Սեղմել Esc փակելու համար:
«ԼԵՅԿՈՍԵՊՏ» ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉ ԱԽՏԱՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԵՅԿՈՍԵՊՏ» ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉ ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

6 հոկտեմբերի 2020 թվականի N 3494-Լ

 

«ԼԵՅԿՈՍԵՊՏ» ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉ ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի հավելվածի 20-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` «Լեյկոսեպտ» մաշկային հականեխիչ ախտահանիչ միջոցի կիրառման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2020 թ. հոկտեմբերի 6-ի

N 3494-Լ հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ «ԼԵՅԿՈՍԵՊՏ» ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉ ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Լեյկոսեպտ» մաշկային հականեխիչ ախտահանիչ միջոցը (այսուհետ` միջոց) իրենից ներկայացնում է մածուցիկ, էթիլ սպիրտի հոտով անգույն գել, կիրառման համար պատրաստ ախտահանիչ միջոց: Որպես ազդող նյութեր` միջոցը պարունակում է էթանոլ` 66,5-73,5%, օժանդակ նյութեր` բիսաբոլոլ` 5 գ, գլիցերին` 8 գ, մաշկի համար փափկացնող բաղադրիչներ` 3, ապահանքայնացված ջուր` մինչև 100: Միջոցի բաղադրության մեջ լրացուցիչ մտնում են լցանյութ և թանձրացուցիչ` կարբոպոլ 940` 0,5%:

2. Միջոցի pH-ը` 4,7-5,8 է, հարաբերական խտությունը` 0,85-0,88 գ/սմ3, բեկման ցուցիչը` 1,35-1,38, մածուցիկությունը` 1000-3000 մՊլ վրկ: Միջոցը լավ խառնվում է ջրի հետ ցանկացած հարաբերությամբ: Միջոցը չի պարունակում օքսիդիչներ: Միջոցը կայուն է +5o-ից մինչև +25 oC ջերմաստիճանում: Միջոցը դյուրավառ է: Միջոցի պիտանելիության ժամկետը 36 ամիս է:

3. Միջոցն օժտված է հետևյալ հատկություններով.

1) Արագ ազդեցությամբ` նվազեցնում է մաշկի տրանզիտոր մանրէների (ձեռքբերովի ախտածին մանրէների) քանակը 30 վրկ-ի ընթացքում 100 հազար անգամ,

2) Արդյունավետ է մաշկի ռեզիդենտ մանրէների (մաշկին հատուկ մանրէների) դեմ,

3) Պահպանում են մինչև 3 ժամ տևողությամբ երկարացված ազդեցությունը բժշկական ձեռնոցի տակ,

4) Խոչընդոտում են ռեզիդենտ մանրէների անջատումը մաշկի խորանիստ շերտերից,

5) Չեն գրգռում մաշկը,

6) Չեն խախտում մաշկի ջրա-ճարպային հավասարակշռությունը,

7) Բիսաբոլոլը, գլիցերինը և այլ ֆունկցիոնալ հավելումներն ապահովում են մաշկի խնամք, այդ թվում` միջոցի երկարատև օգտագործման ժամանակ:

4. Միջոցը նախատեսված է հետևյալ նպատակներով կիրառության համար.

1) Ցանկացած ուղղվածության և սեփականության ձևի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` բժշկական կազմակերպություն) (այդ թվում վիրաբուժական, ատամնաբուժական, մանկաբարձգինեկոլոգիական ուղղվածության, նեոնատոլոգիական, վերակենդանացման և նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքների) բուժանձնակազմի ձեռքերի հիգիենիկ և վիրաբուժական ախտահանման,

2) Ձեռքերի հիգիենիկ մշակման համար`

ա. Տարբեր ենթակայության լաբորատորիաների, սանիտարահամաճարակաբանական ծառայության, դեղատների և դեղատնային հաստատությունների, տարբեր ուղղվածության առողջարարական հաստատությունների, մանկական նախադպրոցական հաստատությունների, հավատարմագրման տարբեր մակարդակների ուսումնադաստիարակչական հաստատությունների անձնակազմի, օծանելիքա-կոսմետիկական, քիմիադեղագործական, մանրէաբանական հաստատությունների, սննդի և վերամշակման արդյունաբերության (մսավերամշակման, կաթնամթերքի, հրուշակեղենի, գարեջրի արտադրության, ոչ ալկոհոլային ըմպելիքների, հանքային ջրերի և այլ), հանրային սննդի և առևտրի, շուկաների, տրանսպորտի բոլոր տեսակների (այդ թվում երկաթուղային, օդային, ջրային, ավտոմոբիլային, մետրոպոլիտենի, սանիտարական), ջրամատակարարման օբյեկտների, սպասարկման ոլորտի օբյեկտների (վարսավիրանոց, կոսմետոլոգիական կլինիկա և սրահ, սոլյարի, ՍՊԱ- կենտրոն և այլն), սոցիալական ծառայություն մատուցող կազմակերպությունների, բանկային, քրեակատարողական հիմնարկների, զորամասերի և հիգիենիկ նորմերի և կանոնների պահպանում պահանջող գործունեության այլ օբյեկտների աշխատողների,

բ. Արտակարգ իրավիճակների գոտիներում,

գ. Վարակիչ հիվանդությունների օջախներում,

դ. Կենցաղում, նորածինների, տարեցների խնամքի ժամանակ, ճանապարհորդելիս և այլն,

ե. Վիրահատական և ներարկային դաշտերի մաշկի ախտահանման, տարբեր տարիքի պացիենտների մոտ, այդ թվում երեխաների, տարբեր գործողություններ (ներարկում, պունկցիա, արյան վերցնում, կաթետերի տեղադրում և այլ վիրաբուժական միջամտություններ) իրականացնելուց առաջ և հետո մաշկի ախտահանման,

զ. Անձնակազմի և պացիենտների մաշկի փոքր վնասվածքների ախտահանման, այդ թվում մատնահարդարման, ոտնահարդարման, դաջվածքի, պիրսինգի և այլ գործողությունների ժամանակ հաճախորդների մաշկի մշակման,

է. ԱԻՆ, ՊՆ, մաքսատան աշխատողների, զինծառայողների անձնական դեղարկղիկների համալրման համար,

ը. Մակերեսների, բժշկական նշանակության արտադրատեսակների, այդ թվում ուրգենտային իրավիճակներում գործիքների և ձեռնոցների արագ ախտահանման համար,

թ. Միջոցը օգտագործվում է ամենուր, նույնիսկ լվացարանակոնքի բացակայության դեպքում լվացման և ջրի համար: Դոզավորման համակարգը թույլ է տալիս ընտրել Լեյկոսեպտ և Լեյկոդեզ միջոցները անշփում: Դոզատորները տեղավորվում են անկախ լվացարանակոնքի կամ լվացարանի առկայությունից այնտեղ, որտեղ անհրաժեշտ է ձեռքերի հիգիենիկ ախտահանում:

5. Միջոցն օժտված է մանրէասպան հատկությամբ, այդ թվում Staphylococcus aureus-ի, MRSA-ի, Acinetobacter baumannii-ի, Escherichia coli-ի, ԷՆԷՍ-ի, Enterococcus hirae-ի, Pseudomonas aeruginosa-ի, Enterococcus faecium-ի, ինչպես նաև լիստերիոզի և սալմոնելոզի և այլ հարուցիչների նկատմամբ (ատեստավորված` համաձայն EN 1500, EN 1040, EN 1276, prEN 12054, EN 12791, EN 13727 Եվրոպական ստանդարտների, NF T 72-300 Ֆրանսիայի ստանդարտի), տուբերկուլասպան հատկությամբ, այդ թվում Mycobacterium terrae-ի նկատմամբ (ատեստավորված` համաձայն EN 14348 Եվրոպական ստանդարտի, NF T 72-300 Ֆրանսիայի ստանդարտի), սնկասպան հատկությամբ Candida albicans, Aspergillus niger, Aspergillus fumigatus, Trichophyton mentagrophytes ցեղի և այլ սնկերի նկատմամբ (ատեստավորված` համաձայն EN 1275, EN 1650, EN 13624 Եվրոպական ստանդարտների), վիրուսասպան հատկությամբ վիրուսային հեպատիտներ Ա-ի, Բ-ի (հեպատիտ Բ-ի սուրոգատ վիրուս` վիրուս PRV (կեղծ կատաղության վիրուս)) և Ց-ի (հեպատիտ Ց-ի սուրոգատ վիրուս` վիրուս BVDV), ՄԻԱՎ-վարակի, 1 տիպի հերպեսի վիրուսի, 1 տիպի պոլիովիրուսի, ադենո-, ռոտա-, նորովիրուսների, շնչառական-սինցիտիալ (RSV), SARS-ասոցացված կորոնավիրուսների, գրիպի տարբեր տեսակների հարուցիչների, ներառյալ «խոզի գրիպի» H1N1, «թռչնի գրիպի» H5N1 վիրուսը և նման այլ հարուցիչների նկատմամբ (ատեստավորված EN 14476+A1 Եվրոպական ստանդարտին և NF T 72-180 Ֆրանսիական ստանդարտին համապատասխան): Միջոցները ատեստավորված են EN 12791 Եվրոպական ստանդարտին համապատասխան, որը հավաստում է միջոցի երկարացված ազդեցությունը 3 ժամվա ընթացքում:

6. Միջոցը, ըստ սուր թունավորության չափանիշների, ստամոքս ներմուծելիս պատկանում է քիչ վտանգավոր նյութերին (վտանգավորության 4-րդ դաս): Միջոցի գոլորշիները հագեցած խտությամբ քիչ վտանգավոր է ներշնչական ընդունման ժամանակ: Միջոցը կարող է առաջացնել աչքի լորձաթաղանթի գրգռում: Միջոցի բաղկացուցիչ նյութերն օժտված չեն գերզգայունացնող հատկություններով, չեն կուտակվում և չեն ցուցաբերում քաղցկեղածին, մուտագեն, տերատոգեն և գոնադոտրոպ հատկություններ: Միջոցը դասակարգվում է որպես մարդու առողջության և շրջակա միջավայրի համար անվտանգ` 1999/45/EC և 67/548/E3C Եվրոպական դիրեկտիվներին համապատասխան, որոնք վերաբերում են վտանգավոր նյութերի դասակարգման, փաթեթավորման և մակնշման կանոնների կանոնակարգմանը:

 

2. ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ

 

7. Միջոցը կիրառվում է չոր մաշկի մեջ ներմերսման եղանակով: Ձեռքերի հիգիենիկ ախտահանումը ուղղված է ձեռքերի տրանզիտոր մանրէների դեմ: Ձեռքերի հիգիենիկ մշակման համար ախտահանիչ միջոցի ներմերսման գործողության հաջորդականությունը EN 1500 Եվրոպական ստանդարտին համապատասխան է, ըստ որի ախտահանիչ միջոցը լցնում են չոր ձեռքերի ափերի խորության մեջ, ըստ ներկայացված սխեմայի միջոցը 30 վայրկյանի ընթացքում լավ ներմերսում են ափերի մեջ, ներառյալ նախաբազուկները: Յուրաքանչյուր փուլում շարժումը կրկնում են 5 անգամ: Վեցերորդ փուլի ավարտին առանձին փուլեր կրկնում են մինչև ազդեցության ժամանակի ավարտը: Անհրաժեշտության դեպքում կրկնում են ներմերսումը ախտահանիչ միջոցի նոր մասնաբաժնով: Հետևում են, որպեսզի միջոցի ներմերսման ամբողջ ժամանակի ընթացքում ձեռքերը լինեն պատրաստուկով խոնավ վիճակում:

1) Ձեռքերի հիգիենիկ ախտահանման մեթոդը շփումից առաջ և հետո` առանց տեսանելի աղտոտվածության: Անմիջապես պլաստիկե սրվակից կամ դոզավորող սարքով առնվազն 3 մլ ախտահանիչ միջոց են վերցնում չոր ափի խորության մեջ: Դրանից հետո միջոցն ակտիվորեն ներմերսում են ափերի, մատների, միջմատնային հատվածների, ձեռքի ետևի մասի, կուտիկուլաների և հարեղնգային ճեղքերի մեջ: Միջոցը ներմերսում են 30 վայրկյան: Ձեռքերի մշակման ամբողջ ընթացքում ձեռքերը խոնավացվում են ախտահանիչ միջոցով: Ձեռքերի ռուտինային ախտահանումը առանց հետագա լվացման իրականացնում են յուրաքանչյուր պացիենտի զննումից առաջ և հետո (այդ թվում վարակիչ հիվանդների հետ շփումից հետո), ինչպես նաև յուրաքանչյուր բժշկական գործողությունից առաջ և հետո: Առանձնահատուկ դեպքերում, հատկապես`

ա. ձեռքերի կաթիլային աղտոտման ժամանակ մանրակրկիտ հեռացնում են աղտոտվածությունները միջոցով ներծծված մեկանգամյա անձեռոցիկով, այնուհետև ձեռքերը մշակում միջոցով` ըստ ներկայացված մեթոդի,

բ. Արտադրություններով, արտազատուկներով, արյունով ձեռքերի աղտոտման ժամանակ սկզբում ձեռքերը թրջում են ջրով, այնուհետև լվանում սովորական օճառով կամ հակամանրէային ազդեցությամբ օճառով, կանխելով ջրի ցայտումը շրջակա միջավայր և հագուստի վրա (օրինակ` արյունով աղտոտվելու դեպքում): Ձեռքերը մանրակրկիտ չորացնում են ոչ մանրաթելային մեկանգամյա անձեռոցիկով, որից հետո ձեռքերը մշակում են միջոցով ըստ ստանդարտի: Անհրաժեշտության դեպքում, աղտոտվածության գոտին ախտահանում են և հագնում նոր արտահագուստ:

2) Բուժանձնակազմի ձեռքերի վիրաբուժական ախտահանումն ուղղված է ձեռքերի մաշկի տրանզիտոր և ռեզիդենտ մանրէների դեմ և իրականացվում է ստանդարտ մեթոդաբանությամբ յուրաքանչյուր օպերատիվ միջամտությունից առաջ (վիրաբուժական, գինեկոլոգիական), վիրաբուժական ասեպտիկա պահանջող ցանկացած գործողությունից առաջ (կենտրոնական կամ ասպիրացիոն կաթետերի տեղադրում, կամերայի իմպլանտացիա, ամնիոցենտեզի, պլևրային դրենաժի իրականացում և այլն):

3) Ձեռքերի վիրաբուժական ախտահանման մեթոդաբանությունը յուրաքանչյուր վիրաբուժական միջամտությունից առաջ.

ա. Ձեռքերը և նախաբազուկները լվանում են ջրով և հեղուկ օճառով, այնուհետև մանրակրկիտ պարզաջրում: Եղունգների մանրէազերծ խոզանակ կիրառում են միայն անհրաժեշտության դեպքում, քանի որ խոզանակը կարող է առաջացնել մաշկի միկրովնասումներց

բ. Ձեռքերը մանրակրկիտ չորացնում են ոչ մանրաթելային մեկանգամյա անձեռոցիկով: Ձեռքերը պետք է չոր լինեն:

գ. Ախտահանիչ միջոցը վերցնում են անմիջապես պլաստիկե սրվակից կամ դոզավորող սարքից չոր ափի մեջ և խոնավացնում ձեռքերն ու նախաբազուկները:

դ. 1,5 րոպեի ընթացքում (2x45 վրկ) միջոցը ներմերսում են ձեռքերի (ըստ ստանդարտ մեթոդաբանության) և նախաբազուկների մաշկի մեջ, ներառյալ դաստակային և արմնկային հոդերը: Այդ ընթացքում պարբերաբար վերցնում են միջոցի այնքան մասնաբաժին, որքան անհրաժեշտ է, որպեսզի ներմերսման ամբողջ ընթացքում ձեռքերը միջոցով խոնավացած լինեն: Ափերը պահում են արմունկների մակարդակից բարձր: Միջոցի վերջին մասնաբաժինը ներմերսվում է մաշկի մեջ մինչև չորանա: Ամբողջ գործողության համար օգտագործվում է առնվազն 6 մլ (2x3 մլ) միջոց (ձեռնոցները չեն հագնում միջոցից խոնավացած ձեռքերին, սպասում են ձեռքերի ամբողջությամբ չորանալուն):

8. Պացիենտների մաշկի ախտահանիչ մշակումը իրականացվում է հետևյալ ինվազիվ միջամտություններից առաջ. ներարկում, արյան վերցնում, պունկցիա, փոքր վիրաբուժական միջամտություն և այլն, ինչպես նաև մաշկի փոքր վնասումների մշակման համար: Միջամտությունների տեղերում չոր մաշկը մշակում են միջոցով ներծծված խծուծով 15 վրկ տևողությամբ: Ոչ մեծ վիրաբուժական միջամտություններից առաջ (հոդերի, մարմնի խոռոչների պունկցիայից առաջ և այլն) մաշկը մշակում են 1 (մեկ) րոպե տևողությամբ: Մեծ քանակությամբ ճարպագեղձերով մաշկը խոնավացնում են միջոցով 10 րոպե տևողությամբ:

9. Անձնակազմի ձեռքերին հագած ձեռնոցների մշակում ուրգենտային իրավիճակներում. անձնակազմի ձեռքերին հագած ձեռնոցների մակերեսը մշակում են միջոցով թրջված մանրէազերծ թանզիվե (10x10 սմ) կամ բամբակյա (0,3 գ) խծուծով մանրակրկիտ շփման եղանակով (ծախսի նորման 3 մլ` խծուծի համար): Մշակման ժամանակը առնվազն 1 րոպե` մինչև ձեռնոցների ամբողջական չորանալը:

10. Մակերեսների և բժշկական արտադրատեսակների ախտահանումը ուրգենտային իրավիճակներում իրականացնում են անձեռոցիկով շփման եղանակով և հետևում են, որպեսզի ամբողջ մակերեսը խոնավացած լինի: Մակերեսի մշակման համար, կախված նրա չափից և ձևից, օգտագործում են մեկ կամ մի քանի անձեռոցիկ: Մեկ անձեռոցիկից օգտվում են մինչ այն պահը, քանի դեռ այն խոնավացնում է մշակվող մակերեսը: միջոցի` շփման եղանակով օգտագործման հարմարավետության համար անձեռոցիկները պիտանի են N-Wipes, ներծծված միջոցով, որոնք պահվում են անձեռոցիկի ունիվերսալ տուփի մեջ, որն իր մեջ պարունակում է 90 անձեռոցիկ բարձրորակ ոչ մանրաթելային առանց խավի նյութից 17,5x36 սմ չափի: Ազդեցության ժամանակը` 30 վրկ:

11. Դոզավորումը`

1) Բժշկական գործունեության մեջ. Ձեռքերի հիգիենիկ ախտահանում` առնվազն 3 մլ միջոց ներմերսել չոր ձեռքերի մեջ 30 վրկ տևողությամբ: Ձեռքերի վիրաբուժական ախտահանում` առնվազն 6 մլ (2x3 մլ միջով ներմերսել ձեռքերի մեջ մասնաբաժիններով 1,5 րոպեի ընթացքում (2x45 վրկ)):

2) Արդյունաբերության մեջ. 3 մլ միջոց ներմերսել ձեռքերի չոր մաշկի մեջ 30 վրկ ընթացքում, չլվանալ:

3) Հիգիենիկ նորմերի պահպանում պահանջող այլ ոլորտներում և կենցաղում. 3 մլ միջոց ներմերսել ձեռքերի չոր մաշկի մեջ 30 վրկ ընթացքում, չլվանալ:

 

