Սեղմել Esc փակելու համար:
1992-1999 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷՆԵՐԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1992-1999 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ, ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐ ...

 

 

011.0092.140600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

1992-1999 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ, ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն 1992-1999 թվականների ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաև էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն):

2. Հաշվետվությունը հնգօրյա ժամկետում ուղարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:

3. Մինչև 2000 թվականի նոյեմբերի 1-ը Ազգային ժողովի նիստում քննարկել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հաղորդումները` Հաշվետվությունում ներկայացված խնդիրների և եզրահանգումների վերաբերյալ:

i

4. Հաշվետվությամբ արձանագրված փաստարկումների և ուսումնասիրությունների հիման վրա հարուցված քրեական գործերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարույթում գտնվելու ժամանակահատվածում` տարին առնվազն մեկ անգամ Ազգային ժողովի նիստում քննարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հաղորդումը կատարված աշխատանքի մասին:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի առաջիկա հաղորդումն Ազգային ժողովում քննարկել մինչև 2001 թվականի նոյեմբերի 1-ը:

(4-րդ կետը լրաց. 25.09.01 Ն-203-2 որոշում)

 

14 հունիսի 2000 թվականի,

Ն-092-2

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 1992-1999 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ, ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հարգելի գործընկերներ

 

Այսօր ԱԺ «1992-1999 թթ. ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաև էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը» Ձեզ է ներկայացնում իր ավելի քան կեստարյա գործունեության հաշվետվությունը:

Հասարակական կարծիքը տարիներ շարունակ ցանկանում էր ստանալ բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք առնչվում էին վառելիքաէներգետիկ համակարգին և որոնք հնչում էին ԱԺ-ում, մամուլում, հեռուստատեսությամբ, բայց որպես կանոն դրանց տրվում էին ենթադրական պատասխաններ կամ այնպիսի պատասխաններ, որոնք չէին կարող բավարարել մարդկանց: Արդյունքում ժողովուրդը կորցրել էր հույսը, թե իմանալու է ճշմարտությունը այդ դժվարին ժամանակի և ամենատարբեր ենթադրություններով ներկայացվող երևույթի մասին:

Ինչպես գիտենք, վերոհիշյալ իրողություններից ելնելով ԱԺ-ում ձևավորվեց բազմակուսակցական հանձնաժողով, և բնական էր, որ հանձնաժողովի անդամները գիտակցում էին իրենց առաքելության կարևորությունն ու պատասխանատվությունը: Դա էլ դարձավ հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը ապահովող նախապայմաններից մեկը:

Բավական է ասել, որ ուսումնասիրությունները կատարվել են էներգետիկային առնչվող բոլոր բնագավառներում, որը կարող էր լույս սփռել կատարվածի վրա: Այս ընթացքում հանձնաժողովի անդամների և փորձագետների կողմից ուսումնասիրվել են ավելի քան 20.000 էջ ամենատարբեր փաստաթղթեր: Եղել ենք բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններում, որոնք առնչվել են այդ տարիներին ուսումնասիրության խնդրո առարկային: Մենք զրուցել ենք այդ տարիներին պատասխանատու և առանցքային պաշտոններ վարած մարդկանց հետ, լսել նրանց գնահատականները և տեսակետները: Մենք այդ ընթացքում երբեք չենք կտրել կապը հասարակության հետ` սիրով ընդունել ենք նրանց դիմումները, ուսումնասիրել դրանցում բարձրացված կոնկրետ հայտարարությունները, խնդիրները:

Այդ տարիներին վառելիքաէներգետիկ համակարգի միջին օղակներում աշխատած մարդիկ մեզ բազմաթիվ նոր փաստեր և իրողություններ են հուշել:

Որպես կանոն բացահայտ լուրջ խոչընդոտներ հանձնաժողովի առջև չեն ծառացել, չհաշված այն դեպքերը, երբ արհեստականորեն ձգձգվել է առանձին փաստաթղթերի ստացումը կամ միտումնավոր խուսափողական պատասխաններ են ստացվել: Այսպես օրինակ` ՀՀ ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանի կողմից ամբողջ ուսումնասիրության ընթացքում հանձնաժողովին չտրամադրվեցին 1992-1995 թթ. ՀՀ կառավարության օպարատիվ շտաբի գործունեությանն առնչվող փաստաթղթերը:

Սակայն անհրաժեշտ ենք համարում հատուկ շեշտել և արձանագրել հետևյալը, այդ ընթացքում շատ նախարարություններում, հիմնարկ-ձեռնարկություններում արխիվացման ճանապարհով ոչնչացված են շատ կարևոր փաստաթղթեր: Ավելին, շատ կազմակերպությունների հետքն անգամ գտնելը շատ դժվար է, քանզի դրանք ստեղծվել են հատուկ գործարքներ կատարելու համար կամ էլ դրանք ավելի ուշ են լուծարվել: Ընդգծենք նաև, որ անցած-գնացած տարիներին շատ կազմակերպություններ, չակերտների մեջ ասված, կարգի են բերվել շատ փաստաթղթեր և այդ է պատճառը, որ տարբեր նախարարություններից և գերատեսչություններից ստացված փաստաթղթերը լուրջ փաստական հակասություններ ունեն: Դա վերաբերում է ՀՀ կառավարության օպերատիվ շտաբին, «Հայնավթամթերք» ՊՁ-ին, «Հայգազարդ»-ին, Երևանի ՋԷԿ-ին, «Մարմարիկ» ՊՁ-ին, «Հայէներգո»-ին, «Այրում» երկաթուղային կայարանին, «Արմկոնտրակտ»-ին:

Այս պատճառով հանձնաժողովի համոզմամբ մեր կողմից հայտնաբերածը կատարվածի ճիշտ է, ընդգրկուն, բայց ընդամենը մի մասն է միայն:

Բոլոր դեպքերում հանձնաժողովը ձգտել է կատարել իր առջև դրված խնդիրները` հաղթահարելով առաջացած դժվարությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ում 1999թ. սեպտեմբերի 28-ին ստեղծված ժամանակավոր հանձնաժողովում ընդգրկվեցին ԱԺ բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ հետևյալ համամասնությամբ` Միասնություն - 3, ՀԿԿ- 1, ՀՅԴ-1, Իրավունք և միաբանություն- 1, ԱԺՄ- 1, Օրինաց Երկիր- 1, Կայունություն- 1, անկախ պատգամավոր- 1: Խմբակցությունները ներկայացվել են հետևյալ պատգամավորներին, Գագիկ Մելիքյան, Գուրգեն Եղիազարյան, Անդրանիկ Մանուկյան, Լեոնիդ Հակոբյան, Արշակ Սադոյան, Սերգո Երիցյան, Դավիթ Լոքյան, Ալեքսան Կարապետյան, Մուրադ Մուրադյան, Մանուկ Գասպարյան, մեր շարքերից վաղաժամ հեռացած Վահան Զատիկյան:

Հանձնաժողովի գործունեությունը նորմալ իրականացնելու համար վարչապետ Վ. Սարգսյանը հրահանգել էր կառավարության բոլոր անդամներին` առավելագույնս նպաստելու նրա գործունեությանը, իսկ ԱԺ նախագահ Կ. Դեմիրճյանը ամենօրյա ուշադրությամբ աջակցում էր հանձնաժողովի գործունեությանը: Հանձնաժողովի աշխատանքներին լուրջ ուշադրություն են ցուցաբերել նաև հանրապետության վարչապետները և ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը:

Հանձնաժողովում աշխատանքները բաժանվել են հետևյալ կերպ.

