Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 169 ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

30 հունիսի 2020 թվականի N 47-Լ

 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 169 ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ, 36-րդ հոդվածներով և հաշվի առնելով ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1758-Ն որոշումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 169 հրամանի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը:

2. Հաստատել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրությունը` համաձայն Հավելվածի 1-ի:

3. Հաստատել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական միջոցների ցանկը` համաձայն Հավելված 2-ի:

4. «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Հարություն Մովսիսյանին` սահմանված կարգով ապահովել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցումը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին:

 

Ս. Պապիկյան

 

Կազմված է»_____ «_________ 2020թ. Տպագրված է ընդամենը _______օրինակ

 

    Բաղկացած է 7 թերթից                           ՕՐԻՆԱԿ______

 

    ՀԱՍՏԱՏՎԱԾ է                        ԳՐԱՆՑՎԱԾ է

 

    ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ        ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ

«30» հունիսի 2020թ. 47-Լ հրամանով  ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ 24.01.2003թ.

Գրանցման համար` 273.210.03386

ՀՎՀՀ` 01545119

    ՆԱԽԱՐԱՐ`                           24.01.2003թ. գրանցված

                                       կանոնադրության թիվ __________

                                       փոփոխությունը գրանցված է

    ______________Ս. Պապիկյան          Արդարադատության նախարարության

                                       իրավաբանական անձանց պետական

                                       ռեգիստրի կողմից «___ «_______

                                       2020թ.  

                                       Աշխատակից`________________________

 

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

 

ԵՐԵՎԱՆ 2020

 

Հավելված N 1

տարածքային կառավարման և

Ենթակառուցվածքների նախարարի

2020 թ. հունիսի 30-ի

N 47-Լ հրամանի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» և ՀՀ այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի հիման վրա:

2. Կազմակերպությունն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հոկտեմբերի 31-ի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին N 1758-Ն որոշմամբ, բնապահպանական գործունեություն ծավալելու նպատակով:

3. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ հիմնադիր):

4. Կազմակերպությունը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

5. Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով: Կազմակերպությունն իր անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտավորություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:

6. Կազմակերպությունն իրականացնում է երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկության տրամադրման հետ կապված հետևյալ ծառայությունների մատուցում`

ա) փաստաթղթերի պատճենահանում,

բ) համակարգչային սկանավորում,

գ) համակարգչային տպում,

դ) ընթերցասրահում ֆոնդային նյութերի տրամադրում,

ե) հանքավայրի (տեղամասի), հանքերևակման վերաբերյալ տրամադրվող տեղեկության ամփոփում,

զ) հանքավայրի (տեղամասի), հանքերևակման վերաբերյալ ամփոփ կամ մասնակի տեղեկատվության տրամադրում,

Է) հանքավայրի (տեղամասի), հանքերևակման (մետաղային, ոչ մետաղային և ստորերկրյա ջրերի) պաշարների կամ կանխատեսումային ռեսուրսների առկայության և հանքային իրավունքով ծանրաբեռնվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:

7. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվներ:

8. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և կազմակերպության հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ, ապրանքային և առևտրային այլ նշաններ:

9. Կազմակերպության անվանումն է

հայերեն լրիվ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

հայերեն կրճատ` «ՀԵՖ» ՊՈԱԿ

ռուսերեն լրիվ` «Ռեսպուբլիկանսկիյ գեօլօգիչեսկիյ ֆօնդ» գօսուդառստվեննայա նեկօմմերչեսկայա օրգանիզացիյա

ռուսերեն կրճատ` «ՌԳՖ» ԳՆԿՕ

անգլերեն լրիվ` «Republican Geological Fund» State Non-Commercial Organization

անգլերեն կրճատ` «RGF» SNCO

10. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 46:

 

II. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակները

 

Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է`

11. Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման իրականացումը, ինչպես նաև ընդերքօգտագործման փաստաթղթերի և օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ընդունումը և տնօրինումը:

12. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մատյանի, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի և հանքավայրերի ու օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարումը, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացած տեղեկությունների ընդունումը և պահպանումը:

13. Երկրաբանական տեղեկության միասնական համակարգի ստեղծումը, վարումը և տնօրինումը, պահպանությունը և Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով երկրաբանական տեղեկության տրամադրումը:

14. Միասնական կոորդինատային համակարգով տրամադրված ընդերքի տեղամասերի ծայրակետային կոորդինատների համադրումը ֆոնդային նյութերի հետ, ֆոնդային նյութերում փոփոխությունների կատարումը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

15. Օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երևակումների և երկրաբանական ուսումնասիրությունների պետական հաշվառման տվյալների հիման վրա ընդերքօգտագործման ֆոնդի ստեղծումը և վարումը:

16. Հանքավայրերն ըստ մարզերի, օգտակար հանածոների տեսակների (այդ թվում` ստորերկրյա հանքային ջրերի) դասակարգումը` մարզի ներուժի հետագա աճի կամ սահմանափակումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացմամբ` լիազոր մարմնի ղեկավարին:

17. Ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնվածության վերաբերյալ վերլուծության իրականացումը` ըստ մարզերի, օգտակար հանածոների տեսակների (այդ թվում` ստորերկրյա հանքային ջրերի) և դրանց փոփոխությունն ըստ տարիների` լիազոր մարմնի ղեկավարին պաշարների հետագա օգտագործման տրամադրման վերաբերյալ առաջարկությունների ներկայացմամբ:

18. Օգտակար հանածոների պաշարների քանակական շարժի` ըստ մարզերի, տարիների, օգտակար հանածոների տեսակների վերլուծումը` նոր օգտակար հանածոների պաշարների ուսումնասիրման կամ արդեն իսկ հաստատված պաշարների շահագործման նպատակահարմարության վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարին առաջարկությունների ներկայացմամբ` կապված օգտակար հանածոների պաշարների քանակական ծավալների փոփոխության հետ:

 

III. Կազմակերպության կառավարումն ու ղեկավարումը

 

19. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը` տնօրենը:

20. Կազմակերպության հիմնադիրն ունի դրա գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

21. Հիմնադրի բացառիկ լիազորությունները սահմանվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով:

22. Կազմակերպության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ նախարարություն), որպես բնագավառի լիազորված պետական մարմին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

23. Նախարարության լիազորություններն են.

ա) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը,

բ) սահմանված կարգով կազմակերպության մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ ստեղծելը,

գ) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը,

դ) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող կամ ամրացվող պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը,

ե) կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,

զ) կազմակերպության աշխատանքային ծրագրերի հաստատումը և գործունեության վերահսկողությունը,

է) կազմակերպության գործադիր մարմնի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը,

ը) կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ լսելը և դրանց գործունեության վերստուգման արդյունքների քննարկումը,

թ) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

ժ) կազմակերպության տարեկան հաշվետվությունների, աշխատանքային ծրագրերի և տարեկան հաշվեկշռի հաստատումը,

ժա) կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակի հաստատումը,

ժբ) կազմակերպության լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը,

ժգ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

24. Կազմակերպության ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը, որին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

25. Կազմակերպության տնօրենի լիազորություններն են.

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում է գործարքներ,

բ) ապահովում է կազմակերպության գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի և համապատասխան հաշվետվությունների կազմումը և սահմանված կարգով ներկայացումը պետական մարմիններին,

գ) օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները,

դ) տալիս է պետական կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում վերալիազորման իրավունքով լիազորագրեր,

ե) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում կազմակերպության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,

զ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,

է) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև,

ը) կազմում է պաշտոնեական հրահանգներ և կատարում աշխատակիցների միջև ծառայողական պարտականությունների բաշխում,

թ) սահմանում է պետական կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը,

ժ) պատասխանատվություն է կրում կազմակերպության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար,

ժա) օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններով արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,

ժբ) իրականացնում է օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

26. Տնօրենի տեղակալը նշանակվում է նախարարի հրամանով տնօրենի ներկայացմամբ:

27. Կազմակերպության տնօրենի բացակայության դեպքում կազմակերպությունը ղեկավարում է տնօրենի տեղակալը:

 

IV. Կազմակերպությանն ամրացրած գույքը և ֆինանսական միջոցները

 

