Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21- ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 2 հոկտեմբերի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Խաչատրյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի Ա. Դիլանյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Տերտերյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2020 թվականի հունիսի 18-ի N 988-Ա որոշմամբ «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի հունիսի 25-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի հունիսի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2020 թվականի ապրիլի 21-ին` համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների որակը, օգտագործումը և հասանելիությունը բարելավելու նպատակով:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է 17.900.000 (տասնյոթ միլիոն ինը հարյուր հազար) եվրո գումար` համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների որակը, օգտագործումն ու հասանելիությունը բարելավելու նպատակով:

3. Համաձայնագիրը բաղկացած է 3 առդիրներից. Առդիր 1-ով ներկայացվում է ծրագրի (այսուհետ` Ծրագիր) նկարագրությունը, Առդիր 2-ը վերաբերում է Ծրագրի կատարմանը, Առդիր 3-ով սահմանվում է պարտավորությունների մասով պարբերական մարումների ժամանակացույցը: Համաձայնագիրն ունի Հավելված, որը դրա անբաժան մասն է կազմում, և որով ներկայացվում են Համաձայնագրում օգտագործված որոշ եզրույթների սահմանումները:

4. Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Համաձայնագրով ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- որպես Վարկառու հայտարարել Ծրագրի նպատակների իրականացման իր հանձնառության մասին: Այդ նպատակով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կամ վերջինիս ցանկացած իրավահաջորդի միջոցով ապահովել, որ Ծրագիրն իրականացվի ընդհանուր պայմանների V հոդվածի և Համաձայնագրի Առդիր 2-ի դրույթներին համապատասխան (Հոդված III, 3.01.),

- Ծրագրի իրականացման նպատակով և ըստ կիրառելիության` ինչպես որոշվի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (այսուհետ` Բանկ) կողմից, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կամ վերջինիս ցանկացած իրավահաջորդի միջոցով վարկի միջոցները տրամադրել Ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմնին` Հայաստանի Հանրապետության և նշյալ մարմնի միջև իրականացման համաձայնագրի շրջանակներում` Բանկին բավարարող պայմանների համաձայն (Իրականացման համաձայնագիր), (Առդիր 2, բաժին I, կետ Ա, ենթակետ 1),

- որպես Վարկառու Իրականացման համաձայնագրի (Համաձայնագրի Առդիր 2-ի Բաժին I. Ա.1-ում հիշատակված համաձայնագիրը, ըստ որի` Վարկառուն Ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմնին տրամադրում է Վարկի միջոցները (Հավելված, կետ 7-ի) շրջանակներում իր իրավունքներն իրականացնել և պարտականությունները կատարել այնպես, որ պաշտպանվեն իր և Բանկի շահերը և իրագործվեն վարկի նպատակները: Բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկի հետ ձեռք կբերվի այլ համաձայնություն, չփոխանցել, չփոփոխել, չվերացնել, չդադարեցնել, չեղյալ չհայտարարել կամ չկիրառել Իրականացման համաձայնագիրը կամ դրա որևէ դրույթ (Առդիր 2, բաժին I, կետ Ա, ենթակետ 2),

- որպես Վարկառու ապահովել, որ Ծրագիրն իրականացվի առողջության, անվտանգության, սոցիալական և բնապահպանական համապատասխան չափանիշները պատշաճորեն հաշվի առնելով, ինչպես նաև` ԲՍԿՇ-ին (Բանկի համար ընդունելի` Բնապահպանական և Սոցիալական կառավարման շրջանակ` թվագրված 2020 թվականի հունվարով, որը կազմվել և ընդունվել է ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմնի կողմից և հրապարակվել է 2020 թվականի հունվարի 16-ին, իսկ Բանկի արտաքին կայքէջում` 2020 թվականի հունվարի 17-ին և հիշատակվում է Համաձայնագրի Առդիր 2-ի Բաժին I. Գ.1.(ա)(i)-ում (Հավելված, կետ 5), ԲՍԿՊ-ներին (տեղամասին վերաբերող ցանկացած Բնապահպանական և սոցիալական կառավարման պլան (պլաններ), որը կազմվելու և ընդունվելու է Ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմնի կողմից Համաձայնագրի Առդիր 2-ի Բաժին I. Գ.1.(ա) համապատասխան (Հավելված, կետ 4), ՏՔՇ-ին (Բանկի համար ընդունելի` 2020 թվականի հունվարով թվագրված` տարաբնակեցման քաղաքականության շրջանակ, որը կազմվել և ընդունվել է Ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմնի կողմից և 2020 թվականի հունվարի 16-ին հրապարակվել է, իսկ Բանկի արտաքին կայքէջում տեղադրվել է 2020 թվականի հունվարի 20-ին և հիշատակվում է Համաձայնագրի Առդիր 2-ի Բաժին I. Գ.1.(բ)-ում (Հավելված, կետ 17) և ՏԳԾ-ներին (որևէ տեղամասի վերաբերող տարաբնակեցման գործողությունների ծրագիր, որը Ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմնի կողմից պետք է կազմվի ՏՔՇ-ին համապատասխան և հաստատվի Բանկի կողմից` համաձայնագրի Առդիր 2-ի Բաժին I. Գ.1.(բ)-ի համաձայն) համապատասխան:

Ինչպես նաև ապահովել, որ ձեռնարկվեն հետևյալ միջոցները.

1. եթե Ծրագրում ներառված որևէ միջոցառման համար, համաձայն ԲՍԿՇ-ի, պահանջվում է ԲՍԿՊ-ի իրականացում, ապա այդպիսի միջոցառումների համար որևէ աշխատանք չպետք է գնվի, քանի դեռ չի իրականացվել հետևյալը.

1.1. այդ միջոցառումների համար ԲՍԿՊ-ն` Ա) կազմվել է Բանկին բավարարող ձևով և ԲՍԿՇ-ին համապատասխան, Բ) հրապարակվել և քննարկվել է տեղի շահագրգիռ կողմերի հետ, ինչպես պահանջվում է ԲՍԿՇ-ով, և Գ) ներառվել է մրցութային փաստաթղթերում (Բանկի կողմից ընդունելի ձևով), և

1.2. եթե Ծրագրի Մաս Բ.1-ի շրջանակներում Ենթածրագրերն (Գործառնական ձեռնարկում (Ծրագրի իրականացման մասին մանրամասներ պարունակող ձեռնարկ (Հավելված, կետ 12) սահմանված չափորոշիչներին համապատասխանող ցանկացած հատուկ միջոցառում, որի շահառուն Ծրագրի Մաս Բ.1-ում հիշատակված` միավորված համայնքներն են (Հավելված, կետ 18) ընդգրկող որևէ միջոցառման համար` ՏՔՇ-ի համաձայն` պահանջվի ՏԳԾ-ի իրականացում, ապա այդպիսի միջոցառումների համար որևէ աշխատանք չպետք է գնվի, քանի դեռ չի իրականացվել հետևյալը.

1.2.1. այդպիսի միջոցառումների համար ՏԳԾ-ն` Ա) կազմվել է Բանկին բավարարող ձևով և ՏՔՇ-ի պահանջներին համապատասխան և Բ) հրապարակվել է, ինչպես պահանջվում է ՏՔՇ-ով, և

1.2.2. կատարվել են նշված ՏԳԾ-ով պահանջվող բոլոր ձեռնարկվելիք միջոցները` նախքան նշված միջոցառումների մասով որևէ աշխատանք սկսելը, ներառյալ` առանց վերոնշյալ սահմանափակման` Տարաբնակեցման փոխհատուցման և աջակցության համար միջոցների տրամադրումն այն դեպքում, երբ և եթե այդպիսի պահանջ կա ՏԳԾ-ի համաձայն, Բ) կազմվել է Բանկին բավարարող ձևով և բովանդակությամբ հաշվետվություն նշված ՏԳԾ պահանջներին համապատասխանության կարգավիճակի մասին և ներկայացվել է Բանկին, և Գ) Բանկը հաստատել է, որ նշված միջոցառումները կարող են մեկնարկել,

- որպես Վարկառու ապահովել, որ Ծրագրի միջոցառումներն իրականացվեն համապատասխան ԲՍԿՊ-ի և ՏԳԾ-ի (Ենթածրագրերի մասով) համաձայն` ըստ կիրառելիության,

- բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկի հետ ձեռք կբերվի այլ համաձայնություն, ապահովել, որ ԲՍԿՇ-ի, ԲՍԿՊ-ների, ՏՔՇ-ի և ՏԳԾ-ների որևէ դրույթ չվերացվի, չփոփոխվի, ուժը կորցրած չճանաչվի, չկասեցվի կամ չեղյալ չհայտարարվի` առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության: ԲՍԿՇ-ի, ԲՍԿՊ-ների, ՏՔՇ-ի և ՏԳԾ-ների դրույթների և Համաձայնագրի դրույթների միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակայում են Համաձայնագրի դրույթները (Առդիր 2, բաժին I, կետ Բ, ենթակետ 1),

- որպես Վարկառու Ծրագրի յուրաքանչյուր օրացուցային կիսամյակն ընդգրկող հաշվետվություն ներկայացնել Բանկին ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից հետո քառասունհինգ (45) օր անց (Առդիր 2, բաժին 2),

- վարկային միջոցների առհանում չկատարել նախքան ստորագրման ամսաթիվը կատարված վճարումների համար (Առդիր 2, բաժին III, կետ Բ, ենթակետ 1),

- ապահովել, որ պարտավորության մասով պարբերական մարումները կատարվեն Համաձայնագրի Առդիր 3-ի աղյուսակում սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Սահմանադրական դատարանը կարևորում է վարկային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև այդ միջոցների նկատմամբ պատշաճ վերահսկողության անհրաժեշտությունը:

 

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. Խաչատրյան

 

2 հոկտեմբերի 2020 թվականի

ՍԴՈ-1547

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 06 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.10.2020
N ՍԴՈ-1547
Որոշում