Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0214.04.4 «ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

11 սեպտեմբերի 2020 թվականի N 33-Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0214.04.4 «ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՆՅԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0214.04.03.4 «ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՂ-ԺԱՆԵԿԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

|___|_______________|_________________________________________________|

|        ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ

|            ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

|_____________________________________________________________________|

|85.|Մոդուլի դասիչը |ԱՍՂ-ԺՆԳ-4-20-008                                 |

|___|_______________|_________________________________________________|

|86.|Մոդուլի նպատակը|Մոդուլի նպատակն է ուսանողին  ծանոթացնել          |

|   |               |ասեղնագործության պատմամշակութային ակունքներին և  |

|   |               |արդի ասեղնագործության զարգացման պատմությանը,     |

|   |               |ձևավորել  ասեղնագործության տեսակները կատարելու   |

|   |               |կարողություններ:                                 |

|___|_______________|_________________________________________________|

|87.|Մոդուլի        |72 ժամ                                           |

|   |տևողությունը   |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|88.|Մուտքային      |Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք  |

|   |պահանջները     |է ուսումնասիրած լինի ԱՍՂ-ԺՆԳ-4-20-007 «Ձեռագործ  |

|   |               |ասեղնագործության պարզ և  բարդ կարատեսակներ       |

|   |               |կատարելու կարողություններ» մոդուլը:              |

|___|_______________|_________________________________________________|

|89.|Մոդուլի        |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր     |

|   |գնահատման      |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների  |

|   |կարգը          |բավարար մակարդակի ապահովումն է:                  |

|___|_______________|_________________________________________________|

|90.|Ուսումնառության|Ներկայացնել ասեղնագործության պատմամշակութային    |

|   |արդյունք 1     |ակունքները և  արդի ասեղնագործության զարգացման    |

|   |               |ուղղությունները                                  |

|___|_______________|_________________________________________________|

|91.|Կատարման       |1) ներկայացնում է ասեղնագործությունը որպես       |

|   |չափանիշներ     |կիրառական և  ժողովրդական արվեստի ճյուղ,          |

|   |               |2) ներկայացնում է հայկական ասեղնագործության      |

|   |               |պատմությունը, հայկական ասեղնագործության          |

|   |               |հիմնական դպրոցների առանձնահատկությունները,       |

|   |               |3) ներկայացնում է ասեղնագործության արդի          |

|   |               |զարգացման ուղղությունները և  կիրառման ոլորտները: |

|___|_______________|_________________________________________________|

|92.|Ուսումնառության|Կատարել լիցք (հարթակար)                          |

|   |արդյունք 2     |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|93.|Կատարման       |1) ընտրում է նախընտրած լիցքի (հարթակարի)         |

|   |չափանիշներ     |առնվազն 2 տեսակ (ուռուցիկ հարթակար, ոսկեթել -    |

|   |               |մետաքսաթել հարթակար, համրովի հարթակար, Մարաշի    |

|   |               |հարթակար (կոթ-ասեղ), արագ հարթակար),             |

|   |               |2) մշակում է  էսքիզը զարդանախշերի և  պատկերների  |

|   |               |գունային լուծումներին համապատասխան,              |

|   |               |3) ընտրում է լիցքի (հարթակարի) տեսակին           |

|   |               |համապատասխանող գործվածք և  թելեր,                |

|   |               |4) էսքիզը փոխանցում է գործվածքին,                |

|   |               |5) ասեղնագործում է լիցք (հարթակար)` ըստ          |

|   |               |տեսակների, պահելով կատարման փուլերի              |

|   |               |հերթականությունը,                                |

|   |               |6) ասեղնագործում է կոկիկ և  համաչափ,             |

|   |               |7) կատարում է վերջնամշակման աշխատանքները:        |

|___|_______________|_________________________________________________|

|94.|Ուսումնառության|Կատարել վերադիր ասեղնագործություն (ապլիկացիա)    |

|   |արդյունք 3     |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|95.|Կատարման       |1) ներկայացնում է վերադիր ասեղնագործության       |