Մազութի ներկրում - Ս. Երիցյան, Ա. Սադոյան, Մ. Գասպարյան, Մ. Մուրադյան, Դ. Լոքյան

Գազի համակարգ - Լ. Հակոբյան, Մ. Մուրադյան, Ա. Կարապետյան, Գ. Մելիքյան, Մ. Գասպարյան

ՊՇԷԿ - 5 - Ա. Կարապետյան, Գ. Եղիազարյան

Հայէներգո - Ա. Սադոյան, Մ. Գասպարյան, Ա. Կարապետյան, Գ. Եղիազարյան, Ս. Երիցյան, Դ. Լոքյան

Քլիրինգ («Արմկոնտրակտ» , «Թուրթրեյդ» «Դվին Կոնցեռն»)- Գ. Մելիքյան, Մ. Գասպարյան, Ա. Կարապետյան, Մ. Մուրադյան, Ս. Երիցյան, Խ. Սարգսյան

Սևան-Հրազդան-Կասկադ - Ա. Կարապետյան, Ս. Երիցյան, Գ. Եղիազարյան

Ցանցեր - Դ. Լոքյան, Ա. Սադոյան, Ա. Կարապետյան, Խ. Սարգսյան

Հանձնաժողովը աշխատել է մեծ ծանրաբեռնվածությամբ, աշխատանքին մասնակցություն են ցուցաբերել 17 հասարակական կարգով հրավիրված փորձագետներ, որոնք ընտրվել էին պատգամավորների կողմից ըստ իրենց ոլորտների:

Ինչպես արդեն գիտեք, ԱԺ-ում այս տարվա ապրիլին ժամանակավոր հանձնաժողովը հանդես եկավ միջանկյալ հաշվետվությամբ, նպատակն էր ներկայացնել այն նյութերը, որոնք ուսումնասիրությունների արդյունքում արդեն ուներ հանձնաժողովը: Հետագայում ևս պարզվեց, որ այն, ինչ հասցրել էինք այդ ժամանակաշրջանում վերլուծել և Ձեզ ներկայացնել, դրանք հիմնականում չեն փոխվել, այժմ էլ դրանք պետք է համարել որպես ուսումնասիրության հիմնական արդյունքների բաղկացուցիչ մասը:

Ուստի, հարգելի գործընկերներ, հարկ եղած դեպքում դուք ևս մեկ անգամ կարող եք ծանոթանալ այդ զեկուցմանը, քանզի դա մասն է կազմում այսօրվա հաշվետվության (կցվում է):

1992-1995 թթ., ինչպես նաև հետագա տարիներին երկրում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտի, կոռուպցիայի, անպատժելիության, անհրաժեշտ հսկողության բացակայության, կադրային սխալ քաղաքականության, կամայականության և անհետևողականության հետևանքով թույլ են տրվել բազմաբնույթ անօրինականություններ:

1992թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ըստ Ռուսաստանի Դաշնության պետվիճվարչության տվյալների նավթամթերքների պետական կոմիտեն ՀՀ-ին «Հայնավթամթերք» ԱԱՄ-ի միջոցով մատակարարել է 1268,1 հազ. տ մազութ: ՀՀ վիճակագրության, պետռեգիստրի և վերլուծության նախարարության տվյալներով նույն ժամանակաշրջանում ներմուծվել է 1200,2 հազ. տ մազութ: «Հայէներգո» ՊՁ-ի ենթակա ՋԷԿ-երում, ըստ օպերատիվ հաշվառման 7 ՏԷԿ հաշվետվությունների, մուտքագրվել է 986,3 հազ. տ:

Ավելին, 1992թ. Հրազդանի և Երևանի ՋԷԿ-երի հասցեներով առաքված մազութից չի մուտքագրվել 2058 վագոն` 115.0 հազ. տ, այդ թվում` Հրազդանի ՋԷԿ-ում 1184 ցիստերն` 66,0 հազ. տ, Երևանի ՋԷԿ-ում 874 ցիստերն` 49,0 հազ. տ (նախարար Թաշչյան, Հրազդանի ՋԷԿ-ի տնօրեն Ց. Հովհաննիսյան, Երևանի ՋԷԿ-ի տնօրեն Հ. Հովհաննիսյան, վարչության պետ Խ. Հակոբյան, Էրեբունի ֆոնդի տնօրեն Մկրտչյան):

1992թ. դեկտեմբերին «Հայէներգո» ՊՁ-ի կողմից Պերմ քաղաքի «Նավթատեխնոլոգիա» ԲԸ-ին մազութ ձեռք բերելու համար փոխանցվել է 600,0 մլն ռուբլի (1449,3 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք), որի դիմաց մինչև օրս մազութ չի ստացվել: Նշված գումարը մինչև 1.01.94թ.` Երևանի ՋԷԿ-ի հաշվեկշռում ցույց է տրվել որպես դեբիտորական պարտք, իսկ 1.11.94թ. կրեդիտորական պարտք` գումարով 4703,5 հազ. դրամ, որը որպես ժամկետանց պարտք դուրս է գրվել 1995թ.:

«Հայէներգո» ՊՁ-ում, «Երևանի ՋԷԿ» ՊՁ-ում, «Հրազդանի ՋԷԿ» ՊՁ-ում նշված մազութը չի ստացվել և չի մուտքագրվել («Հայէներգո» ՊՁ-ի տնօրեն Հակոբյան Մելս):

Կատարված ստուգումներով արձանագրվել է նաև, որ Հրազդանի ՊՇԷԿ-ին մազութ մատակարարելու նպատակով «Հայէներգոարդ» ա/մ կողմից դեռևս 1992թ. մայիսին Մոսկվայի «Ֆորտունա» Փ/Ձ փոխանցվել է 30,0 մլն ռուբլի: Համապատասխան ձևակերպման համար վճարումը հիմնավորող փաստաթղթերը ուղարկվել է ՊՇԷԿ: Ստուգման ավարտի օրվա դրությամբ, նախատեսվող մազութը չէր ստացվել և գումարը չի վերականգնվել: Գումարը դուրս է գրվել 1996թ.:

1992թ. հոկտեմբեր ամսին «Հայէներգո» ՊՁ պետռեզերվից ստացել է 1200,0 մլն ռուբլի (3053,4 ԱՄՆ դոլարին համարժեք), որի դիմաց «Հայէներգո» ՊՁ-ին ենթակա ՋԷԿ-երում պետք է ամրագրվեր 69,0 հազ. տ մազութ` 1 տ-ն 17400 ռուբլով: Սակայն 1993թ. հունիսին Երևանի ՋԷԿ-ում 1 տ-ն 96500 ռուբլով ամրագրվել է 12,5 հազ. տ, կամ պակաս 56,5 հազ. տ, 12,5 հազ. տ մազութը նոյեմբերին ամրագրվել է և տրվել Երքաղխորհրդին:

Ստուգմամբ, ընդգրկված ժամանակաշրջանի առանձին գործարքներ հանգեցրել են Հրազդանի ՊՇԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի թանկացմանը: Այսպես, ՊՇԷԿ-ին մազութ մատակարարելու նպատակով, «Հայէներգոարդ» ա/մ-ի և միավորմանը ենթակա «Մարմարիկ» ֆիրմայի միջև 1992թ. հունվարին կնքվել է պայմանագիր 500,0 հազ. տ մազութ, տոննան 650 ռուբլի գնով, ձեռք բերելու մասին: «Մարմարիկ» ֆիրման նշված պայմանագրային պարտավորությունը ստանձնել է Բաշկիրիայի «Նիստ» ֆիրմայի հետ 1991թ. դեկտեմբերին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա (500,0 հազ. տ մազութի ներկրում, տոննան` 427 ռուբլի գնով):

Հրազդանի ՊՇԷԿ-ը, «Հայէներգոարդ» ա/մ կողմից կնքված պայմանագրին համապատասխան, 1992թ ապրիլին ստացել և մուտքագրվել է 21154,5 տ մազութ, տոննան` 650 ռուբլի գնով: Այնուհետև «Մարմարիկ» ֆիրման, հետին ամսաթվով կազմված գրությամբ, պայմանագրի մյուս կողմին` միավորմանը խնդրել է մազութի տոննայի պայմանագրային գինը 650 ռուբլու փոխարեն սահմանել 1750 ռուբլի: Վերջինիս համաձայնությունը կայացվել է 1992թ. հունիսի 21-ին, իսկ հաջորդ օրը ՊՇԷԿ-ին հանձնարարվել է վերահաշվարկել և փոխհատուցել մազութի արժեքը` գների տարբերության հաշվառմամբ: Նշված գործառնությունը հանգեցրել է ինքնարժեքի կազմում մազութի գնի թանկացմանը, գումարով 23,3 մլն ռուբլի («Մարմարիկ»-ի տնօրեն Է. Գրիգորյան):

Ստուգմամբ ընդգրկված ժամանակաշրջանում, արտադրված էլեկտրաէներգիայի 26,2 մլն ռուբ. գումարով թանկացման պատճառ է հանդիսացել Հրազդանի ՊՇԷԿ-ին հասանելիք, հանրապետություն պետականորեն ներկրվող համեմատաբար ցածր գներով մազութի որոշակի քանակություն, համապատասխան որոշումների հիման վրա այդ ձեռնարկությունների վերաբաշխման և նույն ժամանակաշրջանում ոչ պետական ձեռնարկությունների կողմից ավելի բարձր գներով ներկրվող մազութը, համանման որոշումներով ՊՇԷԿ-ին հատկացման գոյություն ունեցող պրակտիկան (վարչապետ Հ. Բագրատյան, օպերատիվ շտաբի պետի տեղակալ Գ. Մարտիրոսյան):

(1993թ. նախարար Մ. Շիշմանյան) մյուս կողմից, համաձայն «Ռոսկոնտրակտ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Վ. Անիսիմովի և ՀՀ Նյութական ռեսուրսների նախարար Վ. Մելքոնյանի միջև կազմած ակտի, 1993թ. ընթացքում ՀՀ է առաքվել 47,77 մլն ԱՄՆ դոլարի նավթամթերքներ: Այդ թվում`

 

հում նավթ - 223,7 հազ. տ. 28,63 մլն ԱՄՆ դոլար (1 տ 128 ԱՄՆ դոլար)

բենզին - 2,8 հազ. տ 0,57 մլն ԱՄՆ դոլար (1 տ 204 ԱՄՆ դոլար)

դիզ. վառելիք - 25,7 հազ. տ 4,7 մլն. ԱՄՆ դոլար (1 տ 183 ԱՄՆ դոլար)

հ.շ. վառելիք - 4,5 հազ. տ 0,91 մլն ԱՄՆ դոլար (1 տ 203 ԱՄՆ դոլար)

մազութ - 162,0 հազ. տ 12,96 մլն ԱՄՆ դոլար (1 տ 80 ԱՄՆ դոլար):

 

Սակայն, 1993թ ՀՀ ներկրվող նավթամթերքների մատակարարման հետ կապված ծառայություններ կատարող «Ռոսկոնտրակտ» կորպորացիայի հետ կազմած ակտով, նավթամթերքների 1 տ-ի գները ցույց է տրվել ավելի ցածր` 1 տ հում նավթի գինը, 128 ԱՄՆ դոլարի փոխարեն, ցույց է տրվել 110 ԱՄՆ դոլար, մազութի գինը, 80 ԱՄՆ դոլարի փոխարեն, 78 ԱՄՆ դոլար, բենզինի գինը, 204 ԱՄՆ դոլարի փոխարեն, 170 ԱՄՆ դոլար, հ. շ. վառելիքի գինը, 208 ԱՄՆ դոլարի փոխարեն, 171 ԱՄՆ դոլար, դիզ. վառելիքի գինը, 183 ԱՄՆ դոլարի փոխարեն, 167 ԱՄՆ դոլար: Ընդհանուր գումարային տարբերությունը կազմել է 1167,8 հազ. ԱՄՆ դոլար: Միաժամանակ պետք է նշել, որ «Նեֆտեռեսուրս» ԲԸ-ի տեղեկանքի տվյալներով, 1993թ. մայիս-օգոստոս ամիսներին հում նավթի 1 տոննայի արժեքը կազմվել է 30-40 ԱՄՆ դոլար:

Հայաստանի և Վրաստանի Հանրապետությունների միջև կնքված պայմանագրի և համաձայնագրի համաձայն նավթամթերքների 30-35 օ/օ-ը պետք է վաճառվեր վրացական կողմին ձեռք բերման գներից ցածր գներով: 1993թ. վրացական կողմին վաճառված նավթամթերքների ընդհանուր գումարը ՌԴ-ից ձեռք բերված գներով կազմել է 13,63 մլն. ԱՄՆ դոլարը նույնիսկ կարող էր լինել 17 մլն., սակայն վրացական կողմի հետ կնքվել է 6,5 մլն ԱՄՆ դոլար միջպետական վարկի պայմանագիր, որով գները իջեցվել են 47,7 օ/օ-ով:

1993թ. համար հում նավթի վերամշակումից ստացվող պատրաստի նավթամթերքների քանակների և փոխադարձ հաշվարկների վերաբերյալ մեր հանձնաժողովին պայմանագիր չի ներկայացվել:

1993թ. ՀՀ ֆինանսների ու էներգետիկայի և վառելիքի նախարարությունների կողմից քլիրինգային հաշվին փոխանցվող գումարի հաշվարկում ձեռք բերված 224,4 հազ. տ հում նավթից վրացական կողմին թողնվել է 72,3 հազ. տ (32,2 օ/օ), իսկ «Հայնավթամթերք» ԱԱՄ-ին պատկանող 152,2 հազ. տ հում նավթի վերամշակումից ստացվել է 61,2 հազ. տ մազութ (ելանքը 40,2 օ/օ): Ձեռք բերված 162.0 հազ. տ մազութից Վրաստանին թողնվել է 35,4 հազ. տ «Հայնավթամթերք» ԱԱՄ-ի մասը կազմել է 126,5 հազ. տ: Ընդամենը քլիրինգային ներկրվող մազութի քանակը կազմել է 187,7 հազ. տ, իսկ ՀՀ Էներգետիկայի նախարարության տեղեկանքի համաձայն, Բաթումի քաղաքից 1993թ. բարձվել է 234,0 հազ. տ մազութ, այդ թվում հումանիտար` 38,2 հազ. տ (որից 20,8 հազ. տ Եվրախորհրդի կողմից, իսկ 17,4 հազ. տ 1993թ. ապրիլ ամսին, մատակարարը չի ճշտված):

Նույն տեղեկանքով Սարատովից և Ուֆայից առաքված մազութի քանակությունը ցույց է տրված 167,4 հազ. տ, այն դեպքում, երբ ստացված և Բաթումի տեղափոխված մազութը կազմել է 162,0 հազ. տ, կամ պակաս 5,4 հազ. տ:

Համաձայն «Հայաստանի երկաթուղի» ՊՁ-ի տեղեկանքի 1993թ. ՀՀ է տեղափոխվել 148,7 հազ. տ մազութ, ըստ ՀՀ մաքսային վարչության ներկայացված փոխադրման ամփոփագրի, 156,0 հազ. տ, ըստ ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության տեղեկանքի` 228,0 հազ. տ, իսկ «Հայէներգո» ՊՁ-ի հաշվետվությունների համաձայն, ՋԷԿ-երում ստացվել է 162,6 հազ. տ մազութ:

1993թ. Երևանի և Հրազդանի ՋԷԿ-երի հասցեներով առաքված մազութից չի մուտքագրվել 51 վագոն` 3,5 հազ. տ, այդ թվում Հրազդանի ՋԷկ-ում` 26 ցիստերն` 1,7 հազ. տ, Երևանի ՋԷԿ-ում 31 ցիստերն` 1,8 հազ. տ: Այսպիսով, 1993թ. մազութի տարբերությունը կազմում է 78 հազ. տ:

1993թ. ՀՀ մատակարարված մազութից 71,8 հազ. տ փոխադրման ծախսերը կատարվել են ԱՄՆ-ի կառավարության կողմից` 4,6 մլն ԱՄՆ դոլար գումարով:

Համաձայն «Ռոսկոնտրակտ» կորպորացիայի և ՀՀ նյութական ռեսուրսների նախարարության միջև կազմած 1993-1994թթ. փոխադարձ ակտերի, 1993թ. ՌԴ-ից մատակարարված 47,77 մլն. ԱՄՆ դոլարի նավթամթերքների դիմաց ՀՀ-ից առաքվել է 7,69 մլն. ԱՄՆ դոլարի ապրանքներ և կատարվել են ուղղակի վճարումներ 4,06 մլն. ԱՄՆ դոլար: ՀՀ-ի պարտքը 1.01.94թ. դրությամբ կազմել է 36,05 մլն ԱՄՆ դոլար, 1994թ. մատակարարված 25,125 մլն. ԱՄՆ դոլարի նավթամթերքների դիմաց ՀՀ-ից առաքվել է 27,33 մլն ԱՄՆ դոլարի ապրանքներ և կատարվել է ուղղակի վճարումներ 6,8 մլն ԱՄՆ դոլար, պարտքը 1.01.1995թ. կազմել է 27.045 մլն ԱՄՆ դոլար (36,05 + 25,125 - 34,13), սակայն 31.03.1995թ. փոխադարձ ակտով, առանց որևէ հաշվարկի, պարտք է արտացոլվել 33,99 մլն ԱՄՆ դոլար, կամ ավելի 6,945 մլն ԱՄՆ դոլար:

1994թ. ստացված 124,2 հազ. տ հում նավթից 123,6 հազ. տ վերամշակվել է Բաթումի նավթավերամշակման գործարանում, որի դիմաց նախատեսված նորմատիվով (40,9 օ/օ) ստացված մազութը կկազմի 50,5 հազ. տ, որը քլիրինգային եղանակով ձեռք բերված 84,0 հազ. տ մազութի հետ կկազմի 134,5 հազ. տ, որից 1,5 հազ. տ մնացել է Վրաստանում, մնացած 133,0 հազ. տ-ից 110,4 հազ. տ «Հայնավթամթերք» ԱԱՄ-ի տեղեկանքի համաձայն, 1994-1995թթ. ներմուծվել է ՀՀ, այդ թվում 81,5 հազ. տ 1994թ և 28,9 տ 1995թ., իսկ մնացած 22,6 հազ. տ թողնվել է գործարանին հում նավթի վերամշակման պարտքի դիմաց:

Համաձայն «Հայնավթամթերք» ՀՆՊՁ-ի կողմից ներկայացրած նավերի կոնոսամենտների, 1994թ. Բաթում է տեղափոխվել 82,9 հազ. տ մազութ, չնայած «Հայկոնտրակտ» ՊՁ-ի հետ կազմած ակտում այն ցույց է տրվել 84,0 հազ. տ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ձեռք է բերվել 22,6 հազ. տ մազութ, իսկ «հայէներգո» ՊՁ-ի տվյալներով, Եվրախորհրդից 51,3 հազ. տ, ընդամենը` 1994թ. տվյալներով, 155,4 հազ. տ: «Հայաստանի երկաթուղի» ՊՁ-ի տվյալներով, տեղափոխվել է 1552 հազ. տ, մաքսային վարչության տվյալներով` 159,4 հազ. տ, իսկ վիճ. վարչության տվյալներով` 235,0 հազ. տ, տարբերությունը` (235-155,2) = 79,8 հազ. տ:

1995թ. քլիրինգային և Ժող-դեմոկրատիայի և զարգացման ֆոնդի կողմից ձեռք բերված մազութից տեղափոխվել է 87,3 հազ. տ, «Հայէներգո» ՊՁ-ի կողմից, «Ազնավուրը Հայաստանին» օգնության ծրագրով, 14,3 հազ. տ մազութ: Ընդամենը 101,6 հազ. տ: «Հայաստանի երկաթուղի» ՊՁ-ի տվյալներով, 1995թ. մատակարարվել է 75,8 հազ. տ, մաքսային վարչության տվյալներով` 105,5 հազ. տ, վիճ. վարչության տվյալներով` 65,9 հազ. տ, իսկ «Հայէներգո» ՊՁ-ի կայանների կողմից մուտքագրվել է 52,1 հազ. տ մազութ, տարբերությունը` (101,6 - 75,8) = 25,6 հազ. տ:

«Հայէներգո» ՊՁ-ի և «Դվին կոնցեռն»-ի (տնօրեն Ռ. Սարգսյան) միջև 1995թ. կնքված պայմանագրի համաձայն, «Դվին կոնցեռն»-ը վաճառել է 2536,4 տ ոսկու խտանյութ, 1 տ-ում 46,5 գ ոսկու պարունակությամբ, 1 տ 250 ԱՄՆ դոլար արժեքով, գումարով` 634,1 հազ. ԱՄՆ դոլար: Ոսկու պարունակությունը որոշվել է ՀՀ ֆինանսների նախարարության մետաղափորձնական հսկողության ազգային պալատի կողմից: Կնքված պայմանագրի համաձայն, «Հայէներգո» ՊՁ խտանյութը վաճառել է «ՏրանսֆիգուրաԲեխեր ԲՎ» կազմակերպությանը, վերջինիս կողմից առաքվող մազութի դիմաց: Կնքված պայմանագրում ոսկու խտանյութի գին չի որոշվել: Պայմանագրի համաձայն, այն հաշվարկվել է` ելնելով միջազգային անկախ փորձագիտական «Ալեքսիա Արտ» կազմակերպության տվյալներից, համաձայն որի` 1 տ խտանյութի մեջ ոսկու պարունակությունը կազմել է 34,8 գրամ, իսկ հանձնած խտանյութի ընդհանուր արժեքը` 436,0 հազ. ԱՄՆ դոլար, կամ ձեռք բերման գնից պակաս 198,0 հազ. ԱՄՆ դոլար: «Հայէներգո» ՊՁ-ի կողմից կատարվել է նաև մինչև Փոթի քաղաք խտանյութի տեղափոխման ծախսը` 108,8 հազ. ԱՄՆ դոլար:

«ՏրանսֆիգուրաԲեխեր ԲՎ» կազմակերպությունը ոսկու խտանյութի դիմաց մատակարարել է 4611,2 տ մազութ, 1 տ` 90 ԱՄՆ դոլար արժեքով, որի բարձման համար «Հայէներգո» ՊՁ վճարել է նաև 500 տ դիզ. վառելիքի արժեքը` 86,0 հազ. ԱՄՆ դոլար: 4611,2 տ մազութից և 500 տ դիզ. վառելիքից ընդամենը 5111,2 տ-ից «Հայէներգո» ՊՁ-ի կողմից մուտքագրվել է 4756,5 տ մազութ, Բաթումի քաղաքից մազութի տեղափոխման համար կատարվել է 240,6 հազ. ԱՄՆ դոլարի ծախս, կամ ձեռք բերված 4756,5 տ մազութի դիմաց կատարված վճարումը կազմել է 1069,5 հազ. ԱՄՆ դոլար, այսինքն 1 տ մազութի համար 225 ԱՄՆ դոլար: Մազութը ձևակերպվել է որպես Ազնավուրի ֆոնդի մազութ:

Նշված ժամանակահատվածի տվյալներով, ժող-դեմոկրատիայի և զարգացման ֆոնդի ձեռք բերած մազութից տեղափոխվել է 17,5 հազ. տ, երկաթուղու տվյալներով` մատակարարվել է 23,0 հազ. տ մաքսային վարչության տվյալներով` 11,8 հազ. տ, վիճ. վարչության տվյալներով` 12,2 հազ. տ: «Հայէներգո» ՊՁ-ի կայանների կողմից մուտքագրվել է 570 հազ. տ:

1997թ. «Հայաստանի երկաթուղի» ՊՁ-ի տվյալներով, մատակարարվել է 5,0 հազ. տ վիճ. վարչության տվյալներով` 2,3 հազ. տ: «Հայէներգո» ՊՁ-ի կայանների կողմից մուտքագրվել է 3,6 հազ. տ, իսկ մաքսային վարչության տվյալներով` 2059 հազ. տ:

 

Հում նավթի գործարքների ամփոփում

 

1993թ. ՌԴ ստացվել է 223,7 հազ. տ հում-նավթ, որից «Հայնավթամթերք» ՀՆՊՁ-ի բաժինը կազմել է 152,2 հազ. տ:

Բաթումի նավթավերամշակման գործարանը վերամշակել է նավթը և ստացել ընդհանուր առմամբ 129,5 հազ. տ նավթամթերք, կամ 22,7 հազ. տ պակաս, որից 5 օ/օ կորուստ, մնացածը վերամշակման ժամանակ օգտագործվել է արտադրական նպատակների համար:

Ընդհանուր գումարը կազմում է`

 

22,7 հազ. տ x 128 ԱՄՆ դոլար = 2,9 մլն ԱՄՆ դոլար

 

Գործարանին վճարվել է նաև վերամշակման արժեքը 1 տ-ի համար 8000 ռուբլի. միջին փոխարժեքով` 10 ԱՄՆ դոլար

 

152,2 x 10 ԱՄՆ դոլար = 1,5 մլն ԱՄՆ դոլար

 

Վրացական կողմին թողնվել է 71,5 հազ. տ նավթ, լրացուցիչ կատարված ծախսերը կազմել են 4,4 մլն ԱՄՆ դոլար:

1994թ. ստացվել է 123,6 հազ. տ նավթ, որը ամբողջությամբ վերամշակվել է Հայաստանի Հանրապետության համար: Կորուստը և արտադրական նպատակներով ծախսը կազմել է 14 օ/օ, կամ

 

17,3 հազ. տ x 110 = 1,9 մլն ԱՄՆ դոլար

 

իր վերամշակման համար 1 տոննայի համար վճարվել է 20 ԱՄՆ դոլար

 

123,6 x 20 = 2,5 մլն դոլար

 

Լրացուցիչ կատարված ծախսերը կազմել են 8,8 մլն ԱՄՆ դոլար, ինչը չէր կատարվի նավթամթերքները ձեռք բերելու պարագայում: Նշված գումարի ավելորդ ծախսերը չէին լինի, եթե հում նավթի փոխարեն կառավարությունը ձեռք բերեր մազութ` նույնիսկ շուկայական ամենաբարձր գներով:

Միաժամանակ Ձեր ուշադրությանն է ներկայացվում 1997-1998թթ. ստուգման ընթացքում առկա հետևյալ փաստերը:

ՀՀ էներգետիկայի նախարարության Հրազդան ՋԷԿ ՊՓԲԸ-ում 1997-1998թթ. ընթացքում (տնօրեններ Մ. Մարտիրոսյան, Հ. Արաբյան), ստեղծված տեղական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, մուտքագրվել է 5734,8 տ, իբրև մասամբ որակական հատկությունները կորցրած ոչ պիտանի (մեռած) մազութ, որը սակայն նախորդ տարիներին չի ձևակերպվել և հաշվառման մեջ չի ներառվել:

Նշված մազութից 1997-1999թթ. ընթացքում 3224,6 տոննա հատկացվել է 9 տարբեր կազմակերպությունների և անհատ անձանց, որից 525,8 տոննա` 25 ԱՄՆ դոլարի, 1553,8 տոննան` 30 ԱՄՆ դոլարի և 1145,0 տոննա 60 ԱՄՆ դոլարի համարժեք դրամով` առանց ավելացրած արժեքի հարկի:

Անցկացվող ստուգումներով պարզվել է, որ իրացված 3224,8 տոննա` իբրև օգտագործման համար ոչ պիտանի մազութից 1370,8 տոննան վերավաճառվել է 85-115 ԱՄՆ դոլարով, 933,1 տոննան ձևակերպվել է որպես վերավաճառք ձեռք բերման գներով, ինչը շուկայական գներից անհամեմատ ցածր է և 355,7 տոննան գնորդները օգտագործել են իրենց սեփական կարիքների (ջեռուցման) համար:

Պետք է նշել նաև, որ նույն ժամանակաշրջանում ՋԷԿ-ի կողմից գնված մազութի դիմաց փաստացի 1 տ համար վճարվել է 110-130 ԱՄՆ դոլար: Բնականաբար պակասը էներգակիրների լավագույն զեղջման ձև է:

Կայանի աշխատանքի հիմնական ցուցանիշներից մեկը` կվտժ-ի վրա պայմանական վառելիքի ծախսը, 1991-1993թթ. պարբերաբար նվազել է, 1991թ. 369 գրամից 1993թ. կազմելով 358,2 գրամ: Նկատենք, որ ԽՍՀՄ-ը ՋԷԿ-երում այս արդյունքը 1980-ականներին կազմում էր 325-328 գ.պ.վ.: Անցած 9 տարիներին այս արդյունքը պահպանվել է ընդամենը 1 ամիս` 1992թ. դեկտեմբերին կազմելով 322,4 գրամ (Հ. Արաբյան), ինչը ենթադրաբար արվել է պահեստային գազի հաշվին:

Սկսած 1994թ. կվտժ-ի պ.կ. ծախսը անշեղորեն աճել է` մոտենալով և անգամ գերազանցելով 400 գրամի ցուցանիշը, իսկ 1996թ. հուլիսին հասել է 603,2 գրամի: Բնական է, որ վառելիքի նման գերածախսը պատճառ է հանդիսացել սակագնի անհարկի բարձրացման, որը արձանագրվել է այս և հաջորդ տարիներին:

Վերջին 5 տարիներին վառելիքի ծախսի արձանագրված աճը ոչ մի արդարացում չունի, մանավանդ` 1994թ. սկսած բազում հավաստիացումներ են եղել կայանում միջազգային կազմակերպությունների կողմից կատարված վառելիքի ծախսի նվազման ուղղությամբ իրագործումների մասին: Հրազդանի ՊՇԷԿ-ում և Երևանի ՋԷԿ-ում վառելիքի առավելագույն ծախսերը արձանագրվել են ամռան ամիսներին, իսկ նվազագույն ծախսերը` աշուն-ձմեռ-գարուն շրջանում:

Օրինակ Երևանի ՋԷԿ-ում (Հ. Հովհաննիսյան) պայմանական վառելիքի փաստացի ծախսերի տատանումը, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիա ստանալու համար 1994թ. օգոստոս ամսին` 330 գ պայմանական վառելիք, 1995թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին` համապատասխան 525 գ և 531 գ պայմանական վառելիք: 1 կվտ/ժ համար 200 գ ավելի:

Բացի պայմանական վառելիքի ծախսի նորմաների մեխանիկական բարձրացումից, Հրազդանի ՊՇԷԿ-ում ստացվող մազութի խոնավությունը հաշվի չառնելով, չոր մազութի հաշվառում չտանելու, հերթափոխի ամենօրյա ընդունման-հանձնման տեղեկագրերի տվյալներն անտեսելու, ամսական և տարեկան գույքագրումներ չկատարելու պատճառով ստեղծվել է հնարավորություն, և ստուգմամբ ընդգրկված ժամանակաշրջանում էլեկտրաէներգիայի արտադրության անվան տակ ավելի է դուրս գրվել և փաստորեն թաքցվել է 3620,0 տոննա չոր մազութի պակասորդը, գումարով` 46,6 մլն ռուբլի: Նաև գնվել է մազութ, որը ունեցել է խիստ բարձր գին, օրինակ` 180 դոլար - 1 տ-ի դիմաց:

Միաժամանակ 1992-1996թթ. ընթացքում «Կոտայքգազ» (Թաշչյան) գազաբաշխման տարածաշրջանային մասնաճյուղի և Հրազդանի ՋԷԿ-ի կողմից խախտվել են գազի քանակի որոշման պայմանագրերի պահանջները, առանց երկկողմանի ակտերի, մեկը մյուսի նկատմամբ գազի տարբերություն է հայտնաբերվել ընդամենը 48,260,0 հազ. խմ., գումարով` 4,0 մլն ԱՄՆ դոլար:

«Հրազդանի ՋԷԿ» ԴՁ-ի կողմից 1992-94թթ. տնտեսական նպատակների համար առանց գազի ծախսաչափի տվյալների մուտքագրում ցույց տրված 15100,0 հազ. խմ. գազից 14,712,7 հազ. խմ. (գումարով 1,120,2 հազ. ԱՄՆ դոլար) առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի անօրինական կարգով ձևակերպվել է ծախսերով:

«Հայգազարդ» ԱՄ-ի Հրազդանի գազի տնտհաշվարկային (Ադոնց Ռ.) միջշրջանային արտադրաշահագործման վարչության 1994թ. գազի գերպլանային կորուստը կազմել է 11980,8 հազ. խմ., (գումարով 858,9 հազ. ԱՄՆ դոլար): 1994թ. «Կոտայքգազ» ԳՏՄ-ում գազի գերնորմատիվային կորուստը կազմել է 11980,8 հազ. խմ., (գումարով 958,4 հազ. ԱՄՆ դոլար):

Գազի առաքումների դիմաց վճարումները իրականացվել են ըստ պայմանավորվածության 60 օ/օ - ապրանքային ծածկույթով և 40 օ/օ վալյուտային: Ապրանքային ծածկույթի իրականացումը կատարվել է «Թուրթրեյդ» ընկերության (Ա. Սարգսյան) և միջնորդող բազմաթիվ կազմակերպությունների («Դվին կոնցեռն» (Ռ. Սարգսյան), «Պրոմ էներգո» (Թ. Տեր-Պետրոսյան, Շիշմանյան) և այլն կողմից:

1. Քլիրինգային առաքումների արժեքային տարբերությունները 1992-1995թթ. կազմում էին մոտավորապես 10 անգամ, սակայն «Հայթուրթրեյդ»-ի և «Դվին կոնցեռն»-ի կողմից այդ տարբերությունը պետության հետ հաշվարկներում ներկայացվել է 1,7 - 2 անգամ: Հետագայում տարբեր կազմակերպություններից քլիրինգային առաքումների նպատակով ձեռք բերված ապրանքա-նյութական արժեքները ձևակերպվել են տվյալ պահին հանրապետությունում գործող արժեքներից մոտավորապես 5 և ավելի անգամ ավել: Այսպես օրինակ. 1994թ. «Դվին կոնցեռնը» ԱԴ-100 մակնիշի շարժական էլ. կայանները հանձնել է «Թուրթրեյդ»-ին 26378 դոլարով, այն դեպքում, երբ «Հայէլեկտրոմեքենա» ՊՓԸ-ից նույն շարժական էլեկտրակայանները ձևակերպվել են 16000 դոլարով, ընդհանուրը Թուրքմենիային հանձնելով 37000 դոլարով յուրաքանչյուրը` կամ ԱՄՖ ՄՊՕ-ից «Լույս» արտադրական միավորման կողմից արտադրվող ավտոլամպերը մուտքագրվել և ձևակերպվել է 0,76 դոլարով, իսկ միավորումից մուտքագրվել և ձևակերպվել է 0,13 դոլարով:

Նույնանման գործարք կատարվել է նաև «Դվին կոնցեռն»-ով «Օմեգա» Ն համատեղ ձեռնարկություններով, կամ «Տորգսերվիս» ՕՕՕ-ից պոլիէթիլենային պարկերը ընդունվել և ձևակերպվել է 0,36 դոլարով, իսկ «Թուրթրեյդ»-ից մուտք է ձևակերպվել 0,48 դոլարով` քանակով` 3603600 հատ և այլն:

Միայն վերոհիշյալ 5 գործարքներով քլիրինգի էֆեկտը իջեցվել է 1,641,3 մլն դոլար գումարով (601,9 + 327,5 + 74,0 + 205,5 + 432,4), իսկ փաստեր` որքան ցանկանաք:

Քլիրինգային առաքումներում պետության կողմից չի կազմակերպվել մրցույթներ, ձեռնարկություններին չի հաղորդվել ապրանքների տեսակները և, կարծես, ստեղծվել է մոնոպոլ համակարգ, ինչը և ՀՀ տնտեսության վրա ունեցել է լուրջ բացասական ազդեցություն: Առանձին դեպքերում քլիրինգային առաքումների դիմաց վճարումներ են կատարվել նույնիսկ ՀՀ բյուջեի հաշվին: Այսպես օրինակ`

01.01.1994թ. դրությամբ, «Տեմպ-92» ՍՊԸ ընկերության կողմից առաքված ապրանքների դիմաց մնացորդը գնման գներով կազմել է 1131,3 հազ. դրամ: Ապրանքները 1993թ. ուղարկվել են Ուկրաինա, որտեղ ապրանքափոխանակումից հետո հանձնվել են Թուրքմենիա` քլիրինգային առաքումների դիմաց: Այդ ապրանքների մի մասի (ձեռք բերման գներով 685,2 հազ. դրամ, իրացման դիմաց 1994թ. ընկերությանը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վճարվել է 27765,0 հազ. դրամ, իսկ ձեռք բերման գներով մնացորդի տարբերությունը (գումարով 446,1 հազ. դրամ) դուրս է գրվել որպես ժամկետանց դեբիտորական պարտք: Ստուգման ընթացքում չպարզվեց, թե ինչ հիմքերով է վճարումը կատարվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, եթե գումարներ չկան դոտացիաներ և բյուջետային կազմակերպությունների աշխատավարձը վճարելու համար:

01.01.2000թ. դրությամբ, ընկերության դեբիտորական պարտքերը կազմել են 98567,0 հազ. դրամ, կրեդիտորական պարտքերը` 245800,0 հազ. դրամ, որը ամբողջությամբ բյուջեի նկատմամբ ունեցած պարտք է (մայր պարտք 54000,1 հազ. դրամ է, իսկ հաշվարկված տույժերը 191799,9 հազ. դրամ):

Իսկ այժմ ներկայացնենք այն ամենը, ինչ Ձեզ չենք ներկայացրել միջանկյալ զեկուցման մեջ:

Մենք հաշվետվությունը կներկայացնենք` հաշվի առնելով այն բնագավառները, որոնք առնչվում են բուն էներգետիկ համակարգին և, հանձնաժողովի համոզմամբ, թույլ են տրվել լուրջ բացթողումներ, չարաշահումներ: Ճիշտ է ասված, որ ավելի քան խոսուն են փաստերն ու իրողությունները, քան տեսական դատողություններն ու ընդհանրացումները: Ուստի հանձնաժողովը միաձայն որոշել է ավելի շատ ներկայացնել այն ամենը, ինչ կարող է լույս սփռել այդ տարիներին կատարվածի վրա և հիմք ծառայել երկրի նախագահին, կառավարությանը, Ազգային ժողովին, անկասկած նաև իրավապահ մարմինների և, որ շատ ենք կարևորում հասարակության համար` կոնկրետ քայլեր կատարելու և եզրակացությունների համար:

Այստեղ ուզում ենք Ձեզ ներկայացնել վիճակագրական տվյալներ, որոնք մեզ են տրամադրել էներգետիկայի, վիճակագրության և պետռեգիստրի նախարարությունները: Մասնավորապես պետք է ուշադրություն դարձնել, թե վերջին տասը տարիների ընթացքում ինչպիսին են եղել էլեկտրաէներգիայի արտադրությունը և ծախսումները` ըստ ճյուղերի:

 

Տեղադրված է աղյուսակը թիվ 1, 2

 

ՀՀ բնակչության կողմից 1988-99թթ. սպառված էլեկտրաէներգիայի

ծավալների մասին

 

.__________________________________________.

|                       մլն. ԿՎտ  ժամ      |

|__________________________________________|

|       1988              976.5            |

|__________________________________________|

|       1989              1129.9           |

|__________________________________________|

|       1990              1339.4           |

|__________________________________________|

|       1991              1644.3           |

|__________________________________________|

|       1992              1792.2           |

|__________________________________________|

|       1993              1575.4           |

|__________________________________________|

|       1994              1179.2           |

|__________________________________________|

|       1995              846.4            |

|__________________________________________|

|       1996              1171.7           |

|__________________________________________|

|       1997              2254.5           |

|__________________________________________|

|       1998              1454.4           |

|__________________________________________|

|       1999              1278.1           |

.__________________________________________.