28. Կազմակերպությունն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում է (տիրապետում) իրեն ամրացված գույքը:

29. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված տրանսֆերտներից և կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումների տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:

30. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է կանոնադրությամբ նախատեսված նպատակների համար` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության սահմանված կարգով:

 

V. Կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը

 

31. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ և /կամ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, սահմանված կարգով:

32. Կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հավելված N 2

ՀՀ տարածքային կառավարման և

Ենթակառուցվածքների նախարարի

2020 թ. հունիսի 30-ի

N 47-Լ հրամանի

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

._________________________________________________________________________.

|հ/հ|Ապրանքի անվանումը      |Չափի|Քա- |Ձեռք- |Սկզբնա- |Մաշվածու-|Հաշվե-   |

|   |                       |միա-|նակը|բերման|կան     |թյան     |կըշռային |

|   |                       |վորը|    |տարե- |արժեքը  |գումարը  |(մնացոր- |

|   |                       |    |    |թիվը  |/ՀՀ     |/ՀՀ դրամ/|դային)   |

|   |                       |    |    |      |դրամ/   |         |արժեքը   |

|   |                       |    |    |      |        |         |/ՀՀ դրամ/|

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

| 1 |          2            | 3  | 4  |  5   |   6    |    7    |    9    |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|1  |Xerox IY 4             |հատ |1   |1995  |125000  |125000   |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|2  |Համակարգիչ P4-2400/RAM |հատ |1   |2003  |322000  |322000   |0        |

|   |256/HDD 40 GB          |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|3  |Սկաներ Genius color    |հատ |1   |2003  |46000   |46000    |0        |

|   |page                   |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|4  |Մոնիտոր Samsung 753S   |հատ |1   |2003  |98000   |98000    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|5  |Պրինտեր HP Lazer get   |հատ |1   |2003  |133000  |133000   |0        |

|   |1010                   |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|6  |Հեռախոս KX - T 2221    |հատ |1   |2003  |7500    |7500     |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|7  |Հեռախոս KX - T 29      |հատ |1   |2003  |7000    |7000     |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|8  |Անտենա դելտա           |հատ |1   |2003  |5000    |5000     |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|9  |Պուլտ ունիվերսալ       |հատ |1   |2003  |15000   |15000    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|10 |Հեռուստացույց          |հատ |1   |2003  |85500   |85500    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|11 |Բջջային հեռախոս        |հատ |1   |2003  |84500   |84500    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|12 |էլեկտրատաքացուցիչ      |հատ |1   |2003  |8000    |8000     |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|13 |Հեռախոս                |հատ |1   |2004  |3810    |3810     |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|14 |Մոնիտոր 17 CTX         |հատ |1   |2004  |80833   |80833    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|15 |Համակարգչային բլոկ     |հատ |1   |2004  |88475   |88475    |0        |

|   |P III 600/128/10/8ab   |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|16 |Ստեղնաշար              |հատ |1   |2004  |3667    |3667     |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|17 |Մկնիկ                  |հատ |1   |2004  |858     |858      |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|18 |Ֆաքս KX-143 RU         |հատ |1   |2004  |82083   |82083    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|19 |Համակարգիչ PII         |հատ |1   |2005  |42300   |42300    |0        |

|   |400/64/316 onb CD 32x  |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|20 |Մոնիտոր ACER 7377 XE 17|հատ |1   |2005  |17500   |17500    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|21 |Համակարգչային ստեղնաշար|հատ |1   |2005  |3667    |3667     |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|22 |Համակարգիչ Athlon      |հատ |1   |2006  |282000  |282000   |0        |

|   |3500 MHz               |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|23 |Մոնիտոր LCD LG 1950S   |հատ |1   |2006  |101333  |101333   |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|24 |UPS 500 VA Power Com   |հատ |1   |2006  |14700   |14700    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|25 |Տպիչ HP Desk Jet 1280 C|հատ |1   |2006  |126600  |126600   |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|26 |Պատճենահանող մեքենա    |հատ |1   |2007  |408333  |408333   |0        |

|   |Canon IR 2016 A3       |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|27 |Սկաներ A3 Mustek       |հատ |1   |2007  |83000   |83000    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|28 |Համակարգիչ Asus        |հատ |1   |2007  |125833  |125833   |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|29 |Մոնիտոր Dell 17 LCD    |հատ |1   |2007  |74167   |74167    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|30 |Տպիչ HP Desk Jet 1280 C|հատ |1   |2007  |85300   |85300    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|31 |Սկաներ HP 3800         |հատ |2   |2007  |61050   |61050    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|32 |Digital Poto Camera    |հատ |1   |2007  |69750   |69750    |0        |

|   |Sony DSC-W35/S         |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|33 |CPU Intel Q 6600       |հատ |1   |2008  |119400  |119400   |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|34 |m/b Biostar            |հատ |1   |2008  |45000   |45000    |0        |

|   |P 35 D 2 - A7          |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|35 |HDD 500 GB SATA        |հատ |1   |2008  |78000   |78000    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|36 |RAM DDR 2 1024 MB 667  |հատ |4   |2008  |60000   |60000    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|37 |VGA Radeon             |հատ |1   |2008  |34000   |34000    |0        |

|   |{1550 512 MB PCI-E}    |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|38 |DVD PW Samsung 20 XSATA|հատ |1   |2008  |19992   |19992    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|39 |Modem D-Link 5621      |հատ |1   |2008  |7000    |7000     |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|40 |Case Farassoo 4818     |հատ |1   |2008  |25992   |25992    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|41 |UPS 1000 VA InteX      |հատ |1   |2008  |30000   |30000    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|42 |Monitor Samsung 940 N  |հատ |1   |2008  |109992  |109992   |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|43 |Car Audio CD Panasonic |հատ |1   |2008  |75000   |75000    |0        |

|   |CQ- C7353N             |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|44 |Car Audio Speaker      |հատ |1   |2008  |15750   |15750    |0        |

|   |Panasonic CJ-A6941N    |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|45 |Car Audio Speaker      |հատ |1   |2008  |6417    |6417     |0        |

|   |Panasonic CJ-A1323N    |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|46 |UPS 10 VA Power Com    |հատ |1   |2008  |30000   |30000    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|47 |Մոնիտոր LCD 19 LGL     |հատ |1   |2008  |90000   |90000    |0        |

|   |1953 S-BF-Black        |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|48 |Տպիչ HP Desk Jet 1280  |հատ |1   |2008  |110000  |110000   |0        |

|   |A3 USB                 |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|49 |Համակարգիչ Core 2 Quad |հատ |1   |2008  |470000  |470000   |0        |

|   |6600/4GB/SVGA 8600     |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|50 |Շիթային տպիչներ HP     |հատ |1   |2008  |1953000 |1953000  |0        |

|   |Designjet 500 Plus     |    |    |      |        |         |         |

|   |(107sm)                |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|51 |Սկաներ պլոտեր HP       |հատ |1   |2008  |11040000|8566783  |2473217  |

|   |Desinjet T 110 MRP     |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|52 |Համակարգիչ PE 6600,    |հատ |2   |2008  |687060  |687060   |0        |

|   |MB P 5KE, RAM          |    |    |      |        |         |         |

|   |2GB/667x2, HDD 400 GB  |    |    |      |        |         |         |

|   |sata, DVD/RW Asus 2014,|    |    |      |        |         |         |

|   |VC EN 8400/256 KB,     |    |    |      |        |         |         |

|   |Mouse                  |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|53 |LCD LG L 1953S         |հատ |2   |2008  |203940  |203940   |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|54 |UPS 1000 VA WAR        |հատ |2   |2008  |66000   |66000    |0        |

|   |Powercom               |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|55 |Պրինտեր A3 HP Offis get|հատ |3   |2008  |378000  |378000   |0        |

|   |K-7103                 |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|56 |Պրինտեր A4 Lazer Jet P |հատ |1   |2008  |47000   |47000    |0        |

|   |1005                   |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|57 |Համակարգիչ MB Asus P5  |հատ |1   |2008  |365000  |365000   |0        |

|   |K-ProCore2QUAD         |    |    |      |        |         |         |

|   |2,5 GHz, 6M, Q 9300/HDD|    |    |      |        |         |         |

|   |500 GB/DDR2 4 GB       |    |    |      |        |         |         |

|   |800/DVD-RW/Modem SVGA  |    |    |      |        |         |         |

|   |GeForce 8600 GT 512    |    |    |      |        |         |         |

|   |Mb/KB/Speaker          |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|58 |Մոնիտոր Dell 19» LCD   |հատ |1   |2008  |95000   |95000    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|59 |Նոութբուք 17»          |հատ |1   |2008  |750000  |750000   |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|60 |Լամինացիայի սարք       |հատ |1   |2008  |27500   |26918    |582      |

|   |LPD 3213 Compact 1     |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|61 |Մոնիտոր Dell 19» LCD   |հատ |1   |2008  |104000  |104000   |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|62 |Համակարգիչ Acore 2     |հատ |1   |2008  |404200  |404200   |0        |

|   |QUAD, Intel 38 chipset,|    |    |      |        |         |         |

|   |HDD 500GB, RAM 4096 MB,|    |    |      |        |         |         |

|   |Video card 512MB,      |    |    |      |        |         |         |

|   |DVD-RW Keyboard, Mouse |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|63 |Փոշեկուլ Bosch         |հատ |1   |2009  |4167    |4167     |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|64 |Սկաներ HP Scan Jet     |հատ |1   |2009  |48750   |35462    |13288    |

|   |G 3010                 |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|65 |UPS                    |հատ |1   |2010  |18000   |13914    |4086     |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|66 |Սկաներ Mustek A3       |հատ |1   |2010  |18182   |18182    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|67 |Սկաներ HP Scan Jet     |հատ |1   |2010  |10452   |10452    |0        |

|   |Q3110 A4               |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|68 |UPS Mercury 1000 EIite |հատ |1   |2010  |4899    |4899     |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|69 |Աթոռ փայտյա            |հատ |10  |2004  |86900   |86900    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|70 |Օֆիսային բազկաթոռ      |հատ |2   |2004  |35000   |35000    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|71 |Գրասեղան 1 տումբանոց   |հատ |1   |2004  |85000   |85000    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|72 |Գրասեղան 2 տումբանոց   |հատ |2   |2004  |115000  |115000   |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|73 |Բազկաթոռ               |հատ |1   |2004  |32500   |32500    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|74 |Աթոռ մետաղյա           |հատ |6   |2004  |57000   |57000    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|75 |Պահարան                |հատ |1   |2006  |80000   |80000    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|76 |Համակարգչային սեղան    |հատ |1   |2006  |33000   |33000    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|77 |Գրասեղան               |հատ |1   |2006  |63000   |63000    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|78 |Ծալովի աթոռ            |հատ |4   |2006  |20000   |20000    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|79 |Բազկաթոռ               |հատ |2   |2006  |32000   |32000    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|80 |Բազկաթոռ               |հատ |3   |2008  |45000   |45000    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|81 |Աթոռ NAD 245           |հատ |1   |2008  |10740   |10740    |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|82 |Աթոռ գրասենյակային     |հատ |10  |2008  |120000  |108000   |12000    |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|83 |Բազկաթոռ               |հատ |1   |2010  |12400   |7700     |4700     |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|84 |Սեղան                  |հատ |1   |2011  |3503    |3503     |0        |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|85 |Համակարգիչ HP Desktop  |հատ |6   |2018  |2524650 |1000359  |1524291  |

|   |Core M3                |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|86 |Սկաներ HP ScanJet      |հատ |5   |2018  |887250  |251115   |636135   |

|   |Pro 2500, A4           |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|87 |Անխափան սնուցման սարք  |հատ |6   |2018  |269700  |76332    |193368   |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|88 |AO լայնաֆորմատ սկաներ  |հատ |1   |2018  |2657500 |752142   |1905358  |

|   |Colortrac SmartLF      |    |    |      |        |         |         |

|   |SC42Xpress             |    |    |      |        |         |         |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|89 |ՀԾ-Հաշվապահ-7 համակարգ |հատ |1   |2018  |298000  |53111    |244889   |

|___|_______________________|____|____|______|________|_________|_________|

|   |Ընդամենը               |    |143 |      |27711595|20699681 |7011914  |

._________________________________________________________________________.

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
30.06.2020
N 47-Լ
Հրաման