|   |չափանիշներ     |տեսակները և  առանձնահատկությունները (պարզ վերադիր|

|   |               |ասեղնագործություն (ապլիկացիա), Քիլիսի կտրտովի    |

|   |               |վերադիր ասեղնագործություն, տարբեր նյութերով      |

|   |               |վերադիր ասեղնագործությունը (կաշի, քուղ, տրեզ,    |

|   |               |թաղիք),                                          |

|   |               |2) ընտրում է վերադիր ասեղնագործության տեսակը,    |

|   |               |3) մշակում է  էսքիզը զարդանախշերի և              |

|   |               |պատկերների գունային լուծումներին համապատասխան,   |

|   |               |4) ընտրում է ասեղնագործության նյութեր, օժանդակ   |

|   |               |պարագաներ,                                       |

|   |               |5) ընտրում և  կառուցում է տափի վրա զարդանախշի    |

|   |               |էսքիզը,                                          |

|   |               |6) տեղադրում է կտրտած կտորները տափի վրա,         |

|   |               |ամրացնում գնդասեղները, շուլալում կտորները,       |

|   |               |7) ընտրում է էսքիզին համապատասխան կարատեսակները` |

|   |               |կտորները տափի վրա ամրացնելու համար,              |

|   |               |8) ասեղնագործում է կոկիկ և  համաչափ,             |

|   |               |9) կատարում է վերջնամշակման աշխատանքները:        |

|___|_______________|_________________________________________________|

|96.|Ուսումնառության|Կատարել համրովի ասեղնագործություն                |

|   |արդյունք 4     |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|97.|Կատարման       |1) տարբերակում է համրովի կարատեսակները           |

|   |չափանիշներ     |(խաչկարի տեսակներ, գոբելենային կարեր, համրովի    |

|   |               |հարթակար, թեք հարթակար, մաղակար, շարակար, Վանի   |

|   |               |կար, Սվազի կար),                                 |

|   |               |2) ընտրում է համրովի կարատեսակի 1 ձև,            |

|   |               |3) կատարում է նախնական էսքիզի մշակում համրովի    |

|   |               |աշխատանքի համար,                                 |

|   |               |4) օգտվում է պայմանական նշաններից, գծագրերից,    |

|   |               |քարտեզներից,                                     |

|   |               |5) կատարում է հատահաշիվ տվյալ կարատեսակի համար,  |

|   |               |6) ընտրում է կտորը և  թելերը,                    |

|   |               |7) ճիշտ է համրում հատերը, կտորի թելերը,          |

|   |               |վանդակները,                                      |

|   |               |8) ասեղնագործում է կոկիկ և  համաչափ,             |

|   |               |9) կատարում է վերջնամշակման աշխատանքները:        |

|___|_______________|_________________________________________________|

|98.|Ուսումնառության|Կատարել կտրտովի ասեղնագործություն                |

|   |արդյունք 5     |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|99.|Կատարման       |1) կառուցում կամ ընտրում  է էսքիզ և  գծագիր      |

|   |չափանիշներ     |կտրտովի ասեղնագործության համար,                  |

|   |               |2) ընտրում է կտորը, թելերը, կարատեսակը, օժանդակ  |

|   |               |պարագաները,                                      |

|   |               |3) գծագիրը փոխանցում է կտորին,                   |

|   |               |4) ճիշտ է կատարում զարդանախշի միացման եղանակները,|

|   |               |5) ճիշտ է կտրտում ավելորդ հատվածները,            |

|   |               |6) կատարում է վերջնամշակման աշխատանքները:        |

|___|_______________|_________________________________________________|

|100|Ուսումնառության|Կատարել պարզ և  բարդ թելքաշներ, Այնթապի թելքաշ   |

|   |արդյունք 6     |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|101|Կատարման       |1) ներկայացնում է թելքաշ ասեղնագործության        |

|   |չափանիշներ     |ձևերը,  Այնթապի ասեղնագործության զարդանախշերը,   |

|   |               |2) կազմում է նախնական էսքիզ և  նախշերի           |

|   |               |կոմպոզիցիա,                                      |

|   |               |3) ընտրում է գործվածքը, թելերը, գործիքը,         |

|   |               |օժանդակ պարագաները,                              |

|   |               |4) ճիշտ է կատարում հատահաշիվը տվյալ նախշի կամ    |

|   |               |գծագրի համար,                                    |

|   |               |5) ճիշտ է կատարում թելերի հաշվարկը և  կտորի      |

|   |               |թելերի կտրել-դուրս քաշելը,                       |

|   |               |6) անթերի է կատարում պարզ թելքաշի նախշերը,       |

|   |               |7) անթերի է կատարում բարդ թելքաշի նախշերը,       |

|   |               |8) կատարում է վերջնամշակման աշխատանքները:        |

|___|_______________|_________________________________________________|

|102|Ուսումնառության|Կատարել Մարաշի հյուսված կարով ասեղնագործություն  |

|   |արդյունք 7     |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|103|Կատարման       |1) ներկայացնում է Մարաշի ասեղնագործության 2      |

|   |չափանիշներ     |ձևերը`  հյուսված կար (հյուսքակար) և  հարթակար,   |

|   |               |տարբերակում է նախշերը, առանձնահատկությունները,   |

|   |               |2) գծագրում է Մարաշի հյուսված կարի պարզ և  բարդ  |

|   |               |զարդանախշերը,                                    |

|   |               |3) կազմում է էսքիզ տվյալ զարդանախշերի գծագրերով, |

|   |               |կառուցում կոմպոզիցիա, կատարում գունային լուծում, |

|   |               |4) ընտրում է կտոր և  թելեր, փոխանցում է էսքիզը   |

|   |               |գործվածքին, կամ գծագրում միանգամից կտորի վրա     |

|   |               |համապատասխան չափումներ անելով,                   |

|   |               |5) ճիշտ է ասեղնագործում Մարաշի հյուսված կարի     |

|   |               |պարզ և  բարդ նախշերը,                            |

|   |               |6) կատարում է վերջնամշակման աշխատանքները:        |

|_____________________________________________________________________|

|  ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԺԱՆՅԱԿԻ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ        |

|                       ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»                              |

|_____________________________________________________________________|

|104|Մոդուլի դասիչը |ԱՍՂ-ԺՆԳ-4-20-009                                 |

|___|_______________|_________________________________________________|

|105|Մոդուլի նպատակը|Մոդուլի նպատակն է ուսանողին ծանոթացնել           |

|   |               |ժանեկագործության պատմամշակութային ակունքներին և  |

|   |               |արդի ժանեկագործության զարգացման ուղղություններին:|

|   |               |Ձևավորել  ժանյակի տեսակներով ձեռագործ կատարելու  |

|   |               |կարողություններ:                                 |

|___|_______________|_________________________________________________|

|106|Մոդուլի        |72 ժամ                                           |

|   |տևողությունը   |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|107|Մուտքային      |Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք  |

|   |պահանջները     |է ուսումնասիրած լինի ԱՍՂ-ԺՆԳ-4-20-001            |

|   |               |«Ասեղնագործության և  ժանեկագործության նյութերը,  |

|   |               |գործիքները և  օժանդակ պարագաները» և              |

|   |               |ԱՍՂ-ԺՆԳ-4-20-002 «Գծանկար և  գունանկար կատարելու |

|   |               |կարողություններ» մոդուլները:                     |

|___|_______________|_________________________________________________|

|108|Մոդուլի        |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր     |

|   |գնահատման      |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների  |

|   |կարգը          |բավարար մակարդակի ապահովումն է:                  |

|___|_______________|_________________________________________________|

|109|Ուսումնառության|Ներկայացնել ժանեկագործության պատմությունը և      |

|   |արդյունք 1     |արդի զարգացման ուղղությունները                   |

|___|_______________|_________________________________________________|

|110|Կատարման       |1) ներկայացնում է ժանեկագործության տարբեր ձևերը, |

|   |չափանիշներ     |դասակարգումը, պատմությունը,                      |

|   |               |2) տարբերակում է ժանյակների տեսակները և  հիմնական|

|   |               |անվանումները (մեքենայական ժանյակ, քիմիական       |

|   |               |ժանյակ, եվրոպական ժանյակների տեսակներ, ասեղնագործ|

|   |               |ժանյակների տեսակներ, տարբեր գործիքներով          |

|   |               |պատրաստաված ժանյակների տեսակներ, տարբեր թելերից  |

|   |               |պատրաստված ժանյակներ),                           |

|   |               |3) բացատրում է ժանյակների զարդանախշերի           |

|   |               |կառուցվածքը, հանգույցների և  հյուսքերի ձևերը,    |

|   |               |տարրերը,                                         |

|   |               |4) ներկայացնում է հայկական ժանյակների            |

|   |               |տեսակները, առանձնահատկությունները և              |

|   |               |դասակարգումը (հայկական ասեղնագործ ժանյակ,        |

|   |               |հելունագործ, շյուղագործ, մաքոք, մեծ մաքոք (թոռի  |

|   |               |գործ), գոբենակ (ճանպարկ,/Այնթապ),                |

|   |               |5) ներկայացնում է ժանեկագործության արդի          |

|   |               |զարգացման ուղղությունները,                       |

|   |               |6) նկարագրում է ժանյակների կիրառման ոլորտները:   |

|___|_______________|_________________________________________________|

|111|Ուսումնառության|Գործել հայկական ասեղնագործ ժանյակ                |

|   |արդյունք 2     |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|112|Կատարման       |1) ներկայացնում է հայկական ասեղնագործ ժանյակի    |

|   |չափանիշներ     |պատմությունը, զարդանախշերի տեսակները, Վանի և     |

|   |               |Կարինի ժանյակները,                               |

|   |               |2) կազմում է նախատեսվող իրի էսքիզը և             |

|   |               |զարդանախշերի դասավորությունը,                    |

|   |               |3) ճիշտ է կատարում հայկական ասեղնագործ ժանյակի   |

|   |               |հիմնական հանգույցը` օղակ-հանգույց,               |

|   |               |4) ընտրում է և  կատարում հայկական ասեղնագործ     |

|   |               |ժանյակի հիմնական զարդանախշերը, նվազագույնը 5     |

|   |               |նախշ,                                            |

|   |               |5) ճիշտ է կատարում Վանի ասեղնագործ կլոր ժանյակը: |

|___|_______________|_________________________________________________|

|113|Ուսումնառության|Գործել հելունագործ ժանյակ                        |

|   |արդյունք 3     |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|114|Կատարման       |1) կազմում է նախնական էսքիզ զարդանախշերի         |

|   |չափանիշներ     |կոմպոզիցիայով և  գունային լուծումներով,          |

|   |               |2) կազմում է հելունով հյուսքի գծագիրը,           |

|   |               |տարբերակում պայմանական նշանները, ճիշտ է օգտվում  |

|   |               |ձևավորված  աղյուսակի գծագրից և  պայմանական       |

|   |               |նշաններից,                                       |

|   |               |3) ընտրում է թելերը, հելունի տեսակը, օժանդակ     |

|   |               |պարագաները հելունով ժանյակ կատարելու համար,      |

|   |               |4) գործում է գծագրերի նախշերը ճիշտ               |

|   |               |հատահաշվարկով,                                   |

|   |               |5) ճիշտ և  կոկիկ է կատարում հելունով ժանյակի     |

|   |               |տարրերը և  զարդապատկերները,                      |

|   |               |6) ճիշտ է կատարում միացման եղանակները`           |

|   |               |պահպանելով համաչափությունը,                      |

|   |               |7) ձևավորում  է  աշխատանքը և  կատարում           |

|   |               |վերջնամշակումը:                                  |

|___|_______________|_________________________________________________|

|115|Ուսումնառության|Ներկայացնել  ձեռագործ ժանյակների տեսակները,      |

|   |արդյունք 4     |գործիքները և  գործել ժանյակի ընտրած տարբերակը    |

|___|_______________|_________________________________________________|

|116|Կատարման       |1) տարբերակում է ժանյակների տեսակները և          |

|   |չափանիշներ     |անվանումները (գոբենակ, մաքոք, մեծ մաքոք (թոռի    |

|   |               |գործ), մակրամե, շյուղագործություն),              |

|   |               |2) ընտրում է ժանյակի տեսակը, կազմում է նախնական  |

|   |               |էսքիզ զարդանախշերի կոմպոզիցիայով և  գունային     |

|   |               |լուծումներով,                                    |

|   |               |3) կազմում է  հյուսքի գծագիրը, տարբերակում       |

|   |               |պայմանական նշանները, ճիշտ է օգտվում ձևավորված    |

|   |               |աղյուսակի գծագրից և  պայմանական նշաններից,       |

|   |               |4) ընտրում է տվյալ ժանյակը հյուսելու համար       |

|   |               |համապատասխան գործիքը (մաքոք, գոբենակ, շյուղ,     |

|   |               |մակրամեի օժանդակ պարագաներ), տիրապետում է        |

|   |               |ընտրած գործիքի հետ աշխատելու հնարքներին,         |

|   |               |5) ընտրում է թելերը, օժանդակ պարագաները,         |

|   |               |6) գործում է տվյալ ժանյակի տեխնոլոգիայով         |

|   |               |նախատեսված հիմնական հանգույցը, հանգույցները,     |

|   |               |հյուսքերը, զարդանախշերի ձևերը,  կատարում է       |

|   |               |անհրաժեշտ գործողությունը,                        |

|   |               |7) գործում է նախշերը կոկիկ և  ճիշտ               |

|   |               |հատահաշվարկով, էսքիզին և  գծագրին համապատասխան,  |

|   |               |8) ձևավորում  է աշխատանքը և  կատարում            |

|   |               |վերջնամշակումը:                                  |

|_____________________________________________________________________|

|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ-ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ     |

