Սեղմել Esc փակելու համար:
2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0514.080800

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2000 թվականի N 514

 

2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

2001 թվականին հայ մշակույթի և հասարակական-քաղաքական գործիչների հոբելյանների նշումը պատշաճորեն նախապատրաստելու նպատակով`

1. Հաստատել 2001 թվականին նշվելիք հոբելյարների ցանկը (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը`

ա) 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2001 թվականին նշվելիք հոբելյանների կապակցությամբ ստեղծվելիք կառավարական հանձնաժողովների անհատական կազմերի վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին և հասարակական կազմակերպություններին ցույց տալ աջակցություն սույն որոշմամբ հաստատված ցանկում չընդգրկված մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական գործիչների հոբելյանները պատշաճորեն նշելու հարցում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ ճշտել նշվող հոբելյանների համար պահանջվող ծախսերի նախահաշիվները և դրանք հաշվի առնել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կազմելիս:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

օգոստոսի 8-ի N 514 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

2001 թվականին նշվելիք հոբելյանների

____________________________________________

  Հոբելյարների անունները,          Նշվելիք

       ազգանունները                տարելիցը

____________________________________________

 Հրաչյա Աճառյան                    125

 Թաթուլ Ալթունյան                  100

 Առնո Բաբաջանյան                    80

 Պետրոս Դուրյան                    150

 Պավել Լիսիցյան                     90

 Աղասի Խանջյան                     100

 Էդվարդ Միրզոյան                    80

 Գրիգոր Նարեկացի                  1050

 Ներսես Շնորհալի                   900

 Մետաքսյա Սիմոնյան                  75

____________________________________________

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.08.2000
N 514
Որոշում