ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 սեպտեմբերի 2020 թվականի N 1605-Լ
ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2021 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. սեպտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի սեպտեմբերի 29-ի
N 1605-Լ որոշման
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Միջոցառման |Հանձնարարա- |Կատարման |Ժամկետը |2021 թ. |
| |անվանումը |կանի կատար- |պատասխա- | |ֆինանսավոր- |
| | |վելիք աշխա- |նատուն | |ման աղբյուրը|
| | |տանքների և | | |և պահանջվող|
| | |միջոցառում- | | |գումարը |
| | |ների համառոտ | | |(հազ. դրամ) |
| | |նկարագիրը | | | |
|___|_________________|_____________|_________|__________|____________|
|1. |Պետական |Սահմանամերձ |ՀՀ տարած-|2021 թ. |2021 թ. ՀՀ |
| |աջակցություն |համայնքների |քային կա-| |պետական |
| |սահմանամերձ |բնակիչների |ռավարման | |բյուջե |
| |համայնքներին |սոցիալական |և ենթա- | |800,000.0 |
| | |պայմանների |կառուց- | | |
| | |բարելավման |վածքների | | |
| | |նպատակով |նախարա- | | |
| | |գազի, |րություն | | |
| | |էլեկտրաէներ- | | | |
| | |գիայի և | | | |
| | |ոռոգման ջրի | | | |
| | |մասնակի | | | |
| | |փոխհատուցման | | | |
| | |և հողի ու | | | |
| | |անշարժ գույքի| | | |
| | |ամբողջական | | | |
| | |փոխհատուցման | | | |
| | |նպատակով | | | |
| | |գումարների | | | |
| | |նախատեսում | | | |
|_____________________|_____________|_________|__________|____________|
| Ընդամենը | | | |800,000.0 |
._____________________________________________________________________.