|                  ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»                         |

|_____________________________________________________________________|

|117|Մոդուլի դասիչը |ԱՍՂ-ԺՆԳ-4-20-010                                 |

|___|_______________|_________________________________________________|

|118|Մոդուլի նպատակը|Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել          |

|   |               |կարողություններ և  հմտություններ գեղանկարչական   |

|   |               |հարթակար կատարելու համար:                        |

|___|_______________|_________________________________________________|

|119|Մոդուլի        |72 ժամ                                           |

|   |տևողությունը   |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|120|Մուտքային      |Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք  |

|   |պահանջները     |է ուսումնասիրած լինի ԱՍՂ-ԺՆԳ-4-20-001            |

|   |               |«Ասեղնագործության և  ժանեկագործության նյութերը,  |

|   |               |գործիքները և  օժանդակ պարագաները»,               |

|   |               |ԱՍՂ-ԺՆԳ-4-20-002 «Գծանկար և  գունանկար կատարելու |

|   |               |կարողություններ» մոդուլները:                     |

|___|_______________|_________________________________________________|

|121|Մոդուլի        |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր     |

|   |գնահատման      |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների  |

|   |կարգը          |բավարար մակարդակի ապահովումն է:                  |

|___|_______________|_________________________________________________|

|122|Ուսումնառության|Ներկայացնել կերպարվեստի տեսակները                |

|   |արդյունք 1     |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|123|Կատարման       |1) ներկայացնում է համաշխարհային արվեստի          |

|   |չափանիշներ     |պատմության փուլերը, արվեստի ճյուղերը,            |

|   |               |2) ներկայացնում է կերպարվեստի տեսակները,         |

|   |               |3) ներկայացնում է կերպարվեստի դերը մշակույթի     |

|   |               |զարգացման մեջ:                                   |

|___|_______________|_________________________________________________|

|124|Ուսումնառության|Ներկայացնել գեղանկարչության ժանրերը              |

|   |արդյունք 2     |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|125|Կատարման       |1) ներկայացնում է գեղանկարչության ժանրերը,       |

|   |չափանիշներ     |նկարագրում է առանձնահատկությունները,             |

|   |               |2) ներկայացնում է տարբեր ժանրերի նկարիչների      |

|   |               |կենսագրությունը և  ստեղծագործությունները:        |

|___|_______________|_________________________________________________|

|126|Ուսումնառության|Կատարել գեղարվեստական-գեղանկարչական              |

|   |արդյունք 3     |ասեղնագործություն` նախընտրած ժանրով              |

|___|_______________|_________________________________________________|

|127|Կատարման       |1) կատարում է Էսքիզի ընտրություն,                |

|   |չափանիշներ     |2) մշակում և  գունավորում է էսքիզը,              |

|   |               |3) ընտրում է համապատասխան գործվածք, թելեր,       |

|   |               |օժանդակ պարագաներ, պատրաստում աշխատատեղը,        |

|   |               |4) փոխանցում է էսքիզը գործվածքին,                |

|   |               |5) կատարում է նկար-ասեղնագործություն ստանալու    |

|   |               |ամբողջ աշխատանքը,                                |

|   |               |6) կատարում է աշխատանքի վերջնամշակումը:          |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0214.04.4

«Գորգագործություն և ժանյակագործություն» մասնագիտության

0214.04.03.4 «Ասեղնագործող-ժանեկագործ» որակավորման օրինակելի

ուսումնական պլան

 

._____________________________________________________________________.

