Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ԴԱՏԱՎԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՈՒՂԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(2-րդ մաս)

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵԱՆԴ/1146/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1146/02/17   2020 թ.

Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան

                       Ա. Սմբատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հունիսի 29-ին

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԵԱՆԴ/1146/02/17 քաղաքացիական գործով 29.06.2020

թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով Հրաչ Բաբայանի և Ռազմիկ Տերտերյանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անժել Միրզախանյանի ընդդեմ Ռազմիկ Տերտերյանի, Հրաչ Բաբայանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Հրաչ Բաբայանի ընդդեմ Անժել Միրզախանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, 2020 թվականի հունիսի 29-ին որոշել է «Վճռաբեկ բողոքները մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2017 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ս. Անտոնյանս և Ա. Բարսեղյանս համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 00.00.2020 թվականին թիվ ԵԱՆԴ/1146/02/17 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անժել Միրզախանյանը պահանջել է Հրաչ Բաբայանից բռնագանձել 7.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Ռազմիկ Տերտերյանից բռնագանձել 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 2.136.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի` քանդման և շինարարական աղբի տեղափոխման աշխատանքների վրա ծախսված գումար:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հրաչ Բաբայանը խնդրել է Անժել Միրզախանյանից բռնագանձել 3.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Էդ. Սեդրակյան) (այսուհետ` Դատարան) 08.09.2017 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.10.2017 թվականի որոշմամբ Անժել Միրզախանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին բերելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2017 թվականի որոշմամբ Անժել Միրզախանյանի վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է` հարգելի է համարվել վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված և Անժել Միրզախանյանի կողմից բաց թողնված ժամկետը և վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.12.2017 թվականի որոշմամբ Անժել Միրզախանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 08.09.2017 թվականի վճիռը` սկզբնական հայցը մերժելու մասով, բեկանվել է և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության: Վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Հրաչ Բաբայանի և Ռազմիկ Տերտերյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անժել Միրզախանյանի ներկայացուցիչը:

 

Ռազմիկ Տերտերյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 298-րդ, 1058-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 53-րդ, 207-րդ, 220-րդ, 220.3-րդ, 221-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով վճիռը ստանալու հետադարձ ծանուցման թերթիկի համաձայն` Անժել Միրզախանյանը վճիռը ստացել է 12.09.2017 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է մուտքագրվել 13.10.2017 թվականին: Այսինքն` նման պայմաններում Վերաքննիչ դատարանը չպետք է կրկին ներկայացված բողոքը վարույթ ընդուներ և պետք է բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժեր, քանի որ բողոքարկման ժամկետը հարգելի համարելու հիմք առկա չի եղել:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքները, որ Անժել Միրզախանյանի և Ռազմիկ Տերտերյանի միջև չի կնքվել կապալի պայմանագիր, չեն ներկայացվել այլ ապացույցներ, ուստի վնասի փոխհատուցման մասով հայցը չէր կարող բավարարվել, ինչը Վերաքննիչ դատարանն անտեսել է և դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից` ձևական նկատառումներով բեկանել է դատական ակտը, խախտելով մրցակցության սկզբունքը և փաստերի չապացուցված կամ վիճելի մնալու պայմաններում դրանք չի մեկնաբանել ի վնաս հայցվորի:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.12.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.09.2017 թվականի վճռին:

 

Հրաչ Բաբայանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 47-րդ, 48-րդ, 53-րդ, 207-րդ, 220-րդ, 220.3-րդ, 221-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վճիռը ստանալու հետադարձ ծանուցման թերթիկի համաձայն` Անժել Միրզախանյանը վճիռը ստացել է 12.09.2017 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է մուտքագրվել 13.10.2017 թվականին: Այսինքն` նման պայմաններում Վերաքննիչ դատարանը չպետք է կրկին ներկայացված բողոքը վարույթ ընդուներ և պետք է բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժեր, քանի որ բողոքարկման ժամկետը հարգելի համարելու հիմք առկա չի եղել:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքները, որ Անժել Միրզախանյանը չի ներկայացրել այլ ապացույցներ, որոնք կհերքեին Հրաչ Բաբայանի կողմից ներկայացված ապացույցները, ուստի թե որպես վնասի փոխհատուցման մասով, թե որպես պարտավորության չկատարման հետևանքով գումար հետ վերադարձնելու պահանջով հայցը չի կարող բավարարվել, նշված հանգամանքը Վերաքննիչ դատարանը անտեսել է և դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից` ձևական նկատառումներով բեկանել է դատական ակտը, խախտելով մրցակցության սկզբունքը և փաստերի չապացուցված կամ վիճելի մնալու պայմաններում դրանք չի մեկնաբանել ի վնաս հայցվորի:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.12.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.09.2017 թվականի վճռին:

 

Ռազմիկ Տերտերյանի վճռաբեկ բողոքի դեմ Անժել Միրզախանյանի կողմից բերված պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը, բավարարելով բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը, գործել է իրավաչափ և չի զրկել հայցվորին դատարան դիմելու և դատական պաշտպանություն ստանալու իրավունքի իրականացման հնարավորությունից, ինչն արդար դատաքննության տարրերից մեկն է: Սույն գործի փաստերի համաձայն` Անժել Միրզախանյանը` ի դեմս իր ներկայացուցչի, Դատարանի կողմից 08.09.2017 թվականին հրապարակված դատական ակտը ստացել է 12.09.2017 թվականին և բողոքաբերն ընդունում է այդ հանգամանքը: Անժել Միրզախանյանի անունից վերաքննիչ բողոք ներկայացվել է 12.10.2017 թվականին, այդ փաստը վկայող ապացույցը` թիվ RR244698192AM փոստային անդորրագրի պատճենը կցված է վճռաբեկ բողոքի պատասխանին, ուստի վճռաբեկ բողոքը այս հիմքով անհիմն է:

Գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ Անժել Միրզախանյանը Ռազմիկ Տերտերյանին տվել է 150.000 ԱՄՆ դոլար` Երևան քաղաքի Վահագնի թաղամասի Գանձասար փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող հողամասի վրա բնակելի տան շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Այսինքն, ըստ էության կողմերի միջև ծագել են շինարարական կապալից բխող իրավահարաբերություններ, ինչը ապացուցվում է Անժել Միրզախանյանի կողմից Ռազմիկ Տերտերյանին տրված լիազորագրով, Ռազմիկ Տերտերյանի կողմից Անժել Միրզախանյանին տրված ստացականով, «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 28.02.2017 թվականին կայացված որոշմամբ, ուստի վճռաբեկ բողոքը այս հիմքով ևս անհիմն է:

 

Հրաչ Բաբայանի վճռաբեկ բողոքի դեմ Անժել Միրզախանյանի կողմից բերված պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը, բավարարելով բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը, գործել է իրավաչափ և չի զրկել հայցվորին դատարան դիմելու և դատական պաշտպանություն ստանալու իրավունքի իրականացման հնարավորությունից, ինչն արդար դատաքննության տարրերից մեկն է: Սույն գործի փաստերի համաձայն` Անժել Միրզախանյանը` ի դեմս իր ներկայացուցչի, Դատարանի կողմից 08.09.2017 թվականին հրապարակված դատական ակտը ստացել է 12.09.2017 թվականին և բողոքաբերն ընդունում է այդ հանգամանքը: Անժել Միրզախանյանի անունից վերաքննիչ բողոք ներկայացվել է 12.10.2017 թվականին, այդ փաստը վկայող ապացույցը` թիվ RR244698192AM փոստային անդորրագրի պատճենը կցված է վճռաբեկ բողոքի պատասխանին, ուստի վճռաբեկ բողոքը այս հիմքով անհիմն է:

Գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ Հրաչ Բաբայանն առանց որևէ ծառայություն մատուցելու ի սկզբանե Անժել Միրզախանյանից ստացել է 7.500 ԱՄՆ դոլար, ինչը հաստատվում է Հրաչ Բաբայանի ցուցմունքով: Տվյալ պարագայում չի ապացուցվել ծառայությունների մատուցման անհնարինության փաստը` պայմանավորված Անժել Միրզախանյանի մեղքով, իսկ Հրաչ Բաբայանի այն պնդումները, որ իր կողմից մատուցվել են ծառայություններ, չի համապատասխանում իրականությանը, ուստի վճռաբեկ բողոքը այս հիմքով ևս անհիմն է:

 

Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանը հետաձգված բողոքարկման առարկայի գնահատման մասով անդրադարձել է դատական ակտը դատավարության մասնակիցների ներկայացուցիչներին ուղարկելու հարցին, և դատավարական բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ եզրահանգումներ է արել, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Դատարանը դատական ակտը ուղարկել է միայն հայցվորի ներկայացուցիչներին:

Մինչդեռ վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդությամբ Ա. Միրզախանյանի ներկայացուցիչ Թ. Գրիգորյանը, իսկ հետո նաև մյուս ներկայացուցիչ Ա. Ղազարյանը որպես վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառ նշել են դատական ակտը ուշ ստանալը: Դատական ակտը դատավարական կողմին չուղարկելու և այդ պատճառով վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետը բաց թողնելու վերաբերյալ փաստարկ, պատճառաբանություն կամ որևէ այլ հիշատակում միջնորդությունում չի եղել:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի սույն գործով կայացված վճիռը հրապարակել է 08.09.2017 թվականին: Դատական նիստին ներկա են եղել պատասխանողներ Հրաչ Բաբայանը և Ռազմիկ Տերտերյանի ներկայացուցիչ Շուշանիկ Ադամյանը, ովքեր նույն օրը առձեռն ստացել են սույն գործով կայացված վճռի օրինակը: Դատարանի 08.09.2017 թվականի վճիռը պատվիրված նամակով (փոստային անդորրագիր թիվ RL005713992AM) 11.09.2017 թվականին (09.09.2017 թվականը ոչ աշխատանքային օր է, հաջորդ աշխատանքային օրը 11.09.2017 թվականն է) ուղարկվել է Անժել Միրզախանյանի ներկայացուցիչ Թամարա Գրիգորյանին:

Դատարանի 08.09.2017 թվականի վճռի դեմ Անժել Միրզախանյանի ներկայացուցիչ Թամարա Գրիգորյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 12.10.2017 թվականին փոստային ծառայությանը հանձնելու եղանակով, միաժամանակ միջնորդել է հարգելի համարել բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը` պատճառաբանելով, որ դատական ակտն ուշ է ստացել: Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 27.10.2017 թվականի որոշման հիմքում դրել է այն հանգամանքները, որ վերաքննիչ բողոքը ստորագրված չէ, բողոքին կցված չեն վերաքննիչ բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցներ, ինչպես նաև վճարված չէ օրենքով սահմանված պետական տուրքի գումարը և ներկայացված միջնորդությանը` պետական տուրքի վճարման նկատմամբ արտոնություն կիրառելու վերաբերյալ, կցված չեն գույքային դրությունը հիմնավորող ապացույցներ:

Անժել Միրզախանյանի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը 03.11.2017 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք: Անժել Միրզախանյանի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդությամբ խնդրել է հայցվորի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը համարել հարգելի, այն հիմքով, որ Դատարանը վճիռը հրապարակվել է 08.09.2017 թվականին, այն ուղարկվել է հայցվորի ներկայացուցչին, և վերջինս փոստային ծառայության միջոցով դատական ակտը ստացել է 12.09.2017 թվականին, որպիսի պատճառով բաց է թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը: Նշվածի հաշվառմամբ Անժել Միրզախանյանի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդությամբ խնդրել է բավարարել միջնորդությունը և ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ (հատոր 5-րդ, գ.թ. 85-86):

Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդը վերաքննիչ բողոքները բերվել են դատավարական կողմի` Անժել Միրզախանյանի ներկայացուցչի կողմից և դրանց կցված միջնորդություններում նշվել է դատական ակտը ուշ ստանալու հանգամանքը: Անժել Միրզախանյանի կողմից դատական ակտ չստանալու կամ ուշ ստանալու և այդ պատճառով դատավարական ժամկետ բաց թողնելու հանգամանք վերաքննիչ դատարանի քննարկմանը երբևիցե չի ներկայացվել:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Այս դեպքում գտնում ենք որ վճռաբեկ դատարանը դատավարական ժամկետի վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքի քննությունն իրականացրել է անտեսելով վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդության բովանդակությունը` կատարելով ընդհանրական բնույթի վերլուծություններ դատական ակտը դատավարական կողմին ընդհանրապես ուղարկելու նշանակության մասին:

Մինչդեռ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի քննության համար առաջնայինը բողոքի հիմքերի գնահատումն է բողոքում բերված հիմնավորումների շրջանակներում և միայն դրանց վերաբերելիության սահմաններում իրավական վերլուծությունների կատարումը` չշեղվելով հարուցված քաղաքացիական գործի իրավական հիմքերից և հիմնավորումներից:

Հետևաբար պետք է արձանագրենք, որ դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու միջնորդությունը բավարարելու մասին վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը Վճռաբեկ դատարանը գնահատել է անտեսելով ինչպես վերաքննիչ բողոք ներկայացված միջնորդության բովանդակությունն ընդհանրապես, այնպես վճռաբեկ բողոք ներկայացրած անձի հիմնավորումները:

Գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքը դատավարական ժամկետի բաց թողումը հարգելի ճանաչելու մասով հիմնավոր է և ենթակա էր բավարարման: Այս առումով նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ վճռաբեկ բողոքի մյուս հիմքերի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշման հիմնավորումներին, քանի որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բաց թողնելու պատճառները չէին կարող հարգելի ճանաչվել, ուստիև վերաքննիչ բողոքը չէր կարող քննության առնվել:

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարվեր` վերաքննիչ դատարանի որոշումը բեկանվեր, օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը:

 

Դատավորներ` Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.06.2020
N ԵԱՆԴ/1146/02/17
Որոշում