |                           |3) ճիշտ է կիրառում չափիչ գործիքները:|

|____|___________________________|____________________________________|

|74. |Ուսումնառության արդյունք 2 |Կատարել խարտման աշխատանքներ         |

|____|___________________________|____________________________________|

|75. |Կատարման չափանիշներ        |1) տարբերակում է խարտոցների         |

|    |                           |տեսակները,                          |

|    |                           |2) ճիշտ է ընտրում տվյալ աշխատանքին  |

|    |                           |համապատասխան խարտոցներ,             |

|    |                           |3) ճիշտ է օգտվում խարտման համար     |

|    |                           |նախատեսված օժանդակ հարմարանքներից,  |

|    |                           |4) ճիշտ է կատարում խարտման          |

|    |                           |գործողությունները,                  |

|    |                           |5) պահպանում է աշխատանքային էսքիզում|

|    |                           |կամ գծագրում նշված չափսերը,         |

|    |                           |կատարում է չափիչ գործիքներով        |

|    |                           |ստուգում,                           |

|    |                           |6) պահպանում է անվտանգության        |

|    |                           |տեխնիկայի կանոնների պահանջները և    |

|    |                           |կորուստների թույլատրելի սահմանները: |

|____|___________________________|____________________________________|

|76. |Ուսումնառության արդյունք 3 |Կատարել կտրման և  հատման աշխատանքներ|

|____|___________________________|____________________________________|

|77. |Կատարման չափանիշներ        |1) ճիշտ է ներկայացնում կտրման,      |

|    |                           |հատման համար նախատեսված գործիքներն  |

|    |                           |ու հարմարանքները,                   |

|    |                           |2) ճիշտ է ընտրում մկրատների և       |

|    |                           |հատիչների տեսակները` ըստ            |

|    |                           |անհրաժեշտության,                    |

|    |                           |3) ճիշտ է ընտրում հատման համար      |

|    |                           |նախատեսված օժանդակ հարմարանքները,   |

|    |                           |4) ճիշտ է կատարում կտրման և  հատման |

|    |                           |գործողությունը,                     |

|    |                           |5) պահպանում է աշխատանքային էսքիզում|

|    |                           |կամ գծագրում նշված չափսերը, կատարում|

|    |                           |է չափիչ գործիքներով ստուգում,       |

|    |                           |6) պահպանում է անվտանգության        |

|    |                           |տեխնիկայի կանոնների պահանջները և    |

|    |                           |կորուստների թույլատրելի սահմանները: |

|____|___________________________|____________________________________|

|78. |Ուսումնառության արդյունք 4 |Կատարել գայլիկոնման և               |

|    |                           |պարուրակահանման աշխատանքներ         |

|____|___________________________|____________________________________|

|79. |Կատարման չափանիշներ        |1) ճիշտ է ներկայացնում գայլիկոնման  |

|    |                           |և  պարուրակահանման համար անհրաժեշտ  |

|    |                           |գործիքները և  սարքերը, գայլիկոնների |

|    |                           |և  պարուրակների տեսակները,          |

|    |                           |գործընթացի իրականացման համար        |

|    |                           |նախատեսված օժանդակ նյութերն ու      |

|    |                           |հարմարանքները,                      |

|    |                           |2) ճիշտ է ընտրում տվյալ աշխատանքի   |

|    |                           |կատարման համար անհրաժեշտ գայլիկոնման|

|    |                           |և  պարուրակահանման գործիքները,      |

|    |                           |հարմարանքները, պտտման արագության    |

|    |                           |ռեժիմները,                          |

|    |                           |3) ճիշտ է կատարում գայլիկոնման և    |

|    |                           |պարուրակահանման գործողությունները,  |

|    |                           |4) պահպանում է աշխատանքային էսքիզում|

|    |                           |կամ գծագրում նշված չափսերը, կատարում|

|    |                           |է չափիչ գործիքներով ստուգում,       |

|    |                           |5) պահպանում է անվտանգության        |

|    |                           |տեխնիկայի կանոնների պահանջները և    |

|    |                           |կորուստների թույլատրելի սահմանները: |

