ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
26 հոկտեմբերի 2020 թվականի N 3762-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿՈՎ COVID-19 ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ԱՊԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՊՐՈՖԻԼԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.11-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, բացառությամբ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության, ծննդօգնության, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության, emergency ծառայությունները վերապրոֆիլավորել և կազմակերպել միայն նոր կորոնավիրուսի հիվանդության COVID-19 ախտորոշումը հաստատված և ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը:
2. «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Կազմակերպություն) տնօրեն Հայկ Շմավոնյանին.
1) 2020 թվականի հոկտեմբերի 24-ից դադարեցնել Կազմակերպությունում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գործունեությունը` բացառությամբ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության, ծննդօգնության, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության, emergency ծառայությունների,
2) հիվանդանոցային բժշկական օգնություն ստացող պացիենտներին առողջական վիճակի գնահատումից հետո դուրս գրել` հետագա հսկողությունը կազմակերպելով տեղամասային պոլիկլինիկաներում կամ տնային պայմաններում: Այն պացիենտները, ովքեր ունեն հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն, կազմակերպել նրանց տեղափոխումը համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ բժշկական կազմակերպություններ,
3) եռօրյա ժամկետում առողջապահության նախարարություն ներկայացնել Կազմակերպության վերապրոֆիլավորված ծառայությունների հաստիքացուցակը և կառուցվածքը` վերապրոֆիլավորված գործառույթներին համապատասխան,
4) սահմանված կարգով ապահովել բուժանձնակազմի իրազեկվածությունը նոր կորոնավիրուսային հիվանդությամբ COVID-19-ով պայմանավորված պացիենտի կլինիկական վարման, կասկածի դեպքում հոսպիտալացված անձանց ախտորոշման ճշտման վերաբերյալ,
5) սահմանված կարգով կազմակերպել նոր կորոնավիրուսային հիվանդությամբ COVID-19 պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները, ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելումը
6) կազմակերպել Կազմակերպությունում ծավալված շտապ և անհետաձգելի բժշկական օգնության, ծննդօգնության, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության, emergency ծառայությունների գործունեությունը` ապահովելով բուժաշխատողների և պացիենտների անվտանգությունը:
3. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին`
աջակցել Կազմակերպության տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում:
5. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին`
սահմանված կարգով կազմակերպել առողջապահության նախարարության և Կազմակերպության միջև վերապրոֆիլավորված բժշկական ծառայությունների մասով բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման գործընթացը` փոխհատուցման համար հիմք ընդունելով Կազմակերպության կողմից հաշվետու ժամանակահատվածում փաստացի իրականացրած և սահմանված կարգով ներկայացրած բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների ծավալները:
6. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանին:
7. Սույն հրամանի դրույթները տարածվում են 2020 թվականի հոկտեմբերի 24-ից ծագած հարաբերությունների վրա:
8. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյան`
հրամանը տեղադրել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
9. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