Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԻՈՆԱՑՎՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ ԺԱՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԻՈՆԱՑՎՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0434.020800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 օգոստոսի 2000 թվականի N 434

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՈՆԱՑՎՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև 1993 թվականի սեպտեմբերի 30-ի «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» համաձայնագրի` Հայկական ԱԷԿ-ի աշխատած միջուկային վառելիքի տեսչական ստուգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Թույլատրել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային կետում գտնվող և Հայպետատոմհսկողության համար նախատեսված (ստացող` Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակ) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 9764/007 գույքահամարով 0,5576 գրամ ուրան պարունակող և 1,33 մեգաբեքերել ընդհանուր ակտիվությամբ «FORK» չափիչ սարքի մաքսային ժամանակավոր (մինչև 2004 թվականի օգոստոսի 2-ը) ռեժիմով ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

(1-ին կետը փոփ. 29.08.01 թիվ 788, 18.07.02 թիվ 1041-Ն, 13.11.03 թիվ 1454-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված չափիչ սարքի ստացման և փոխադրման անվտանգությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Հայկական ԱԷԿ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 2-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.08.2000
N 434
Որոշում