ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
15 հունիսի 2020 թվականի N 40-Լ
i
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1758-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի երրորդ պարբերությունով և հիմք ընդունելով վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետը'
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարների առավելագույն չափը' համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին:
Ս. Պապիկյան
Հավելված
ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2020 թվականի հունիսի 15-ի
N 40-Լ հրամանի
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Ծառայությունների անվանումը |Չափման միավորը |Մատուցվող |
| | |ծառայությունների|
| | |վճարը (ՀՀ դրամ) |
|__________________________________|_________________|________________|
|1. Երկրաբանական ֆոնդում առկա |հաշվետվություն/օր|7 000 |
|ընդերքի մասին տեղեկատվություն | | |
|ստանալու նպատակով ֆոնդի | | |
|ընթերցասրահում ֆոնդային նյութերի | | |
|տրամադրում | | |
|__________________________________|_________________|________________|
|2. Հանքավայրի (տեղամասի), |տեղեկատվություն |25 000 |
|հանքերևակման (մետաղային, ոչ | | |
|մետաղային և ստորերկրյա հանքային | | |
|ջրերի) պաշարների կամ | | |
|կանխատեսումային ռեսուրսների | | |
|առկայության և հանքային իրավունքով| | |
|ծանրաբեռնվածության վերաբերյալ | | |
|տեղեկատվության տրամադրում | | |
|__________________________________|_________________|________________|
|3. Հանքավայրի (տեղամասի), | | |
|հանքերևակման վերաբերյալ մասնակի | | |
|(ըստ պահանջի` ներքոհիշյալ առանձին | | |
|կետերի) տեղեկատվության տրամադրում | | |
|__________________________________|_________________|________________|
|1) Ընդհանուր տեղեկություններ |տեղեկատվություն |8 500 |
|հանքային շրջանի մասին | | |
|__________________________________|_________________|________________|
|2) Հանքային շրջանի երկրաբանական |տեղեկատվություն |9 000 |
|կառուցվածքը | | |
|__________________________________|_________________|________________|
|3) Հանքային շրջանի |տեղեկատվություն |9 000 |
|հիդրոերկրաբանական պայմանները | | |
|__________________________________|_________________|________________|
|4) Աշխատանքների մեթոդիկան և |տեղեկատվություն |8 500 |
|ծավալները | | |
|__________________________________|_________________|________________|
|5) Տեղամասի երկրաբանական |տեղեկատվություն |35 000 |
|կառուցվածքը և հիդրոերկրաբանական | | |
|պայմանները | | |
|__________________________________|_________________|________________|
|6) Հետազոտական աշխատանքների |տեղեկատվություն |20 000 |
|հիմնական արդյունքները | | |
|__________________________________|_________________|________________|
|7) Հանքավայրի որակական բնութագիրը |տեղեկատվություն |20 000 |
|__________________________________|_________________|________________|
|8) Շահագործական պաշարների հաշվարկը|տեղեկատվություն |25 000 |
|__________________________________|_________________|________________|
|9) Աղյուսակային նյութեր |տեղեկատվություն |20 000 |
|__________________________________|_________________|________________|
|10) Գծագրական նյութեր |տեղեկատվություն |25 000 |
|__________________________________|_________________|________________|
|4. Հանքավայրի (տեղամասի), |տեղեկատվություն |հաշվարկվում է |
|հանքերևակման վերաբերյալ ամփոփ | |ըստ պահանջի` |
|տեղեկատվության տրամադրում | |3-րդ կետով նշված|
| | |ենթակետերի |
| | |հանրագումարով |
|__________________________________|_________________|________________|
|5. Երկրաբանական ֆոնդում առկա | | |
|ընդերքի մասին տեղեկատվության | | |
|պատճենահանում և տրամադրում | | |
|__________________________________|_________________|________________|
|1) փաստաթղթերի սև-սպիտակ | | |
|պատճենահանում` | | |
|__________________________________|_________________|________________|
|A4 չափ (21x30) |յուրաքանչյուր էջի|50 |
| |համար | |
|__________________________________|_________________|________________|
|A3 չափ (32x40) |յուրաքանչյուր էջի|75 |
| |համար | |
|__________________________________|_________________|________________|
|2) համակարգչային սկանավորում |1 մ2 |1 700 |
|__________________________________|_________________|________________|
|3) համակարգչային տպում |1 մ2 |4 900 |
._____________________________________________________________________.
Սույն հավելվածի`
1) 1-ին կետով սահմանված երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով ֆոնդի ընթերցասրահից օգտվելու մուտքավճարը կազմում է 500 ՀՀ դրամ:
2) 2-րդ. 3-րդ և 4-րդ կետերով տեղեկատվության տրամադրման վճարները սահմանված են էլեկտրոնային կրիչով տեղեկատվության տրամադրման համար: Տեղեկատվությունը թղթային տարբերակով (պատճենահանված) տրամադրման դեպքում վճարի չափը սահմանվում է տվյալ կետով սահմանված վճարի և 5-րդ կետով սահմանված ծառայությունների վճարների հանրագումարով:
3) 3-րդ կետով նշված յուրաքանչյուր ենթակետի տեղեկատվությունը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:
ա. տեղեկատվության շտապ` 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում վճարը հաշվարկելիս կիրառվում է 1,5 գործակիցը,
բ. տեղեկատվության արագ` 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում վճարը հաշվարկելիս կիրառվում է 2,5 գործակիցը:
4) 4-րդ կետով նշված ամփոփ տեղեկատվությունը տրամադրվում է ըստ 3-րդ կետի ենթակետերի պահանջվող տեղեկատվության քանակի անգամ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
ա. ամփոփ տեղեկատվությունը շտապ տրամադրելու դեպքում տեղեկատվությունը տրամադրվում է ըստ պահանջվող տեղեկատվության քանակի անգամ 2 աշխատանքային օրվա ընթացքում,
բ. ամփոփ տեղեկատվությունն արագ տրամադրելու դեպքում տեղեկատվությունը տրամադրվում է ըստ պահանջվող տեղեկատվության քանակի անգամ 1 աշխատանքային օրվա ընթացքում: