Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՒ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 38-Լ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՒ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 673 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված քաղաքացիական և ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության կարգի 72-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը պատկանող քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների փոխադրման ու տեղափոխման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հրամանը ծանոթացնել ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների պետերին:

 

    ԳՆԴԱՊԵՏ                                Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

2020 թ. սեպտեմբերի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ Ոստիկանության պետի

2020 թվականի սեպտեմբերի 29-ի

թիվ 38-Լ հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՒ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում Են Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը պատկանող քաղաքացիական և ծառայողական զենքի (այսուհետ` զենք), դրանց փամփուշտների տեղափոխումը և փոխադրումը:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը պատկանող զենքի և դրա փամփուշտների փոխադրումն (բեռնափոխադրումը) ու տեղափոխումն իրականացվում է, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների պետերի հրամանով` այդ նպատակով նշանակված ոստիկանության զինված ծառայողների (այսուհետ` ոստիկան) կողմից: Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների պետերը պարտավոր են`

1) 5 միավոր հրազենի կամ մինչև 400 հատ փամփուշտների խմբաքանակի փոխադրման և տեղափոխման ընթացքն ապահովել 1 ոստիկանի միջոցով,

2) 5 միավորից ավելի հրազենի կամ 400 հատից ավելի փամփուշտների խմբաքանակի փոխադրման և տեղափոխման ընթացքն ապահովել ոչ պակաս, քան 2 ոստիկանի միջոցով, որոնցից մեկը ստորաբաժանման պետի հրամանով նշանակվում է խմբի ավագ:

3. Զենքը պետք է փոխադրվի կամ տեղափոխվի գործարանային փաթեթավորմամբ կամ հատուկ կնքված, կամ կապարակնքված արկղերով:

4. Փոխադրման և տեղափոխման ընթացքում զենքը պետք է գտնվի պարպված վիճակում, փամփուշտներից և փամփշտատուփից առանձնացված, ստուգված և ապահովիչ սարքը միացված:

5. Զենքի կամ դրա փամփուշտների խմբաքանակի փոխադրման և տեղափոխման ժամանակ տրանսպորտային միջոցը պետք է լինի սարքին, բացառի բեռի տեսանելիությունը և կողմնակի անձանց հասանելիությունը:

6. Զենքը և դրա փամփուշտները փոխադրող և տեղափոխող տրանսպորտային միջոցի խափանման դեպքում ոստիկանական խմբի ավագը պարտավոր է կատարվածի մասին անմիջապես զեկուցել վերադասին, կազմակերպել բեռի պահպանությունը` հարկ եղած դեպքում ուժեղացնել բեռի պահպանությունը հավելյալ ոստիկանների կողմից մինչև նոր մեքենայի մոտենալը և զենքի ու դրա փամփուշտների տեղափոխումը սարքին մեքենա:

7. Զենքը և դրա փամփուշտները փոխադրելիս և տեղափոխելիս նվազագույնը 2 ավտոմեքենայի շարասյան դեպքում, դրանց պահպանությունը պետք է ապահովվի առնվազն 3 ոստիկանից բաղկացած խմբի կողմից, ընդ որում, փոխադրումը և տեղափոխումը պետք է կատարվի ոստիկանության տրանսպորտային միջոցով:

8. Նախքան զենքը և դրա փամփուշտները փոխադրելը և տեղափոխելը` ստորաբաժանման ղեկավարի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից մշակվում և հաստատվում է հիմնական և պահեստային երթուղիները (մարզերում կախված տեղանքից կարող է չնշվել պահեստային երթուղին), որին ծանոթանում է ոստիկանների խմբի ավագը և վարորդը:

9. Զենքի և դրա փամփուշտների փոխադրման և տեղափոխման աշխատանքների մասնակիցները խստորեն հետևում են խմբի ավագի հրահանգներին:

10. Զենքը և դրա փամփուշտները փոխադրող և տեղափոխող տրանսպորտային միջոցի բացման, տարայի կամ արկղի վնասման, կնիքի կամ կապարակնիքի խախտման հատկանիշների բացահայտման դեպքում ոստիկանների խմբի ավագը դրա մասին անմիջապես զեկուցում է վերադասին, կազմում արձանագրություն և իրականացնում բեռի ու դեպքի վայրի պահպանություն:

11. Զենքի և դրա փամփուշտների փոխադրման և տեղափոխման ընթացքում խոչընդոտող հանգամանքներ ծագելիս և փոխադրվող զենքին կամ փամփուշտներին տիրանալու փորձը կանխելիս ոստիկանները ղեկավարվում և գործում են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
29.09.2020
N 38-Լ
Հրաման