Սեղմել Esc փակելու համար:
2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ II, ՓՈՒԼ 3 - ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 2 հոկտեմբերի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Խաչատրյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի Ա. Դիլանյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Տերտերյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2020 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2020 թվականի հունիսի 11-ի N 932-Ա որոշմամբ 2020 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի հունիսի 17-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի հունիսի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ նամակ-համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը (այսուհետ` Նամակ-համաձայնագիր) ստորագրվել է 2020 թվականի մայիսի 12-ին` Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KFW) միջև 2013 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված (ուժի մեջ է մտել 21.06.2014 թ.) «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3» վարկային համաձայնագրով (այսուհետ` Վարկային համաձայնագիր) նախատեսված ֆինանսական միջոցների մասհանման ժամանակահատվածի երկարաձգման նպատակով:

Վարկային համաձայնագրով (փոփոխված 2018 թ. հունիսի 20-ին) Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-ի համար հատկացվում է 30.000.000 եվրո գումարի չափով արտոնյալ վարկ: Վարկային համաձայնագիրը ստորագրելու համար նախադրյալ է հանդիսացել 2014 թվականի ապրիլի 11-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2014 թվականի հունիսի 21-ին Ազգային Ժողովի ԱԺՈ-122-Ն որոշմամբ (ՍԴՈ-1155)):

Նամակ-համաձայնագիրը ներպետական ընթացակարգերին համապատասխան վավերացնելու համար նույն համաձայնագրով սահմանված է վերջնաժամկետ` մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը, որպես` դրանով նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ Վերականգնման վարկերի բանկի համաձայնության համար անհրաժեշտ նախապայմաններից մեկը (կետ (i): Սահմանադրական դատարանը սույն Նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցը որոշելիս հաշվի է առել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության (ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության) և Վերականգնման վարկերի բանկի միջև փոխադարձ համաձայնությամբ (Գործում առկա է Նամակ-համաձայնագրի կողմերի համապատասխան նամակագրությունը) այդ վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2020թ. նոյեմբերի 30-ը:

 

2. Նամակ-համաձայնագրով փոփոխություն է կատարվում Վարկային համաձայնագրի 3.2 հոդվածում, ըստ որի` նույն համաձայնագրով նախատեսված գումարի մասհանման վերջնաժամկետ է սահմանվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը` 2020 թվականի դեկտեմբերի 30-ի փոխարեն, պայմանով, եթե Հայաստանի Հանրապետությունը կրի երկարաձգման հետևանքով Վերականգնման վարկերի բանկի կողմից փոխհատուցման ենթակա ծախսերը («Երկարաձգման վերջնական վճար»), որը Հայաստանի Հանրապետության համար կազմում է 960.000 եվրո:

Սահմանադրական դատարանը կարևորում է վարկային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև այդ միջոցների նկատմամբ պատշաճ վերահսկողության անհրաժեշտությունը:

 

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2020 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. Խաչատրյան

 

2 հոկտեմբերի 2020 թվականի

ՍԴՈ-1548

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 06 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.10.2020
N ՍԴՈ-1548
Որոշում