050.0295.130705
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 07 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005272
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 2005 թվականի N 295-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 18-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Հավելված 1
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՁԵՎ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
_________________ -ին
Համակարգի օպերատորի անվանումը ________________________________________
Կազմակերպական-իրավական ձևը __________________________________________
Գտնվելու վայրը _______________________________________________________
Գործունեության վայրը _________________________________________________
Էլեկտրոնային փոստի հասցե _____________________________________________
Սի-Բի-Էյ-Նեթ ցանցում գրանցման հասցե __________________________________
Համակարգի անվանումը __________________________________________________
Ստորև նշված վճարահաշվարկային ծառայությունների իրականացման համար թույլտվություն ___________________________________________________________
Խնդրում եմ Ձեր թույլտվությունը Հայաստանի Հանրապետությունում __________
______________________________________________________________________
(համակարգի անվանումը)
վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության իրականացման համար:
Կից ներկայացնում եմ`
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Գործադիր տնօրեն`
____________________ ___________________
(անուն, ազգանունը) (ստորագրությունը)
Հիմնադիրներ`
____________________ ___________________
(անուն, ազգանունը) (ստորագրությունը)
Հավելված 2
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ
1. Համակարգի անվանումը և գործունեության հիմնական նպատակը` նշելով Համակարգով նախատեսվող ծառայությունների տեսակը/տեսակները.
1.1 առանց բանկային հաշիվների բացման դրամական միջոցների փոխանցման իրականացում կանխիկ և (կամ) անկանխիկ եղանակով` տերմինալի, վճարման հանձնարարականի, պահանջագրի, ուղղակի դեբետագրման միջոցով և այլ,
______________________________________________________________________
(նշել ծառայության տեսակը)
1.2 բանկային հաշիվներին/հաշիվներից դրամական միջոցների փոխանցման իրականացում կանխիկ և (կամ) անկանխիկ եղանակով` տերմինալի, վճարման հանձնարարականի, պահանջագրի, ուղղակի դեբետագրման միջոցով և այլ,
______________________________________________________________________
(նշել ծառայության տեսակը)
1.3 վճարային քարտերով ծառայության մատուցում` քարտերի թողարկում (դեբետային, վարկային, հաշվարկային), քարտերի սպասարկում (կանխիկ, անկանխիկ, ինտերնետ միջավայրում և (կամ) բջջային հավելվածի միջոցով, այլ) այլ,
______________________________________________________________________
(նշել ծառայության տեսակը)
1.4 էլեկտրոնային փողերով ծառայության մատուցում` էլեկտրոնային փողի թողարկում (միանգամյա, վերալիցքավորվող, էլեկտրոնային քսակ, վիրտուալ/ցանցային փող և այլ), սպասարկում (կանխիկ, անկանխիկ, ինտերնետ միջավայրում և (կամ) բջջային հավելվածի միջոցով) այլ
______________________________________________________________________
(նշել ծառայության տեսակը):
2. Համակարգի մասնակիցները, նրանց պարտավորությունները և դերը համակարգում` խմբավորված ըստ յուրաքանչյուր Համակարգի մասնակցի.
2.1 Համակարգի Օպերատոր _______________________________________________
(նշել անվանումը),
2.2 Համակարգում պրոցեսինգ իրականացնող Համակարգի մասնակից
______________________________________________________________________
(նշել Համակարգի մասնակցի անվանումը),
2.3 Համակարգում քլիրինգ իրականացնող Համակարգի մասնակից
______________________________________________________________________
(նշել Համակարգի մասնակցի անվանումը),
2.4 Համակարգում վերջնահաշվարկ իրականացնող Համակարգի մասնակից
______________________________________________________________________
(նշել Համակարգի մասնակցի անվանումը),
2.5 Համակարգում այլ կարգավիճակ ունեցող Համակարգի մասնակից
______________________________________________________________________
(նշել Համակարգի մասնակցի անվանումը և կարգավիճակը` օրինակ` վճարային
քարտեր թողարկող կամ սպասարկող, և այլ),
2.6 Համակարգի մասնակցի տիպը
______________________________________________________________________
(նշել Համակարգի մասնակցի տիպը` օրինակ` բանկ կամ վճարահաշվարկային
կազմակերպություն, և այլ),
2.7 Համակարգի մասնակցի ռեզիդենտությունը
______________________________________________________________________
2.8 Համակարգի արտասահմանյան մասնակցի երկրի ISO կոդը
______________________________________________________________________
2.9 Համակարգում Համակարգի մասնակցի մասնակցության պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը
______________________________________________________________________
2.10 Համակարգում Համակարգի մասնակցի մասնակցության պայմանագրի ուժը կորցնելու ամսաթիվը (առկայության դեպքում)
______________________________________________________________________
2.11 Համակարգի արտասահմանյան մասնակցի գործունեությունը կարգավորող մարմինը
______________________________________________________________________
2.12 Հարակից համակարգերի ցանկ
______________________________________________________________________
(նշել Հարակից համակարգի անվանումը, ռեզիդենտությունը, օպերատորի
անվանումը, ինչպես նաև Հարակից համակարգի և Համակարգի մասնակցի միջև
կնքված պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը):
3. Համակարգի կառավարման բարձրագույն մարմինը
______________________________________________________________________
(օրինակ` Համակարգի մասնակիցների ընդհանուր ժողով, համակարգի օպերատորի
կառավարման բարձրագույն մարմին, այլ):
Գործադիր տնօրեն` ____________________ ___________________
(անուն, ազգանունը) (ստորագրությունը)
Հավելված 3
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Համակարգի գործունեության տնտեսական ծրագիրը կոնկրետ հաշվարկներով, վերլուծություններով և ելակետային տվյալներով հիմնավորված, ծրագրի ներկայացմանը հաջորդող երեք լրիվ ֆինանսական տարիների համար կազմված, վճարահաշվարկային համակարգի տնտեսական գործունեությունը և ներքին կազմակերպական կառուցվածքը նկարագրող և հիմնավորող փաստաթուղթ է: Տնտեսական ծրագիրը բաղկացած է հետևյալ բաժիններից`
I. Ընդհանուր դրույթներ
1) համակարգի անվանումը,
2) համակարգի ստեղծման նպատակները (հեռանկարները):
II. Գործունեության հիմնական ուղղությունները
1) գործունեության հիմնական ուղղությունները և դրանց համառոտ բնութագիրը,
2) ապագայում նախատեսվող ծառայությունները:
III. Մարքեթինգային վերլուծություն
1) ոլորտի վերլուծություն (ոլորտի մասնակիցները, հիմնական մրցակիցները),
2) ֆինանսական այն շուկաների նկարագիրը, որոնցում այն պատրաստվում է իրականացնել իր գործունեությունը (հեռանկարային զարգացման միտումները, ռազմավարության հիմնական սկզբունքները),
3) հաճախորդների խմբի բնութագիրը և կանխատեսվող թիվը:
IV. Ռազմավարությունը
1) դիրքավորում,
2) խթանման ռազմավարություն,
3) գնային ռազմավարություն,
4) ներդրման ծրագիր:
V. Եկամուտների և ծախսերի մոտավոր հաշվարկը
1) ֆինանսավորման աղբյուրները,
2) առաջիկա 3 տարիների համար նախատեսված եկամուտների և ծախսերի հաշվարկը, ինչպես նաև Համակարգում հաշվարկների բնագավառում առաջացող հնարավոր ռիսկերի գնահատումը և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցները:
Գործադիր տնօրեն` ____________________ ___________________
(անուն, ազգանունը) (ստորագրությունը)
Հավելված 4
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ
Համակարգի անվանումը___________________________________________________
Համակարգի օպերատորի անվանումը ________________________________________
Ընդհանուր տեղեկատվություն
Ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը ________________________________
Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ազգանունները, հայրանունները և դրանք կրելու ժամանակաշրջանները
Զբաղեցրած պաշտոնը, դիրքը, հիմնական պարտականությունները
______________________________________________________________________
Քաղաքացիությունը _____________________________________________________
Անձնագրի տվյալները` այդ թվում գործող այլ անձնագրերի տվյալները (առկայության դեպքում) և հին անձնագրի տվյալները (առկայության դեպքում)
Հաշվառման վայր,
Փաստացի բնակության վայր
Հեռախոսահամար
Էլեկտրոնային փոստի հասցե
Կրթություն, որակավորում
._____________________________________________________________________.
|Բարձրագույն |Գտնվելու |Մասնագի- |Սովորելու |Գիտական |Միջազգային |
|ուսումնական |վայրը |տությունը |ժամանա- |աստիճանները|որակավորման|
|հաստատության | | |կաշրջանը | |մակարդակը |
|անվանումը, | | |(---թ-ից | | |
|միջազգային | | |մինչև | | |
|որակավորման | | |----թ.) | | |
|անվանումը | | | | | |
|_____________|_________|__________|__________|___________|___________|
|_____________|_________|__________|__________|___________|___________|
._____________________________________________________________________.
3. Աշխատանքային գործունեությունը
._____________________________________________________________________.
|N |Կազմակեր- |Գտնվելու |Աշխատանքի |Պաշտոնը, |Ազատման |
| |պության |վայրը |ընդունման |հիմնական |հիմքերը |
| |անվանումը | |և ազատման |պարտակա- | |
| | | |ժամկետները |նություն- | |
| | | | |ները | |
|____|____________|___________|_____________|____________|____________|
|1. | | | | | |
|____|____________|___________|_____________|____________|____________|
|2. | | | | | |
|____|____________|___________|_____________|____________|____________|
|3. | | | | | |
._____________________________________________________________________.
