030.0636.280700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Ս. ՏՐԵՏՅԱԿՈՎԻՆ 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մարտական կառավարման խմբի պետ, Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսեյ Սեմյոնի ՏՐԵՏՅԱԿՈՎԻՆ պարգևատրել 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
28 հուլիսի 2000 թ.
ՆՀ-636