040.0425.280700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 2000 թվականի N 425
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 խմբի 03 ենթախմբով դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը նախատեսված 30 մլն դրամից բացի նրան լրացուցիչ հատկացնել 32401800 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, և մանկապատանեկան առողջարարական ճամբարների ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 28-ից: