Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 68-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

7 հոկտեմբերի 2020 թվականի N 402-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 68-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի մայիսի 24-ի «Հարկադիր կատարողների ատեստավորման հանձնաժողովի կազմը և հարկադիր կատարողների ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 68-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Հրամանի ամբողջ տեքստում «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով, ինչպես նաև «ԴԱՀԿ ծառայության» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով,

i

2) Հրամանով հաստատված N 1 հավելվածից հանել «Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական» բառերը,

3) Հրամանով հաստատված N 1 հավելվածում «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով, իսկ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի տեսչական և վերլուծական բաժնի պետ» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժնի պետ» բառերով,

i

4) ուժը կորցրած ճանաչել Հրամանով հաստատված N 2 հավելվածի 6-րդ կետի ա) ենթակետը,

i

5) Հրամանով հաստատված N 2 հավելվածի 16-րդ կետի ա) ենթակետում «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
07.10.2020
N 402-Ն
Հրաման