|____|___________________________|____________________________________|

|80. |Ուսումնառության արդյունք 5 |Կատարել աշխատանք նրբասղոցով         |

|____|___________________________|____________________________________|

|81. |Կատարման չափանիշներ        |1) ճիշտ է ներկայացնում սղոցման համար|

|    |                           |նախատեսված գործիքները, հարմարանքներն|

|    |                           |ու օժանդակ նյութերը,                |

|    |                           |2) ճիշտ է ընտրում տվյալ աշխատանքի   |

|    |                           |կատարման համար անհրաժեշտ նրբասղոցի  |

|    |                           |չափերն ու աշխատանքի կատարման ձևը,   |

|    |                           |3) ճիշտ է կատարում սղոցման          |

|    |                           |գործողությունը,                     |

|    |                           |4) պահպանում է աշխատանքային էսքիզում|

|    |                           |կամ գծագրում նշված չափսերը, կատարում|

|    |                           |է չափիչ գործիքներով ստուգում,       |

|    |                           |5) պահպանում է անվտանգության        |

|    |                           |տեխնիկայի կանոնների պահանջները և    |

|    |                           |կորուստների թույլատրելի սահմանները: |

|____|___________________________|____________________________________|

|82. |Ուսումնառության արդյունք 6 |Կատարել հղկման աշխատանքներ          |

|____|___________________________|____________________________________|

|83. |Կատարման չափանիշներ        |1) ճիշտ է ներկայացնում հղկման համար |

|    |                           |նախատեսված գործիքները, օժանդակ      |

|    |                           |նյութերն ու հարմարանքները,          |

|    |                           |2) ճիշտ է ընտրում տվյալ աշխատանքի   |

|    |                           |կատարման համար անհրաժեշտ հղկման     |

|    |                           |գործիքը, անհրաժեշտ համարի           |

|    |                           |հղկաթուղթը, ռետինե սկավառակը,       |

|    |                           |3) ճիշտ է կատարում հղկման           |

|    |                           |գործողությունը,                     |

|    |                           |4) պահպանում է աշխատանքային էսքիզում|

|    |                           |կամ գծագրում նշված չափսերը, կատարում|

|    |                           |է չափիչ գործիքներով ստուգում,       |

|    |                           |5) պահպանում է անվտանգության        |

|    |                           |տեխնիկայի կանոնների պահանջները և    |

|    |                           |կորուստների թույլատրելի սահմանները: |

|____|___________________________|____________________________________|

|84. |Ուսումնառության արդյունք 7 |Կատարել զոդման աշխատանքներ          |

|____|___________________________|____________________________________|

|85. |Կատարման չափանիշներ        |1) ճիշտ է ներկայացնում զոդման համար |

|    |                           |նախատեսված գործիքները, հարմարանքները|

|    |                           |և  օժանդակ նյութերը,                |

|    |                           |2) ճիշտ է ընտրում զոդվող մետաղին    |

|    |                           |համապատասխանող զոդանյութի տեսակը    |

|    |                           |(թույլ, միջին, պինդ), հարգը, տեսքը  |

|    |                           |(լար, թիթեղ, փոշի, մածուկ) և        |

|    |                           |գույնը,                             |

|    |                           |3) ճիշտ է ընտրում զոդման համար      |

|    |                           |նախատեսված ֆլյուսները և  ճիշտ ձևով  |

|    |                           |է պատրաստում ֆլյուսային լուծույթներ,|

|    |                           |4) ճիշտ է կատարում զոդվող իրի       |

|    |                           |յուղազրկումը թթուների               |

|    |                           |լուծույթներում,                     |

|    |                           |5) ճիշտ է ընտրում զոդող հրածորանների|

|    |                           |ջերմային ռեժիմը,                    |

|    |                           |6) ճիշտ է կատարում զոդման           |

|    |                           |գործողությունը,                     |

|    |                           |7) պահպանում է անվտանգության        |

|    |                           |տեխնիկայի կանոնների պահանջները և    |

|    |                           |կորուստների թույլատրելի սահմանները: |

|_____________________________________________________________________|

|   ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՆՐԱԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՄՈՄԻ          |

