Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԵՏԱՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(3-րդ մաս)

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ թիվ ՎԴ/5605/05/19

    դատարանի որոշում                       2020 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5605/05/19

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ե. Խունդկարյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 01-ին

 

(մաս 3)

 

i

Այսպիսով, գտնում ենք, որ սույն գործով վիճարկվող` Նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության 26.04.2019 թվականի թիվ 49-Ա ակտը վարչական ակտ է, դրա իրավաչափությունը դատական կարգով ենթակա է ստուգման ՀՀ վարչական դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայցի կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի շրջանակներում, հետևաբար Դատարանը, մերժելով Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցադիմումն այն հիմքով, որ վեճը ենթակա չէ դատարանի քննությանը, իսկ Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի որոշումը, Ընկերությանը զրկել են ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունից, այսինքն` թույլ են տվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Ամփոփելով վերոգրյալ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնել ու կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 29.07.2019 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը սույն հատուկ կարծիքում նշված պատճառաբանություններով:

 

    Դատավոր         Դատավոր          Դատավոր

    Ռ. Հակոբյան     Գ. Հակոբյան      Ս. Անտոնյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.07.2020
N ՎԴ/5605/05/19
Որոշում