Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 2868-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ...

 

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 հոկտեմբերի 2020 թվականի N 3536-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 2868-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԻՊԻ ԵՎ ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ինչպես նաև 2020-2021 թվականների աշնան-ձմռան ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում գրիպի ու սուր շնչառական վարակների, դրանց հիվանդացության բարձրացման և համաճարակի դեպքում անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 2806-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների, դրանց հիվանդացության բարձրացման և համաճարակի դեպքում անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև համապատասխան տեղեկատվության ներկայացման ձևերը հաստատելու մասին» թիվ 2868-Ա հրամանը:

2. Հաստատել`

1) «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում սուր շնչառական վարակների արձանագրված դեպքերի վերաբերյալ շաբաթական (օրական) տեղեկատվության ներկայացման» Ձև 1-ը, «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում արձանագրված թոքաբորբի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման» Ձև 2-ը, «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (նախադպրոցական, տարրական, հիմնական միջնակարգ) սուր շնչառական վարակների վերաբերյալ օրական տեղեկատվության ներկայացման» Ձև 3-ը, «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (նախադպրոցական, տարրական, հիմնական միջնակարգ) սենքների ջերմաչափման վերաբերյալ օրական տեղեկատվության ներկայացման» Ձև 4-ը, «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մանկական, թոքային, սրտաբանական և այլ բաժանմունքներից սուր շնչառական վարակներով, թոքաբորբերով հոսպիտալացված դեպքերի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման» Ձև 5-ը, «Շտապ օգնության ծառայության կողմից գրիպի, սուր շնչառական վարակների, թոքաբորբի, բրոնխիտի, ինչպես նաև դրանց հոսպիտալացված դեպքերի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման» Ձև 6-ը, «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (պոլիկլինիկական և ստացիոնար) հակավիրուսային (Օզելտամիվիր) դեղի գույքագրման» Ձև 7-ը` համաձայն հավելվածի:

3. Առաջարկել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին`

1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 34-Ն, 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 58-Ն և 2017 թվականի ապրիլի 12-ի N 1252-Ա, 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 2794-Լ հրամանների պահանջների ներդնումը,

2) գրիպի և սուր շնչառական վարակներով, հատկապես` հիվանդացության բարձրացման, ինչպես նաև համաճարակի ժամանակ ամբուլատոր և ստացիոնար պացիենտներին ապահովել ժամանակին և պատշաճ մասնագիտացված բժշկական օգնության տրամադրումը,

3) սուր շնչառական վարակներով պայմանավորված պացիենտների դիմելիության ժամանակ ապահովել մանրամասն համաճարակաբանական վերհուշի (անամնեզ)` ուշադրություն դարձնելով Հայաստանի Հանրապետությունից վերջին 7-14 օրվա ընթացքում բացակայելու հանգամանքին,

4) բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (հատկապես մարզային և քաղաքային նշանակության) ընդունարաններին կից ապահովել մեկուսարանների ձևավորումը` գրիպով և սուր շնչառական վարակներով պացիենտներին մեկուսացնելու և համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար,

5) բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (հատկապես մարզային և քաղաքային նշանակության) ընդունարաններին կից ձևավորված մեկուսարաններն ապահովել անհրաժեշտ միջոցներով (դիմակներ, դեղեր, այդ թվում` հակավիրուսային և հակամանրէային, ախտահանիչ նյութեր) գրիպով և սուր շնչառական վարակներով պացիենտների մեկուսացված բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու համար,

6) 2020 թվականի նոյեմբերից մինչ 2021 թվականի մայիս ամիսը ներառյալ ապահովել աշխատանքների կազմակերպումը սուր շնչառական վարակներով, հետգրիպային բարդություններով, ծանր սուր շնչառական վարակներով պացիենտներին առանձին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ հավասարաչափ ուղղորդելու համար,

7) անհրաժեշտության դեպքում ապահովել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում լրացուցիչ մահճակալների ծավալումը` սուր շնչառական վարակներով, հետգրիպային բարդություններով, ծանր սուր շնչառական վարակներով պացիենտների հոսպիտալացումն իրականացնելու համար,

8) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն ապահովել անհրաժեշտ հակավիրուսային, ախտանշանային բուժման և այլ անհրաժեշտ պատրաստուկներով և ախտահանիչ նյութերով,

9) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ապահովել սանիտարահամաճարակային ռեժիմի խիստ պահպանումը (ախտահանում, խոնավ մաքրում, մանրէասպան լամպերի օգտագործում, օդափոխում, բուժանձնակազմի կողմից դիմակների օգտագործում և այլն),

10) գրիպի համաճարակի կամ սուր շնչառական վարակների աշխուժացման ժամանակահատվածի ողջ ընթացքում ծննդատներում ուժեղացնել հսկողությունը ծննդկանների և նորածինների նկատմամբ (ջերմաչափում, քիթ-ըմպանի զննում և այլն),

11) գրիպով և սուր շնչառական վիրուսային վարակներով պացիենտների հայտնաբերման դեպքում ապահովել նրանց մեկուսացումն առանձին հիվանդասենյակներում,

12) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում սահմանափակել, իսկ համապատասխան համաճարակային ցուցման դեպքում արգելել այցելուների մուտքը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բաժանմունքներ,

13) շարունակել գրիպի և սուր շնչառական վարակների շաբաթական (օրական) մոնիթորինգը` տվյալները հաղորդելով Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կետրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան մարզային և Երևան քաղաքի մասնաճյուղեր` համաձայն սույն հրամանի հավելվածի Ձև 1 և Ձև 2-ի,

14) Առողջապահության նախարարության համապատասխան ցուցման դեպքում ապահովել սույն հրամանով հաստատված հավելվածի Ձև 5-ի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 34-Ն հրամանի հավելվածի Ձև 4-ի սահմանված տեղեկատվության տրամադրումը` Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կետրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կենտրոնական ապարատ,

15) ապահովել սույն հրամանի հավելվածի Ձև 6-ի սահմանված տեղեկատվության տրամադրումը` Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կենտրոնական ապարատ,

16) ձեռնարկել համապատասխան միջոցառումներ (դասախոսություններ, սեմինարներ, քննարկումներ) բժշկական օգնության և սպասարկման առաջնային օղակներում (տեղամասային բժիշկներ, մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ) գրիպով և սուր շնչառական վիրուսային վարակներով պացիենտների վաղ հայտնաբերման, ախտորոշման և վարակի կանխարգելման ուղղությամբ` բուժանձնակազմի զգոնությունը բարձրացնելու նպատակով,

4. Առաջարկել Երևանի քաղաքապետարանի առողջապահության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների պետերին, իրենց ենթակայության ներքո բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին աջակցել սույն հրամանի 3-րդ կետի ենթակետերով սահմանված գործառույթների իրականացմանը:

5. Առաջարկել Երևանի քաղաքապետարանի կրթության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների պետերին և Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (նախադպրոցական, տարրական, հիմնական միջնակարգ) ղեկավարներին`

1) 2020 թվականի նոյեմբերի 15-ից իրականացնել սուր շնչառական վարակներով սովորողների, սաների բացակայությունների, սենքերի ջերմային ռեժիմի ամենօրյա մոնիթորինգ և ամփոփ տվյալները հաղորդել Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կետրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային և Երևան քաղաքի մասնաճյուղեր` համաձայն սույն հրամանի հավելվածի Ձև 3 և Ձև 4-ի:

6. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Վանյանին` ապահովել

1) գրիպի և սուր շնչառական վարակների նկատմամբ դիտարկման իրականացումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 34-Ն հրամանի պահանջների,

2) բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը և առողջ ապրելակերպի քարոզչությունը` գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելման հարցերի շուրջ, ինչպես նաև բնակչության շրջանում բացատրական, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և քարոզչական աշխատանքի ուժեղացումը` գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելման ուղղությամբ,

3) գրիպի և սուր շնչական վարակների շաբաթական (օրական) մոնիթորինգի տվյալների` ըստ Հայաստանի Հանրապետության առանձին մարզերի և Երևան քաղաքի ամփոփումը և վերլուծումը (համեմատելով նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի, հաշվետու շաբաթվա նախորդ շաբաթվա հետ, բացարձակ թվերով, ցուցանիշներով, հաշվարկել հիվանդացության շեմը)` համաձայն սույն հրամանի հավելվածի Ձև 1 և Ձև 2-ի,

4) հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ) սուր շնչառական վարակների և սենքների ջերմաչափման վերաբերյալ օրական (շաբաթական) տեղեկատվության տվյալների ամփոփումը և վերլուծումը` համաձայն սույն հրամանի հավելվածի Ձև 3 և Ձև 4-ի,

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին`

1) գրիպի և սուր շնչառական վարակների նկատմամբ վերահսկողություն իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 34-Ն հրամանի պահանջների համաձայն:

8. Առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանին`

1) մինչև 2020 թվականի նոյեմբերի առաջին տասնօրյակն ապահովել Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (պոլիկլինիկական և ստացիոնար) հակավիրուսային (Օզելտամիվիր) դեղի գույքագրում` համաձայն սույն հրամանի հավելվածի Ձև 7-ի,

2) Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (պոլիկլինիկական և ստացիոնար) հակավիրուսային (Օզելտամիվիր) դեղի իրականացված գույքագրման արդյունքների հիման վրա ապահովել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին պահեստավորված հակավիրուսային (Օզելտամիվիր) դեղի բաշխումը` սահմանված կարգով:

9. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ և տեղեկատվության անվտանգության ապահովման համար պատասխանատու Լիլիթ Բաբախանյանին`

1) կազմակերպել զանգվածային լրատվության միջոցներով բնակչության իրազեկումը գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների մասին,

2) ապահովել սույն հրամանի տեղադրումը առողջապահության նախարարության կայքում:

10. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին:

11. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2020 թվականի հոկտեմբերի 11-ի

թիվ N 3536-Լ հրամանի

 

Ձև 1

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող

կազմակերպություններում սուր շնչառական վարակների արձանագրված

դեպքերի վերաբերյալ շաբաթական (օրական) տեղեկատվության ներկայացման

 

._________________________________________________________________________.

|Ընդամենը|Արձանագրվել են սուր շնչառական վարակների դեպքեր                  |

|        |________________________________________________________________|

|        |այդ թվում`                                                      |

|        |________________________________________________________________|

|        |0- |դրան-|0- |դրան-|5- |դրան-|15-|դրան-|30- |դրան-|65տ և |դրան- |

|        |14տ|ցից  |4տ |ցից  |14տ|ցից  |29տ|ցից  |64տ |ցից  |ավել  |ցից   |

|        |   |հոս- |   |հոս- |   |հոս- |   |հոս- |    |հոս- |      |հոսպի-|

|        |   |պի-  |   |պի-  |   |պի-  |   |պի-  |    |պի-  |      |տալաց-|

|        |   |տա-  |   |տա-  |   |տա-  |   |տա-  |    |տա-  |      |ված   |

|        |   |լաց- |   |լաց- |   |լաց- |   |լաց- |    |լաց- |      |դեպքեր|

|        |   |ված  |   |ված  |   |ված  |   |ված  |    |ված  |      |      |

|        |   |դեպ- |   |դեպ- |   |դեպ- |   |դեպ- |    |դեպ- |      |      |

|        |   |քեր  |   |քեր  |   |քեր  |   |քեր  |    |քեր  |      |      |

|________|___|_____|___|_____|___|_____|___|_____|____|_____|______|______|

|   1    | 2 |  3  | 4 |  5  | 6 |  7  | 8 |  9  | 10 | 11  |  12  |  13  |

._________________________________________________________________________.

 

Ձև 2

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող

կազմակերպություններում արձանագրված թոքաբորբերի վերաբերյալ

տեղեկատվության ներկայացման

 

._______________________________________________________________________.

|Երևան  քաղաքի    |                   Թոքաբորբ                          |

|վարչական շրջաններ|(բացառությամբ` կանգային կամ հիմնական հիվանդության    |

|/ Մարզեր         |բարդությամբ պայմանավորված)                           |

|                 |_____________________________________________________|

|                 |ընդամենը|այդ թվում`                                  |

|                 |        |____________________________________________|

|                 |        |պատվաստում   |շփում    |վերջին 7-14 օրվա    |

|                 |        |սեզոնային    |թռչնի    |ընթացքում           |

|                 |        |գրիպի դեմ    |հետ      |հանրապետությունից   |

|                 |        |             |         |բացակայելու փաստ    |

|                 |        |             |         |                    |

|_________________|________|_____________|_________|____________________|

|       1         |   2    |      3      |    4    |         5          |

._______________________________________________________________________.

 

Ձև 3

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական

հաստատություններում (նախադպրոցական, տարրական, հիմնական միջնակարգ)

սուր շնչառական վարակների (ՍՇՎ) վերաբերյալ օրական

տեղեկատվության ներկայացման

 

._________________________________________________________________________.

|Հաստատության |Սաների |Տվյալ   |Բացա-  |ՍՇՎ-ով   |Համաճարա- |ՍՇՎ-ով       |

|անվանում     |թիվ    |օրով    |կաների |բացակա   |կաբանական |հիվանդ       |

|և  թիվ       |       |փաստացի |թիվ    |աշակերտ- |ֆիլտրման  |և            |

|             |       |առկա    |       |ների     |ժամանակ   |ֆիլտրման     |

|             |       |սաների  |       |թիվ      |հայտնաբեր-|ժամանակ      |

|             |       |թիվ     |       |         |ված հիվանդ|հայտնաբերված |

|             |       |        |       |         |երեխաների |հիվանդների   |

|             |       |        |       |         |թիվ       |թիվ          |

|             |       |        |       |         |          |             |

|_____________|_______|________|_______|_________|__________|_____________|

|      1      |   2   |   3    |   4   |    5    |    6     |      7      |

._________________________________________________________________________.

 

Ձև 4

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական

հաստատություններում (նախադպրոցական, տարրական, հիմնական միջնակարգ)

սենքերի ջերմաչափման վերաբերյալ օրական տեղեկատվության ներկայացման

 

._________________________________________________________________________.

|N |Հաստատու-|Ջեռուց-|Օդի ջերմաստիճան oC                                  |

|  |թյան     |ման    |____________________________________________________|

|  |անվանումը|եղանակը|դասասենյակ|խմբասենյակ|ննջասենյակ|միջանցք|սանհանգույց|

|__|_________|_______|__________|__________|__________|_______|___________|

|1 |   2     |   3   |    4     |    5     |     6    |   7   |     8     |

._________________________________________________________________________.

 

Ձև 5

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների

մանկական, թոքային, սրտաբանական և այլ բաժանմունքների սուր շնչառական

վարակներով, թոքաբորբերով հոսպիտալացված դեպքերի վերաբերյալ

տեղեկատվության ներկայացման

 

.________________________________________________________

|ԲՕևՍԻԿ |Նախորդ օրվա ընթացքում հոսպիտալացված դեպքեր     |

|       |_______________________________________________|

|       |Սուր Շնչառական վարակ   |Թոքաբորբ               |

|       |_______________________|_______________________|

|       |ընդամենը|0-4|5-14|15-18|ընդամենը|0-4|5-14|15-18|

.________________________________________________________

.________________________________________________________

|ԲՕևՍԻԿ |Դուրսգրված դեպքերի թիվ                         |

|       |_______________________________________________|

|       |Սուր շնչառական վարակ   |Թոքաբորբ               |

|       |_______________________|_______________________|

|       |ընդամենը|0-4|5-14|15-18|ընդամենը|0-4|5-14|15-18|

.________________________________________________________

._________________________________________________________

|ԲՕևՍԻԿ |Նոր ընդունված դեպքերի թիվ                       |

|       |________________________________________________|

|       |Սուր շնչառական վարակ    |Թոքաբորբ               |

|       |________________________|_______________________|

|       |ընդամենը|0-4|5-14|15-18 |ընդամենը|0-4|5-14|15-18|

._________________________________________________________

._______________________________________________________.

|ԲՕևՍԻԿ |Ներկա պահին առկա դեպքերի թիվ                   |

|       |_______________________________________________|

|       |Սուր շնչառական վարակ   |Թոքաբորբ               |

|       |_______________________|_______________________|

|       |ընդամենը|0-4|5-14|15-18|ընդամենը|0-4|5-14|15-18|

._______________________________________________________.

 

Ձև 6

Շտապ օգնության ծառայության կողմից գրիպի, սուր շնչառական վարակների

(ՍՇՎ), թոքաբորբերի, բրոնխիտների, ինչպես նաև դրանց հոսպիտալացված

դեպքերի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման

 

._____________________________________________________________________.

|1 |Կանչերի ընդհանուր թիվ                          |                  |

|__|_______________________________________________|__________________|

|  |մինչև  18 տարեկան                              |                  |

|__|_______________________________________________|__________________|

|  |18 տարեկանից բարձր                             |                  |

|__|_______________________________________________|__________________|

|2 |Ընդհանուր կանչերից հոսպիտալացվածների թիվ       |                  |

|__|_______________________________________________|__________________|

|  |մինչև  18 տարեկան                              |                  |

|__|_______________________________________________|__________________|

|  |18 տարեկանից բարձր                             |                  |

|__|_______________________________________________|__________________|

|3 |Կանչերի ընդհանուր թվից արձանագրվել են          |                  |

|  |_______________________________________________|__________________|

|  |ՍՇՎ-ով կանչեր, որից                            |                  |

|  |_______________________________________________|__________________|

|  |մինչև  18 տարեկան                              |                  |

|  |_______________________________________________|__________________|

|  |18 տարեկանից բարձր                             |                  |

|  |_______________________________________________|__________________|

|  |Թոքաբորբով կանչեր, որից                        |                  |

|  |_______________________________________________|__________________|

|  |մինչև  18 տարեկան                              |                  |

|  |_______________________________________________|__________________|

|  |18 տարեկանից բարձր                             |                  |

|  |_______________________________________________|__________________|

|  |Տրախեիտ, բրոնխիտ, լարինգոտրախեիտով կանչեր, որից|                  |

|  |_______________________________________________|__________________|

|  |մինչև  18 տարեկան                              |                  |

|  |_______________________________________________|__________________|

|  |18 տարեկանից բարձր                             |                  |

|__|_______________________________________________|__________________|

|4 |ՍՇՎ-ով կանչերից հոսպիտալացվել են.              |                  |

|  |_______________________________________________|__________________|

|  |մինչև  18 տարեկան                              |                  |

|  |_______________________________________________|__________________|

|  |18 տարեկան և  բարձր                            |                  |

|__|_______________________________________________|__________________|

|5 |Թոքաբորբով կանչերից հոսպիտալացվել են.          |                  |

|  |_______________________________________________|__________________|

|  |մինչև  18 տարեկան                              |                  |

|  |_______________________________________________|__________________|

|  |18 տարեկան և  բարձր                            |                  |

|__|_______________________________________________|__________________|

|6 |Լարինգոտրախեիտով կանչերից հոսպիտալացվել են.    |                  |

|__|_______________________________________________|__________________|

|  |մինչև  18 տարեկան                              |                  |

|  |_______________________________________________|__________________|

|  |18 տարեկան և  բարձր                            |                  |

._____________________________________________________________________.

 

Ձև 7

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող

կազմակերպություններում (պոլիկլինիկական և ստացիոնար)

հակավիրուսային դեղի (Օզելտամիվիր) գույքագրման

 

._____________________________________________________________________.

|N|Բժշկական       |Հակավիրուսային        |Հակավիրուսային    |Նկատառում|

| |օգնություն     |դեղի                  |դեղի (Օզելտամիվիր)|         |

| |և  սպասարկում  |(Օզելտամիվիր)         |պահանջ (հաբ)      |         |

| |իրականացնող    |առկա մնացորդ          |                  |         |

| |կազմակերպության|(հաբ), այդ թվում`     |                  |         |

| |անվանում       |______________________|                  |         |

| |               |սերիա      |ժամկետ    |                  |         |

|_|_______________|___________|__________|__________________|_________|

|1|      2        |     3     |    4     |        5         |    6    |

|_|_______________|___________|__________|__________________|_________|

._____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
11.10.2020
N 3536-Լ
Հրաման