040.0453.070800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«07» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 օգոստոսի 2000 թվականի N 453
ԹՄՐԱԴԵՂ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Շեն» հասարակական կազմակերպությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծել և Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արտահանել`
կոդենֆան օշարակ` 200 միլիլիտրանոց (կոդեին ֆոսֆատ` 0,084 գ/100 մլ), 625 (վեց հարյուր քսանհինգ) սրվակ:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել նշված թմրադեղի անվտանգությունը ներմուծման և արտահանման ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 7-ից: