Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿՈՎ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ III (ԾՐԱԳՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼ). ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՂՈՐԴԻՉ ԳԻԾ/ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ ԵՎ ՀԵՏՎՃԱՐՄԱՆ ՓՈՓՈԽՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 2 հոկտեմբերի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Խաչատրյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հ. Վարդանյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «կովկասյան էլեկտրահաղորդման ցանց iii (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2020 թվականի հուլիսի 30-ի N 1250-Ա որոշմամբ որոշել է 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի օգոստոսի 5-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի օգոստոսի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, վերոնշյալ նամակ-համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը (այսուհետ` Նամակ-համաձայնագիր) ստորագրվել է 2020 թվականի հուլիսի 1-ին` 2015 թվականի դեկտեմբերի 11-ով թվագրված` «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու նպատակով:

2. «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրով ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 ԿՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ):

3. Նամակ-համաձայնագրով «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների փոփոխությունները Վերականգնման վարկերի բանկի համար ուժի մեջ կմտնեն մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը Նամակ-համաձայնագրի վավերացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գրավոր հաստատումը ստանալու դեպքում և պահից:

4. Նամակ-համաձայնագրով փոփոխություն է կատարվում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի 3.2-րդ հոդվածում, և մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունը մասամբ կկրի այդ երկարաձգման հետևանքով Վերականգնման վարկերի բանկի կրած վերաֆինանսավորման ծախսերը, որը կհաշվարկվի Վերականգնման վարկերի բանկի կողմից կապիտալի շուկայի գործունեության` վերջնահաշվարկի օրվա դրությամբ գերակայող պայմանների հիման վրա:

5. Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգվելու համար վճարել 1.180.000 (մեկ միլիոն հարյուր ութսուն հազար) եվրո Վերականգնման վարկերի բանկին, եթե վերջինիս և փոխառուի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չլինի:

6. Նամակ-համաձայնագիրն ունի հավելվածներ` Հավելված 1ա. «Պարտավորությունների պահպանումը Փոխառուի կողմից» և Հավելված 1բ. «Պարտավորությունների պահպանումը Ծրագրի իրականացման գործակալության կողմից», որոնք դառնում են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի բաղկացուցիչ մասեր:

7. Հայաստանի Հանրապետությունը Նամակ-համաձայնագրով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) սկսած 2025 թվականի հունիսի 30-ից մինչև 2030 թվականի հունիսի 30-ը` յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին և դեկտեմբերի 30-ին մարել վարկը 6.916.666,66 (վեց միլիոն ինը հարյուր տասնվեց հազար վեց հարյուր վաթսունվեց եվրո և վաթսունվեց եվրոսենթ) եվրո մասնաբաժնով, իսկ 2030 թվականի դեկտեմբերի 30-ին` 6.916.666,74 (վեց միլիոն ինը հարյուր տասնվեց հազար վեց հարյուր վաթսունվեց եվրո և յոթանասունչորս եվրոսենթ) եվրո մասնաբաժնով,

բ) մշտապես կատարել Նամակ-համաձայնագրով նախատեսված Հավելված 1ա-ով սահմանված պարտավորությունները,

գ) Վերականգնման վարկերի բանկին անհապաղ տրամադրել «Ճանաչե՛ք Ձեր հաճախորդին» կանոնի համաձայն պահանջվող բոլոր համապատասխան տեղեկությունները կամ համանման տեղեկություններ, որոնք կարող է հայցել Վերականգնման վարկերի բանկը,

դ) ցանկացած Պատժելի գործելակերպի, փողերի լվացման և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման որևէ արարքի մասին տեղեկանալուց կամ դրա վերաբերյալ կասկածներ ունենալուց անմիջապես հետո այդ մասին անհապաղ և սեփական նախաձեռնությամբ տեղեկացնել Վերականգնման վարկերի բանկին,

ե) Վերականգնման վարկերի բանկին տրամադրել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրով ծրագրի և դրա հետագա ընթացքի վերաբերյալ ցանկացած և բոլոր տեղեկություններն ու հաշվետվությունները, որոնք Վերականգնման վարկերի բանկը կարող է պահանջել Նամակ-համաձայնագրով նախատեսված` 1ա Հավելվածի նպատակների համար,

զ) հնարավորություն տալ Վերականգնման վարկերի բանկին և դրա գործակալներին Նամակ-համաձայնագրով նախատեսված 1ա Հավելվածի նպատակներով ցանկացած ժամանակ ստուգելու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և դրա (ենթա)կապալառուների և այլ շահագրգիռ կողմերի` «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրով ծրագրին առնչվող մյուս բոլոր փաստաթղթերը և այցելել այդ ծրագրում ներառված կայանքները,

է) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կամ Վերականգնման վարկերի բանկին` Նամակ-համաձայնագրով նախատեսված 1ա Հավելվածում նախատեսված Պատժելի գործելակերպի, փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման որևէ արարք հայտնի դառնալուց կամ դրանց առնչությամբ կասկածներ ունենալուց անմիջապես հետո լիովին համագործակցել Վերականգնման վարկերի բանկի և դրա գործակալների հետ` որոշելու համար` արդյոք տեղի է ունեցել համապատասխանության հետ կապված այդպիսի դեպք,

ը) «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրով ծրագրի առնչությամբ չկնքել որևէ գործարք կամ չներգրավվել որևէ այլ գործունեության մեջ, որը կարող է արգելված լինել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի կամ Եվրոպական միության կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից:

Սահմանադրական դատարանը կարևորում է վարկային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև այդ միջոցների նկատմամբ պատշաճ վերահսկողության անհրաժեշտությունը:

 

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. Խաչատրյան

 

2 հոկտեմբերի 2020 թվականի

ՍԴՈ-1551

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 06 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.10.2020
N ՍԴՈ-1551
Որոշում