Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 40-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 34-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 44.1, 44.2, 47.14, 53, 95, 110.1, 110.2, 125.1, 134, 135.1, 139, 153, 160, 169.23, 172.2, 173, 173.2, 175, 177, 178, 178.1, 179.1, 180 (բացառությամբ հինգերորդ և վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 181, 183, 184, 189.8, 190-193, 199 և 200-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ոստիկանության տարածքային մարմինների պետերը, նրանց տեղակալները, իսկ ոստիկանության պետի կամ տեղակալի լիազորագրի հիման վրա` նաև նրանց ենթակա ծառայողները,

2) Օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 182.3-րդ հոդվածով, 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-8-րդ, 9-րդ (բացառությամբ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի և սահմանապահ զորքերի զինծառայողների (աշխատակիցների) կողմից մեկուսացման կանոնների խախտման վերաբերյալ իրավախախտումների) և 10-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-10-րդ (բացառությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 223.3-րդ հոդվածի համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի քննությանը ենթակա իրավախախտումների), 12-14-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողները,

3) Օրենսգրքի 111-րդ, 123-123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-123.7, 124-124.4, 124.6, 125-126, 128, 129.2, 129.3, 131, 132, 134, 135.1, 135.2, 139, 140-րդ հոդվածներով, 182.3-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին, 5-րդ, 7-րդ, 10-րդ մասերով, 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 8-րդ, 9-րդ (բացառությամբ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի և սահմանապահ զորքերի զինծառայողների (աշխատակիցների) կողմից մեկուսացման կանոնների խախտման վերաբերյալ իրավախախտումների) և 10-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհային ոստիկանության բաժնի (բաժանմունքի) պետը, բաժնի (բաժանմունքի) պետի տեղակալը, ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները, ճանապարհային ոստիկանության վարչական մասի և տարածքային ստորաբաժանումների ծառայողները,

4) Օրենսգրքի 195.1-196-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը, պետի տեղակալը, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների պետերը (ղեկավարները),

5) Օրենսգրքի 201-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը, պետի տեղակալը, սահմանային անցակետում տեղաբաշխված ստորաբաժանման պետը, տեղակալը և ավագ տեսուչը, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների պետերը (ղեկավարները),

6) Օրենսգրքի 186-րդ հոդվածով (եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության' ձերբակալվածներին պահելու վայրերում) նախատեսված վարչական իրավախախտումների համար` ոստիկանության տարածքային մարմինների պետերը, իսկ Երևան քաղաքում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի հունիսի 18-ի թիվ 21-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 34-Լ հրամանը:

 

    ԳՆԴԱՊԵՏ                                Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

2020 թ. հոկտեմբերի 10

Երևան

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
10.10.2020
N 40-Լ
Հրաման