Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿՈՎ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ I-ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՂՈՐԴԻՉ ԳԻԾ/ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ ԵՎ ՀԵՏՎՃԱՐՄԱՆ ՓՈՓՈԽՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 5 հոկտեմբերի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Խաչատրյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Դիլանյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հ. Վարդանյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I-Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2020 թվականի հուլիսի 23-ի N 1240-Ա որոշմամբ 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I-Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի օգոստոսի 6-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի օգոստոսի 6-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, ինչպես նաև դրան կից ներկայացված` կողմերի նամակագրությունը` Համաձայնագրի վերնագրի փոփոխության վերաբերյալ, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (այսուհետ` Բանկ կամ ՎՎԲ) միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I-Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի (այսուհետ` Վարկային համաձայնագիր) մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը (այսուհետ` Նամակ-համաձայնագիր) ստորագրվել է 2020 թվականի հուլիսի 1-ին` 2014 թվականի դեկտեմբերի 9-ով թվագրված` «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I-Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու նպատակով:

2. «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I-Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 ԿՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ):

Նամակ-համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ոչ ուշ, քան մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը Համաձայնագրի վավերացնելու վերաբերյալ ՀՀ գրավոր հաստատումը ստանալուց հետո:

3. Ըստ Նամակ-համաձայնագրի` փոփոխություն է կատարվում Վարկային համաձայնագրի 3.2 հոդվածում, և մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունը մասամբ կկրի այդ երկարաձգման հետևանքով Բանկի կրած վերաֆինանսավորման ծախսերը (Վերջնական երկարաձգման վճար), որը կհաշվարկվի Բանկի կողմից` կապիտալի շուկայի գործունեության` վերջնահաշվարկի օրվա դրությամբ գերակայող պայմանների հիման վրա:

Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վճարել Վերջնական երկարաձգման վճարի մի մասը` 740.000.00 (յոթ հարյուր քառասուն հազար) եվրո, եթե Փոխառուի և Բանկի հետ գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:

4. Նամակ-համաձայնագիրն ունի Հավելվածներ` Հավելված 1ա. «Պարտավորությունների պահպանումը Փոխառուի կողմից» և Հավելված 1բ. «Պարտավորությունների պահպանումը Ծրագրի իրականացման գործակալության կողմից», որոնք կցվում են Վարկային համաձայնագրին և դառնում են դրա բաղկացուցիչ մասը:

5. Հայաստանի Հանրապետությունը Նամակ-համաձայնագրով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`

. սկսած 2025 թվականի հունիսի 30-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 30-ը` յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին և դեկտեմբերի 30-ին մարել վարկը 7,500.000.00 եվրո մասնաբաժնով,

. մշտապես կատարել Հավելված 1ա-ով (Պարտավորությունների պահպանումը Փոխառուի կողմից) սահմանված պարտավորությունները, իսկ Ծրագրի իրականացման գործակալությունը պարտավորվում է մշտապես կատարել Հավելված 1բ-ով (Պարտավորությունների պահպանումը Ծրագրի իրականացման գործակալության կողմից) սահմանված պարտավորությունները,

. ՎՎԲ-ին անհապաղ տրամադրել «Ճանաչե՛ք Ձեր հաճախորդին» կանոնի համաձայն պահանջվող բոլոր համապատասխան տեղեկությունները կամ Փոխառուի մասին համանման տեղեկություններ, որոնք կարող է հայցել ՎՎԲ-ն,

. ցանկացած Պատժելի գործելակերպի, փողերի լվացման և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման որևէ արարքի մասին տեղեկանալուց կամ դրա վերաբերյալ կասկածներ ունենալուց անմիջապես հետո այդ մասին անհապաղ և սեփական նախաձեռնությամբ տեղեկացնել ՎՎԲ-ին,

. ՎՎԲ-ին տրամադրել Ծրագրի և դրա հետագա ընթացքի վերաբերյալ ցանկացած և բոլոր տեղեկություններն ու հաշվետվությունները, որոնք ՎՎԲ-ն կարող է պահանջել 1ա Հավելվածի նպատակներով,

. հնարավորություն տալ ՎՎԲ-ին և դրա գործակալներին 1ա Հավելվածի նպատակներով ցանկացած ժամանակ ստուգելու և դրա (ենթա)կապալառուների և այլ շահագրգիռ կողմերի` Ծրագրին առնչվող մյուս բոլոր փաստաթղթերը և այցելելու Ծրագրի հիմնական և դրան առնչվող բոլոր կայանքները,

. Փոխառուին կամ ՎՎԲ-ին Պատժելի գործելակերպի, փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման որևէ արարք հայտնի դառնալուց կամ դրանց առնչությամբ կասկածներ ունենալուց անմիջապես հետո լիովին համագործակցել ՎՎԲ-ի և դրա գործակալների հետ` որոշելու համար` արդյոք տեղի է ունեցել համապատասխանության հետ կապված այդպիսի դեպք. Մասնավորապես, անհապաղ և ողջամիտ մանրամասնությամբ արձագանքել ՎՎԲ-ից ստացված ցանկացած ծանուցման և ՎՎԲ-ի պահանջով վերջինիս տրամադրել այդ արձագանքը հիմնավորող փաստաթղթեր,

. Ծրագրի առնչությամբ չկնքել որևէ գործարք կամ չներգրավվել որևէ այլ գործունեության մեջ, որը կարող է համարվել Պատժամիջոցների խախտում:

Սահմանադրական դատարանը կարևորում է վարկային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև այդ միջոցների նկատմամբ պատշաճ վերահսկողության անհրաժեշտությունը:

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող`                             Ա. Խաչատրյան

 

5 հոկտեմբերի 2020 թվականի

ՍԴՈ-1552

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 06 հոկտեմբերի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
05.10.2020
N ՍԴՈ-1552
Որոշում