|N  |Առարկայախմբեր, առարկաներ և      |Շաբաթ-|Ուսանողի |Պարտա- |Ուսուց-|

|   |         մոդուլներ              |ների  |առավելա- |դիր    |ման    |

|   |                                |թիվը  |գույն    |լսարա- |երաշ-  |

|   |                                |      |բեռնվա-  |նային  |խավոր- |

|   |                                |      |ծությունը|պարապ- |վող    |

|   |                                |      |ժամ      |մունք- |տարին  |

|   |                                |      |         |ներ,   |       |

|   |                                |      |         |ժամ    |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|   |ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ,           |      |         |       |       |

|   |ՍՈՑԻԱԼ- ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ        |      |         |       |       |

|   |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ            |      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|1. |Հայոց լեզվի և  խոսքի մշակույթի  |      |   108   |  72   |   1   |

|   |հիմունքներ                      |      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|2. |Քաղաքագիտության և  սոցիոլոգիայի |      |    27   |  18   |   1   |

|   |հիմունքներ                      |      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|3. |Իրավունքի հիմունքներ            |      |    54   |  36   |   1   |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|4. |Պատմություն                     |      |    54   |  36   |   1   |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|5. |Օտար լեզու                      |      |    90   |  60   |   1   |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|6. |Ֆիզկուլտուրա                    |      |    90   |  60   |   1   |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|7. |Լանդշաֆտագիտության և            |      |    54   |  36   |   1   |

|   |էկոլոգիայի հիմունքներ           |      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|8. |Քաղաքացիական պաշտպանության և    |      |    42   |  28   |   1   |

|   |արտակարգ իրավիճակների           |      |         |       |       |

|   |հիմնահարցեր                     |      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                        |      |   519   | 346   |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|   |ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ        |      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|1. |Հաղորդակցություն                |      |    54   |  36   |   1   |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|2. |Անվտանգություն և  առաջին        |      |    54   |  36   |   1   |

|   |օգնություն                      |      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|3. |Համակարգչային օպերատորություն   |      |    54   |  36   |   1   |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|4. |Ձեռներեցություն                 |      |   108   |  72   |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                        |      |   270   | 180   |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|   |ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ          |      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|1. |Ասեղնագործության և              |      |    27   |  18   |   1   |

|   |ժանեկագործության նյութերը,      |      |         |       |       |

|   |գործիքները և  օժանդակ պարագաները|      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|2. |Գծանկար և  գունանկար կատարելու  |      |    81   |  54   |   1   |

|   |կարողություններ                 |      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|3. |Գծագրություն և  մասնագիտական    |      |    45   |  30   |   1   |

|   |նկարչություն կատարելու          |      |         |       |       |

|   |կարողություններ                 |      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|4. |Էսքիզի կոմպոզիցիայի կառուցում   |      |    81   |  54   |   1   |

|   |և  գունային լուծում, էսքիզը     |      |         |       |       |

|   |գործվածքին փոխանցելու           |      |         |       |       |

|   |կարողություններ                 |      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                        |      |   234   |  156  |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|   |ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ             |      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|1. |Համակարգչային ծրագրով դիզայն    |      |   36    |   24  |   1   |

|   |ստեղծելու և  խմբագրելու         |      |         |       |       |

|   |կարողություններ                 |      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|2. |Համակարգչային ծրագրով           |      |  108    |   72  |   1   |

|   |մեքենայական ասեղնագործություն   |      |         |       |       |

|   |կատարելու հմտություններ         |      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|3. |Ձեռագործ ասեղնագործության պարզ  |      |   90    |   60  |   1   |

|   |և  բարդ կարատեսակներ կատարելու  |      |         |       |       |

|   |կարողություններ                 |      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|4. |Ասեղնագործության տեսակներով     |      |  108    |   72  |   1   |

|   |աշխատանքներ կատարելու           |      |         |       |       |

|   |կարողություններ                 |      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|5. |Ժանյակի տեսակներով աշխատանքներ  |      |  108    |   72  |   1   |

|   |կատարելու կարողություններ       |      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|6. |Գեղարվեստական-գեղանկարչական     |      |  108    |   72  |   1   |

|   |ասեղնագործություն կատարելու     |      |         |       |       |

|   |կարողություններ                 |      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                        |      |  558    |  372  |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|   |ԸՆՏՐՈՎԻ                         |      |   27    |   18  |   1   |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|   |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ               |      |   12    |    8  |   1   |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                        |  30  | 1620    | 1080  |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|   |ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ                |      |  100    |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|   |ՊՐԱԿՏԻԿԱ                        |   8  |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|   |ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ          |   2  |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|   |ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ                 |   1  |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|   |ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ                    |      |         |       |       |

|___|________________________________|______|_________|_______|_______|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                        |  41  |         |       |       |

._____________________________________________________________________.

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
11.09.2020
N 33-Ն
Հրաման