Սեղմել Esc փակելու համար:
2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ, 17-ԻՆ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ, 17-ԻՆ, 24-ԻՆ ԵՎ 31-ԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 39-Լ

 

i

2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ, 17-ԻՆ, 24-ԻՆ ԵՎ 31-ԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ) ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՍԿԻԶԲԸ ԵՎ ԱՎԱՐՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում աշխատաժամանակի սկիզբը և ավարտը սահմանելու մասին» թիվ 2138-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, 17-ին, 24-ին և 31-ին ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների ծառայողների (քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց) աշխատաժամանակի սկիզբը և ավարտը`

1) Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների համար 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, 17-ին, 24-ին և 31-ին սահմանել հետևյալ աշխատանքային ռեժիմը.

ա) ժամը 09:00-18:00 (քաղաքացիների մուտքը` ժամը 09:00-17:00, զննության կայանում` ժամը 09:00-16:30),

բ) ստորաբաժանման համար ընդմիջում չի սահմանվում, իսկ ծառայողներին (քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց) ընդմիջում տրվում է հերթականությամբ` սկսած 12:00-ից` 1 ժամ տևողությամբ:

2. ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Ե. Կարապետյանին` ապահովել ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման քննական ստորաբաժանումների մուտքի մոտ` տեսանելի տեղում, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, 17-ին, 24-ին և 31-ին աշխատանքի ռեժիմի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Ահարոնյանին` հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետերով սահմանված աշխատանքային ռեժիմի վերաբերյալ տեղեկատվությանը տարածել հնարավոր լրատվամիջոցներով և տեղադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կայքում:

4. Հրամանը հայտարարել ճանապարհային ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց:

 

    ԳՆԴԱՊԵՏ                                Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

2020 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
02.10.2020
N 39-Լ
Հրաման