Աղյուսակ 1

 

Ձեռքերի հիգիենիկ ախտահանում հաստատված հարուցիչներով առաջացած

հիվանդությունների կանխարգելման համար

 

._____________________________________________________________________.

|Հարուցիչ                                |Ազդեցության ժամանակ         |

|________________________________________|____________________________|

|Staphytococcus aureus, BKaronaroHM MRSA |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|Pseudomonas aeruginosa                  |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|Escherichia coli                        |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|EHEC                                    |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|Enterococcus hirae                      |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|Enterococcus faecium                    |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|Acinetobacter baumannii                 |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|Listeria monocytogenes 4b               |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|Salmonella enteritidis                  |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|Candida albicans                        |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|Aspergillus niger                       |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|Aspergillus fumigatus                   |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|Trichophyton mentagrophytes             |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|Տուբերկուլյոզի հարուցիչներ              |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|Ա, Բ և  Ց հեպատիտների վիրուսներ /ՄԻԱՎ   |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|1 տիպի հերպես վիրուսներ                 |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|Ռոտավիրուսներ                           |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|SARS-ասոցացված կորոնավիրուսներ          |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|Ադենովիրուսներ                          |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|Պոլիովիրուսներ                          |30 վրկ                      |

|________________________________________|____________________________|

|Նորովիրուսներ                           |30 վրկ                      |

._____________________________________________________________________.

 

3. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

12. Միջոցը նախատեսված է արտաքին կիրառության համար: Չի օգտագործվում լորձաթաղանթների, աչքերի և բաց վերքերի ախտահանման համար: Խուսափել բաց կրակի հետ շփումից: Չկիրառել բոցավառման աղբյուրների մոտ: Անհրաժեշտության դեպքում պահպանել սպիրտ պարունակող միջոցների հետ աշխատանքի ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոնները: Միջոցի հետ աշխատելիս արգելվում է ծխել, խմել, սնունդ ընդունել: Մինչև 14 տարեկան երեխաները օգտագործում են մեծահասակների հսկողությամբ:

13. Միջոցի լուծույթները պատրաստ են կիրառման համար, չնոսրացնել:

14. Ձեռքերի և առանձին օբյեկտների մշակումն իրականացվում է առանց շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցների և մարդկանց ներկայությամբ:

15. Միջոցի ոչ կոնդիցիոն (պահանջվող որակին չհամապատասխանող) խմբաքանակը և պիտանելիության ժամկետն անցած խմբաքանակը ենթակա են վերադարձման մատակարարին հետագա օգտահանման համար: Միջոցն ամբողջությամբ գոլորշիանում է մաշկի մակերեսից: Միջոցի պատահական թափվելու դեպքում հավաքում են աբսորբող միջոցներով (ավազ, հող և այլն): Մակերեսը լվանալ ջրով: Արտադրանքի ոչ մեծ քանակությունները կարելի է նոսրացնել մեծ քանակությամբ ջրով և լվանալ:

 

4. ՍՈՒՐ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

16. Սուր թունավորման նշաններ չեն նշվում:

17. Առաջին օգնության միջոցառումներ միջոցով սուր (շնչառական) թունավորման ժամանակ չի պահանջվում:

18. Աչքերի մեջ միջոցի պատահական լցվելու ժամանակ աչքերը լվանում են մաքուր ջրով 15 րոպե, նախապես հանելով կոնտակտային լինզաները, եթե տուժողն օգտվում է դրանցից: Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:

19. Միջոցը մաշկի վրա լցվելիս առաջին օգնության միջոցառումներ չեն պահանջվում, քանի որ միջոցը նախատեսված է հատուկ մաշկի համար:

20. Ստամոքսի մեջ միջոցի պատահական լցվելու դեպքում բերանը ջրով ողողել, թույլ չտալով կուլ տալ ողողման ջուրը: Փսխում չառաջացնել: Տուժածին հանգստացնել, անմիջապես հասցնել բժշկական կազմակերպություն, բժշկին ցույց տալ պիտակը:

21. Միջոցի համար հատուկ անտիդոտներ չկան:

 

5. ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ, ՏԵՂԱՓՈԽՈՒՄ, ՊԱՀՈՒՄ

 

22. Միջոցը թողարկվում է 100 մլ, 200 մլ, 250 մլ, 500 մլ, 1000 մլ պոլիմերային սրվակներով, 5լ տարողությամբ պոլիմերային կանիստրներով: Լրացուցիչ հնարավոր է դոզատորներով համալրում սրվակից կամ կանիստրից պատրաստուկը վերցնելու համար: Անհրաժեշտության դեպքում փաթեթավորման տեսականին կարող է փոփոխվել կամ լրացվել:

23. Միջոցի տեղափոխումն իրականացվում է տրանսպորտի բոլոր տեսակներով, համաձայն համապատասխան կարգի բեռների տեղափոխման կանոնների:

24. Միջոցի պիտանելիության ժամկետը 3 տարի է` հումքի պատրաստման օրվանից:

25. Միջոցը պահվում է բնօրինակ փաթեթավորմամբ, երեխաների համար անհասանելի տեղերում, +5 oC-ից մինչև +25 oC-ից ոչ բարձր ջերմաստիճանում: Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և բաց կրակից: Միջոցը դյուրավառ է: Չսառեցնել: Չօգտագործել պիտանելիության ժամկետն ավարտվելուց հետո:

 

6. ՄԻՋՈՑԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

 

26. Միջոցը հսկվում է սույն հրահանգի աղյուսակ 2-ում ներկայացված որակի ցուցանիշներին համապատասխան:

 

Աղյուսակ 2

 

Միջոցի որակի հսկողության ֆիզիկա-քիմիական ցուցանիշներ

 

._____________________________________________.

|N|Նորմատիվ ցուցանիշներ|Նորմավորվող մեծություն|

|_|____________________|______________________|

|1|Արտաքին տեսք, գույն,|Մածուցիկ, էթիլ սպիրտի |

| |հոտ                 |հոտով անգույն գել     |

|_|____________________|______________________|

|2|Միջոցի հարաբերական  |0,85-0,88             |

| |խտություն 20 oC     |                      |

| |ջերմաստիճանում,     |                      |

| |գ/սմ3               |                      |

|_|____________________|______________________|

|3|Միջոցի pH           |4,7-5,8               |

|_|____________________|______________________|

|4|Միջոցի բեկման       |1,35-1,38             |

| |ցուցիչը 20 oC       |                      |

| |ջերմաստիճանում      |                      |

|_|____________________|______________________|

|5|Միջոցի              |1000-3000             |

| |մածուցիկությունը,   |                      |

| |մՊլ վրկ             |                      |

|_|____________________|______________________|

|6|Էթանոլի             |66,5-73,5             |

| |պարունակություն, %  |                      |

._____________________________________________.

 

27. Նկարագրության որոշում: Կաթոցիկի օգնությամբ 10 սմ3 միջոց լցնում են 14 մմ տրամագծով թափանցիկ, չեզոք ապակուց մաքուր փորձանոթի մեջ և դիտում սենյակային ջերմաստիճանում, սպիտակ ֆոնի վրա, ցրված ցերեկային (արհեստական) լուսավորության պայմաններում: Լուծույթի թափանցիկությունը որոշում են, դիտելով այն հորիզոնական և ուղղահայաց` սև ֆոնի վրա: Լուծույթի երանգը որոշում են, դիտելով այն սպիտակ ֆոնի վրա` հաշվի չառնելով երանգի աննշան տարբերությունները: Մոտավորապես 5 մլ միջոց լցնում են հորիզոնական ապակյա մակերեսի վրա և որոշում նրա հոտը օրգանոլեպտիկ եղանակով: Միջոցը անցնում է փորձարկումը, եթե այն իրենից ներկայացնում է մածուցիկ էթիլ սպիրտի հոտով անգույն գել: Միջոցի պիտանելիության ժամկետը 36 ամիս է:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
06.10.2020
N 3494-Լ
Հրաման