ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբերի 2020 թվականի N 1594-Ն
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Կազմակերպությունների կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը և ձևաչափը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. սեպտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի սեպտեմբերի 28-ի
N 1594-Ն որոշման
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ
1. Սույն կարգով սահմանվում է «Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` Կազմակերպությունների կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգի և ձևաչափի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում կիրառված հասկացությունները գործածվում են «Նյութական պահուստի մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:
3. Մաքսային վերադաս մարմինը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը լիազոր մարմին է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կազմակերպությունների կողմից ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունը` համաձայն ձևի:
4. Նյութական արժեքի անվանումը Նյութական արժեքի ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Պարենային ցորեն 1001 91 200 0 Շաքարավազ և դրա արտադրության համար անհրաժեշտ հումք 1701 Բուսական յուղ 1507 10 900, 1507 90 900, Ներմուծվող նյութական արժեքների անվանացակը մաքսային վերադաս մարմնի կողմից ներկայացվող տեղեկանքում շարադրվում է ըստ ԱՏԳ ԱԱ-ի հետևյալ ծածկագրերի`
._____________________________________________________________________.
|Նյութական արժեքի անվանումը |Նյութական արժեքի ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը|
|_________________________________|___________________________________|
|Պարենային ցորեն |1001 91 200 0 |
|_________________________________|___________________________________|
|Շաքարավազ և դրա արտադրության |1701 |
|համար անհրաժեշտ հումք | |
|_________________________________|___________________________________|
|Բուսական յուղ |1507 10 900, |
| |1507 90 900, |
| |1511 (բացառությամբ |
| |1511 10 100 0, |
| |1511 90 910 0), |
| |1512 (բացառությամբ |
| |1512 11 100 0, |
| |1512 19 100 0, |
| |1512 21 100 0, |
| |1512 29 100 0) |
|_________________________________|___________________________________|
|Դիզելային վառելիք |2710 19 421 0, |
| |2710 19 422 0, |
| |2710 19 423 0, |
| |2710 19 424 0, |
| |2710 19 425 0 |
|_________________________________|___________________________________|
|Ավտոմոբիլային բենզին |2710 12 411 0, |
| |2712 12 412 0, |
| |2710 12 413 0, |
| |2710 12 450 0, |
| |2710 12 490 0, |
| |2710 12 510 0, |
| |2710 12 590 0 |
._____________________________________________________________________.
Ձև
ՏԵՂԵԿԱՆՔ
__________________________________________ ընթացքում ՀՀ ներմուծված
(հաշվետու ժամանակահատված)
_________________________________________________ ծավալների վերաբերյալ
(ռազմավարական պաշարում ամբարվող նյութական արժեքի
անվանումը)
._____________________________________________________________________.
|NN |Ներմուծող |Ներմուծված նյութական |Քանակը |Ծանոթություն|
|ը/կ |կազմակերպության |արժեքի ԱՏԳ ԱԱ-ի |(տոննա) | |
| |անվանումը |ծածկագրերը | | |
|_____|_________________|______________________|_________|____________|
|_____|_________________|______________________|_________|____________|
|_____|_________________|______________________|_________|____________|
|_____|_________________|______________________|_________|____________|
|_____|_________________|______________________|_________|____________|
._____________________________________________________________________.
ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ ---------------------------------------------------
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Կ. Տ.
Պաշտոնական հրապարակման օրը` 29 սեպտեմբերի 2020 թվական: