Սեղմել Esc փակելու համար:
ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

24 սեպտեմբերի 2020 թվականի N 80

 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Աշխատող ուսանողների մագիստրատուրայի ուսման վարձի փոխհատուցումը եկամտային հարկով ՀՀ հարկային օրենսգրքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է, որ եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է ուսումնական տարվա վերջում: Եթե ուսումը սկսվում է 2021 թվականի հունվարին, ապա տվյալ դեպքում ուսման վարձի փոխհատուցման համար պետք է դիմել մայիս ամսին, թե՞ դեկտեմբեր:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 159-րդ հոդվածի 3.1-ին մասի համաձայն` ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների` կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող (ուսանող) վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցվում է ուսումնական տարվա ավարտից հետո` նույն օրենսգրքի 160.1-ին հոդվածով սահմանված կարգով,

- 160.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների` կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը:

i

ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշմամբ սահմանված է վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը, որի`

i

- 5-րդ և 6-րդ կետերով սահմանված են վճարված ուսման վարձավճարի չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ուսանողի կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի և դրանց լուսապատճենների ցանկը,

- 7-րդ կետի համաձայն` նույն կարգի 5-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո` երեք ամսվա ընթացքում: Ուսումնական տարին հաջողությամբ ավարտված համարելու համար անհրաժեշտ բոլոր քննություններն ուսումնական տարվա ավարտից հետո հանձնելու դեպքում նույն կարգի 5-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո` 6 ամսվա ընթացքում,

- 3-րդ կետի համաձայն` եթե ուսումնական տարվա ընթացքում ուսանողի համար աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները հաշվարկել են միաժամանակ մի քանի գործատուներ, սակայն այդ գործատուներից որևէ մեկը, իսկ հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուների մոտ աշխատող ուսանողների դեպքում` ուսանողն ուսումնական տարվա ամիսների համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունները չեն կատարել կամ կատարել են մասնակի, ապա ուսանողին այդ գործատուի հաշվարկած եկամտային հարկը վերադարձվում է նույն կարգին համապատասխան այդ պարտավորությունների ամբողջական կատարումից հետո` ուսանողի կողմից նույն կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու դեպքում,

- 9-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է, մասնավորապես, եթե` այն ներկայացնելու պահին ուսումնական տարվա մեջ ներառված այն բոլոր ամիսների, որոնց ընթացքում տվյալ ուսանողը տվյալ գործատուի մոտ համարվել է վարձու աշխատող, համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված չեն:

i

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ուսանողի ուսման վարձը օրենսգրքի 159-րդ հոդվածի 3.1-ին մասին համապատասխան փոխհատուցվում է ուսումնական տարվա ավարտից հետո ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետով սահմանված ժամկետներում ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
24.09.2020
N 80
Իրազեկման թերթիկ