Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ԲՈՒԺՈՒՄ ՍՏ ...

 

 

ԻՐՏԵԿ    Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

3 նոյեմբերի 2020 թվականի N 3859-Լ

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ԲՈՒԺՈՒՄ ՍՏԱՑՈՂ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻՆ ՌԵՄԴԵՍԻՎԻՐ ԴԵՂԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.11-րդ հոդվածը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) բուժում ստացող պացիենտներին Ռեմդեսիվիր դեղի տրամադրման կարգը»` համաձայն Հավելվածի:

2. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին`

հիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժում ստացող պացիենտներին Ռեմդեսիվիր դեղի տրամադրումը կազմակերպել սույն հրամանի հավելվածով հաստատված կարգի համաձայն:

3. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`

1) ապահովել սույն հրամանի տեղադրումը առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2020 թվականի նոյեմբերի 3-ի

N 3859-Լ հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ԲՈՒԺՈՒՄ ՍՏԱՑՈՂ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻՆ ՌԵՄԴԵՍԻՎԻՐ ԴԵՂԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|Կլինիկական ընթացք                |Հակավիրուսային թերապիա             |

|_________________________________|___________________________________|

|Միջին ծանրության ընթացք          |Դիտարկել ռեմդեսիվիրի տրամադրումը,  |

|(առկա է թոքային ինֆիլտրացիայի    |եթե չկան հակացուցումներ. 1-ին օր`  |

|օջախներ ըստ ռադիոլոգիական        |1-ին օր` 200 մգ ն/ե կաթ.           |

|հետազոտության տվյալների, բայց չկա|2-5-րդ օրերին` 100 մգ ն/ե կաթ.     |

|հիպօքսիա, տախիպնոէ, սատուրացիան  |                                   |

|>94%)                            |                                   |

|_________________________________|___________________________________|

|Ծանր ընթացք`                     |Դիտարկել ռեմդեսիվիրի տրամադրումը,  |

|ցածր թթվածնային հոսքեր պահանջող  |եթե չկան հակացուցումներ.           |

|                                 |1-ին օր` 200 մգ ն/եկաթ.            |

|                                 |2-5-րդ օրերին` 100 մգն/եկաթ.       |

|_________________________________|___________________________________|

|Ծանր ընթացք`                     |Դիտարկել ռեմդեսիվիրի տրամադրումը,  |

|բարձր թթվածնային հոսքեր պահանջող,|եթե չկան հակացուցումներ կոնսիլիումի|

|մեխանիկական վենտիլյացիա պահանջող |որոշմամբ` 10 օրյա բուժման          |

|պացիենտներ                       |տևողությամբ.                       |

|                                 |1-ին օր` 200 մգ ն/ե կաթ            |

|                                 |2-10-րդ օրերին` 100 մգ ն/ե կաթ.    |

._____________________________________________________________________.

 

*https://www.accessdata.fda.gov/drugsatfda_docs/label/2020 /214787Orig1s000lbl.pdf

 

ԱՄՆ պարենի և դեղերի վարչության կողմից գրանցման ժամանակ հաստատված կիրառման հրահանգ

 

 

pin
Առողջապահության նախարարություն
03.11.2020
N 3859-Լ
Հրաման