ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 նոյեմբերի 2020 թվականի N 1211-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «2020 թվականի նոյեմբերի 2-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. նոյեմբերի 2
Երևան
ԻՐՏԵԿ |
Նկատի ունենալով, որ ԻՐՏԵԿ-ին հայտնի չէ, թե երբ է սույն որոշման ընդունման մասին պատշաճ իրազեկվել այն անձանց, որոնց ուղղված է սույն որոշումը, ապա ԻՐՏԵԿ-ը սույն որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը չի կարող նշել: |