4. Ղեկավարի վերաբերյալ այլ տեղեկություններ
4.1 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ
4.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար:
o Ոչ,
o Այո, (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)
4.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ
4.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված) պարտավորություններ:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ
4.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ
4.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ
4.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ
4.8 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ:
o Ոչ
o Այո, ներկայացնել մանրամասներ
4.9 Արդյո՞ք որպես ֆինանսական կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ Կենտրոնական բանկի կամ տվյալ ֆինանսական կազմակերպության կողմից կիրառվել է որևէ պատասխանատվության միջոց վերջին 1 տարվա ընթացքում:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ
4.10 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում` որակավորման վկայականից զրկվելու հիմքերը)
5. Դրամային (կամ այլ) պարտավորություններ
5.1 Արդյո՞ք Դուք ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար հանդիսանում եք
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)
5.2 Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար հանդիսանում եք
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)
o Իրազեկ չեմ
5.3 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)
5.4. Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)
o Իրազեկ չեմ
6. Այլ տեղեկություններ
6.1 Նշեք`
o Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները,
Անուն, ազգանուն, Անձնագրի տվյալները, Փոխկապակցվածության ձև, Աշխատանքի վայր, Պաշտոն, Բնակության վայրը, հեռախոսահամար (բջջային և այլն)
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:
6.2 Նշեք`
o Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները:
Կազմակերպության անվանում, Գտնվելու վայր, Փոխկապակցվածության ձև, ՀՎՀՀ, Հեռախոսահամար
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:
7. Ձեր կարծիքով արդյո՞ք առկա են այլ կարևոր տեղեկություններ, որոնք կցանկանայիք նշել
o Ոչ
o Այո, ներկայացնել մանրամասները
Հայտարարություն Օրենքով նախատեսված հիմքերի բացակայության մասին:
Հավաստիացնում եմ, որ սույն տեղեկանքում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Ես համաձայն եմ Կենտրոնական բանկին տեղեկացնել անձնական, կենսագրական և ֆինանսական տեղեկատվության մեջ տեղի ունեցող կամ ակնկալվող որևէ էական փոփոխության փաստի մասին:
Գործադիր տնօրեն` ____________________
(անուն, ազգանունը)
___________________ ____________
(ստորագրությունը) (ամսաթիվը)
Հավելված 5
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
Համակարգի օպերատորը Համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը կասեցնելու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1. Համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը կասեցնելու մասին դիմում` նշելով Համակարգի գործունեության կասեցման ժամանակահատվածը և պատճառները,
2. Համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ Համակարգի օպերատորի իրավասու մարմնի որոշման պատճենը,
3. Ֆինանսական հաշվետվություն, որը առնվազն պետք է պարունակի Համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը կասեցնելու մասին դիմումը ներկայացնելու պահի դրությամբ Համակարգում առկա պարտավորությունների և (կամ) պահանջների վերաբերյալ տեղեկատվություն, ըստ յուրաքանչյուր Համակարգի մասնակցի` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի:
Գործադիր տնօրեն` ____________________ ___________________
(անուն, ազգանունը) (ստորագրությունը)
Հավելված 6
ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
Համակարգի օպերատորը Համակարգի գործունեությունը դադարեցնելու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1. Համակարգի գործունեության դադարեցման վերաբերյալ դիմում` նշելով Համակարգի գործունեության դադարեցման պատճառները,
2. Համակարգի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ Համակարգի օպերատորի իրավասու մարմնի որոշման պատճենը,
3. Ֆինանսական հաշվետվություն, որը առնվազն պետք է պարունակի Համակարգի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը ներկայացնելու պահի դրությամբ Համակարգում առկա պարտավորությունների և (կամ) պահանջների վերաբերյալ տեղեկատվություն` ըստ Համակարգի յուրաքանչյուր մասնակցի` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի:
Գործադիր տնօրեն` ____________________ ___________________
(անուն, ազգանունը) (ստորագրությունը)
Հավելված 7
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԿԱ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համակարգի անվանումը __________________________________________________
Համակարգի օպերատորի անվանումը ________________________________________
Համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը կասեցնելու դեպքում` նշել Համակարգի գործունեության թույլտվությունը կասեցնելու մասին օպերատորի իրավասու մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը.
Սկսած ________________________________________________________________
Օր/ամիս/տարի
մինչև _____________________ թ.:
Օր/ամիս/տարի
Համակարգի գործունեության դադարեցման դեպքում` Համակարգի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ Համակարգի օպերատորի իրավասու մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը.
______________________________________________________________________
Համակարգի գործունեության դադարեցման մասին օպերատորի իրավասու մարմնի
որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը (Օր/ամիս/տարի)
Պարտավորություններ և պահանջներ
._____________________________________________________________________.
|Համակարգի |Պարտավորությունների |Պահանջների ընդհանուր |
|մասնակցի |ընդհանուր գումար ՀՀ |գումար ՀՀ դրամով |
|անվանումը |դրամով (դիմումը |(դիմումը ներկայացնելու |
| |ներկայացնելու պահի |պահի դրությամբ) |
| |դրությամբ) | |
|______________|________________________|_____________________________|
|______________|________________________|_____________________________|
|______________|________________________|_____________________________|
|Ընդամենը | | |
|______________|________________________|_____________________________|
._____________________________________________________________________.
Գործադիր տնօրեն` ____________________ ___________________
(անուն, ազգանունը) (ստորագրությունը)
Գլխավոր հաշվապահ` ____________________ ___________________
(անուն, ազգանունը) (ստորագրությունը)
(հավելվածը խմբ. 25.09.2020 թիվ 154-Ն որոշում)