|                      ՓՈՐԱԳՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ»                            |

|_____________________________________________________________________|

|86. |Մոդուլի դասիչը             |ՈՍԿ-4-20-008                        |

|____|___________________________|____________________________________|

|87. |Մոդուլի նպատակը            |Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ      |

|    |                           |ձևավորել  ոսկերչական մոմի փորագրման |

|    |                           |եղանակով ոսկերչական իրերի մանրակներ |

|    |                           |պատրաստելու կարողություններ:        |

|____|___________________________|____________________________________|

|88. |Մոդուլի տևողությունը       |24 ժամ                              |

|____|___________________________|____________________________________|

|89. |Մուտքային պահանջները       |Այս մոդուլն ուսումնասիրելու համար   |

|    |                           |ուսանողը պետք է ուսումնասիրած լինի  |

|    |                           |ՈՍԿ-4-20-001 «Մասնագիտության        |

|    |                           |ներածություն և  նյութագիտություն»,  |

|    |                           |ՈՍԿ-4-20-002 «Գծագրություն և  եռաչափ|

|    |                           |կառուցումներ», ՈՍԿ-4-20-003 «Էսքիզ, |

|    |                           |գծանկար, գունանկար» մոդուլները:     |

|____|___________________________|____________________________________|

|90. |Մոդուլի գնահատման կարգը    |Մոդուլի ընդունելի կատարողականը      |

|    |                           |յուրաքանչյուր արդյունքի համար       |

|    |                           |նախատեսված կատարման չափանիշների     |

|    |                           |բավարար մակարդակի ապահովումն է:     |

|____|___________________________|____________________________________|

|91. |Ուսումնառության արդյունք 1 |Ներկայացնել ոսկերչական մոմերի       |

|    |                           |տեսակները և  կիրառության ոլորտը     |

|____|___________________________|____________________________________|

|92. |Կատարման չափանիշներ        |1) ճիշտ է ներկայացնում ոսկերչական   |

|    |                           |մոմերի տեսակներն ու ձևերը,          |

|    |                           |2) ճիշտ է ընտրում փորագրվող իրին    |

|    |                           |համապատասխան մոմի տեսակը և  ձևը:    |

|____|___________________________|____________________________________|

|93. |Ուսումնառության արդյունք 2 |Կատարել չափանշման աշխատանքներ       |

|____|___________________________|____________________________________|

|94. |Կատարման չափանիշներ        |1) ճիշտ է ներկայացնում չափանշման    |

|    |                           |համար նախատեսված գործիքներն ու դրանց|

|    |                           |օգտագործման ձևը,                    |

|    |                           |2) ըստ էսքիզի կամ գծագրի ճիշտ է     |

|    |                           |կատարում չափանշումը:                |

|____|___________________________|____________________________________|

|95. |Ուսումնառության արդյունք 3 |Կատարել մոմի փորագրման աշխատանքներ  |

|____|___________________________|____________________________________|

|96. |Կատարման չափանիշներ        |1) տարբերակում է փորագրող գործիքների|

|    |                           |սայրերի տեսակներն ու պրոֆիլները,    |

|    |                           |2) ճիշտ է ընտրում տվյալ աշխատանքը   |

|    |                           |կատարելու համար անհրաժեշտ սայրերով  |

|    |                           |գործիքներն ու փորիչները,            |

|    |                           |3) ճիշտ է օգտվում փորագրման համար   |

|    |                           |նախատեսված օժանդակ հարմարանքներից,  |

|    |                           |4) ճիշտ և  վարժ է կատարում փորագրման|

|    |                           |գործողությունները,                  |

|    |                           |5) պահպանում է աշխատանքային էսքիզում|

|    |                           |կամ գծագրում նշված չափսերը,         |

|    |                           |6) պահպանում է անվտանգության        |

|    |                           |տեխնիկայի կանոնների պահանջները:     |

|_____________________________________________________________________|

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
11.09.2020
N 31-Ն
Հրաման