Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 նոյեմբերի 2020 թվականի N 1219-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 892-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման և որոշման N 1 հավելվածի վերնագրում ու ամբողջ տեքստում «միջանցքի,» բառից հետո լրացնել «Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (ԿՄ 38+450 - ԿՄ 90 + 191 ՀԱՏՎԱԾ) ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ,» բառերով.

i

2) որոշման վերնագրից, 1-ին կետից, որոշման N 1 հավելվածի 32-րդ կետից հանել «անհատական» բառը.

3) որոշման 2-րդ կետի 2.2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

i

4) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 2-րդ կետում «վարկային համաձայնագրերով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված` «Հայաստան-Վրաստանի սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ-6» Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագրով:» բառերով,

i

բ. 6-րդ կետում «համակարգող» բառից առաջ լրացնել «Ծրագրերը» բառով, իսկ «և վերահսկող» բառը` հանել,

գ. 7-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած,

i

դ. 7-րդ կետի 4-րդ ենթակետում «մշակած» բառը փոխարինել «իրականացվող» բառով,

ե. 7-րդ կետի 8-րդ և 9-րդ կետերում «և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը» բառերը հանել,

զ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ ենթակետով.

«13. Ծրագրերի իրականացման և ընթացքի հետ կապված այլ հարցերի համակարգումը:»,

է. 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք կարող են անցկացվել նաև հեռակա` գրավոր հարցման կարգով: Խորհրդի նիստերը, անհրաժեշտության դեպքում, գումարվում են ամիսը մեկ անգամ` Ծրագրերի իրականացման ընթացքի և հաստատված գնումների պլանի կատարման մասին ԾԻԿ-ի և ԾԻԳ-ի ղեկավարի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով: Խորհուրդը կարող է գումարել նաև արտահերթ նիստեր` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:»,

i

ը. 11.1-ին կետում «Ծրագրի» բառը փոխարինել «Ծրագրերի կատարման ընթացքում ծագած` հրատապ (սեղմ ժամկետում) լուծում պահանջող հարցերը, Ծրագրերի» բառերով,

թ. 14-րդ կետում «նիստից» բառից հետո լրացնել «առնվազն» բառով,

i

ժ. 19-րդ կետում «պաշտոնյաներ» բառից հետո լրացնել «, շահագրգիռ մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչներ, համապատասխան ոլորտի մասնագետներ» բառերով,

ժա. 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«30. Խորհրդի անդամը Խորհրդի կազմում ընդգրկվում է ի պաշտոնե: Խորհրդի անդամը տվյալ պաշտոնից ազատվելու դեպքում դադարում է հանդիսանալ Խորհրդի անդամ» և վերջինիս փոխարեն Խորհրդի կազմում ընդգրկվում է տվյալ պաշտոնն զբաղեցնող (պարտականությունները կատարող) անձը:»,

ժբ. 7-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած.

i

5) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.2-րդ կետով.

«11.2. Հեռակա` գրավոր հարցման կարգով Խորհրդի նիստի անցկացման դեպքում օրակարգային հարցերը Խորհրդի անդամների քննարկմանն է ներկայացվում Խորհրդի նախագահի կողմից` տվյալ Ծրագիրը համակարգող պետական մարմնի ներկայացմամբ: Խորհրդի անդամները հեռակա` գրավոր հարցման կարգով ներկայացված հարցերն ուսումնասիրում և իրենց քվեն ներկայացնում են Խորհրդի նախագահին 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հեռակա` գրավոր հարցման կարգով քննարկվող հարցերի հրատապությունից ելնելով` Խորհրդի նախագահի հանձնարարությամբ` հարցերը Խորհրդի անդամներն ուսումնասիրում և իրենց քվեն ներկայացնում են 3 աշխատանքային օրվա ընթացքում:».

i

6) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. նոյեմբերի 4

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. նոյեմբերի 4-ի

N 1219-Ա որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2009 թ. հոկտեմբերի 26-ի

N 892-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ, Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ- ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (ԿՄ 38+450 - ԿՄ 90 + 191 ՀԱՏՎԱԾ) ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

- ՀՀ փոխվարչապետ (ճանապարհային ոլորտը համակարգող, խորհրդի նախագահ)

- ՀՀ փոխվարչապետի խորհրդական

- ՀՀ էկոնոմիկայի նախարար

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (ճանապարհային ոլորտը համակարգող)

- ՀՀ շրջակա միջավայրի նախարար

- ՀՀ արդարադատության նախարար

- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար

- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում, ճանապարհաշինության բնագավառը համակարգող տեղակալ)

- «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ - ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

- «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.11.2020
N 1219-Ա
Որոշում