 

1988-1998 թթ. ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու

սպառումն ըստ տնտեսության հիմնական ճյուղերի

 

Մլն. կՎտ. ժամ

 

._________________________________________________________________________.

| |Ար-    | Ստաց-| Սպառվել է էլ. էներգիա ըստ ճյուղերի      |բաց է |էլեկտրա|

| |տադըր- | վել է|                                         |թողն- |(ջերմա-|

| |վել է  | էլ.  |                                         |վել   |էներգի-|

| |էլ.    | էներ-|                                         |հանրա-|այի ար-|

| |էներգիա| գիա  |                                         |պետու-|տադրանք|

| |       | դրսից|                                         |թյուն-|ծավալը |

| |       |      |                                         |ից    |գործող |

| |       |      |                                         |դուրս |գներով |

| |       |      |                                         |      |մլն.   |

| |       |      |                                         |      |դրամ)  |

| |_______|______|_________________________________________|______|_______|

| |       |      |ար-   |տրանս-|կոմու-|գյուղ |այլ  |կորու- |      |       |

| |       |      |դյու- |պորտի |նալ   |տնտ.  |ճյու-|ստները |      |       |

| |       |      |նաբե- |      |տնտ.  |      |ղե-  |ընդհա- |      |       |

| |       |      |րութ- |      |      |      |րում |նուր   |      |       |

| |       |      |յան ու|      |      |      |     |օգտա-  |      |       |

| |       |      |շին-  |      |      |      |     |գործ-  |      |       |

| |       |      |յան   |      |      |      |     |ման    |      |       |

| |       |      |      |      |      |      |     |ցանցե- |      |       |

| |       |      |      |      |      |      |     |րում   |      |       |

|_|_______|______|______|______|______|______|_____|_______|______|_______|

|8|15304.7|176.5 |5955.1|457.3 |1461.4|1873.9| 990.5 1647.9|3095.1|295.3  |

|_|_______|______|______|______|______|______|_____________|______|_______|

|9|12137.2|1248.3|4647.7|488.8 |1766.0|2309.6| 971.0 1624.0|1578.4|245.6  |

|_|_______|______|______|______|______|______|_____________|______|_______|

|0|10377.4|1698.7|4027.1|468.3 |1961.3|2335.3| 873.4 1631.9|778.8 |209.7  |

|_|_______|______|______|______|______|______|_____________|______|_______|

|1|9531.8 |2299.7|3854.4|421.4 |2386.1|2180.8| 600.9 1659.8|728.1 |300.6  |

|_|_______|______|______|______|______|______|_____________|______|_______|

|2|9020.5 |670.2 |2087.4|329.1 |2234.5|1277.8| 396.8 3029.5|335.6 |6448.0 |

|_|_______|______|______|______|______|______|_____________|______|_______|

|3|6311.1 |   -  |863.3 |269.3 |1971.6|496.0 |323.6|2387.3 |   -  |30914.0|

|_|_______|______|______|______|______|______|_____|_______|______|_______|

|4|5673.3 |   -  |859.7 |296.3 |1551.0|384.9 |340.4|2239.0 |   -  |13571.5|

|_|_______|______|______|______|______|______|_____|_______|______|_______|

|5|5575.9 |   -  |1109.1|273.1 |1253.4|332.2 |417.7|2190.4 |   -  |27813.2|

|_|_______|______|______|______|______|______|_____|_______|______|_______|

|6|6229.0 |   -  |1305.9|173.4 |1763.4|380.9 |257.2|2348.2 |   -  |50804.5|

|_|_______|______|______|______|______|______|_____|_______|______|_______|

|7|6029.8 |66.8  |1212.4|151.7 |2592.8|245.0 |519.2|1251.6 |123.9 |68367.6|

|_|_______|______|______|______|______|______|_____|_______|______|_______|

|8|6191.0 |28.1  |1095.5|151.1 |1763.6|341.9 |715.9|1764.1 |387.0 |88535.8|

._________________________________________________________________________.

 

Ինչպես տեսնում ենք, էլեկտրաէներգիայի արտադրության գործում լուրջ տատանումներ չեն եղել, այլ խոսքով` էներգետիկ ճգնաժամի տարիներին, ըստ ներկայացրած փաստաթղթի, արտադրվել է նույնքան, անգամ ավելին, քան այսօր: Համեմատության համար, պատահական ընտրությամբ, դիտարկենք 1994 և 1997թթ. արդյունքները:

Վերը բերված թվերը և փաստերը վկայում են, որ իրոք արտադրվել է այնքան էլեկտրաէներգիա, որքան այսօր է արտադրվում և, որ ամենազավեշտականն է, ընդգծում ենք, նշվել է թե այն ծախսվել է բնակչության և հիմնարկ-ձեռնարկությունների, գերատեսչությունների կողմից: Իսկ մենք, Ձեզ հետ միասին, հիշում ենք, որ ունեցել ենք օրական մի քանի ժամ հոսանք և որպես կանոն` չաշխատող, պարապուրդի մեջ գտնվող ձեռնարկություններ: Այլ խոսքով, այդքան հոսանք արտադրելու համար երկիրը անհրաժեշտ էներգակիրներ չի ներկրել, քանի որ ՋԷԿ-երը հիմնականում աշխատել են ինքնաապահովման ռեժիմով (այդ մասին վկայում են մասնագետները իրենց բացատրություններում և հաշվետվություններում): Դեռ ավելին` հոսանք ունենալու համար գործի են դրվել Սևանի ջրերը, և պատահական չէ, որ տարբեր` բնապահպանության, գյուղատնտեսության, վիճակագրության և պետռեգիստրի, էներգետիկայի նախարարությունների կողմից ներկայացված թվերում զգալի տարբերություններ և հակասություններ կան: Օրինակ, 1993թ. համաձայն բնապահպանության նախարարության տվյալների, Սևանից բաց է թողնվել 1643,3 մլն, իսկ էներգետիկայի նախարարության տվյալներով` 1516,2 մլն խմ. ջուր: Արտադրված հոսանքի տարբերությունը համապատասխանում է 1993թ. 225 մլն կվտ/ժ, իսկ 1994թ. այդ թիվը կազմում է 200 մլն կվտ/ժ: Պարզ է եղել նպատակը, Սևանից ավելի շատ ջուր վերցնել և ստանալ չհաշվառված հոսանք: Բացի վերոհիշյալից, բազմաթիվ պաշտոնյաներ և փաստաթղթեր վկայում են, որ անգամ իրական արտադրած հոսանքը չի բաշխվել հստակ և համամասնորեն: ՀՀ կառավարության որոշումներով, էլեկտրաէներգիան տրվում էր պետական հիմնարկներին, արդյունաբերական ձեռնարկություններին, որոնք տարաբնույթ ճանապարհներով առավելագույն լիմիտներ էին ստանում և վերավաճառում ընտրովի շրջանակներին, իսկ մնացած հոսանքը (2-4 ժամ) տրվում էր ժողովրդին: Մեր ուսումնասիրությունների ընթացքում նախկին և ներկա պաշտոնյաներից հաճախ լսում պատճառաբանություններ, որ այդ տարիներին 2 ժամվա ընթացքում բնակիչը ծախսում էր նույնքան, որքան կծախսեր 24 ժամվա ընթացքում: Սա զուրկ է տեխնիկական հիմնավորումից և սովորական տրամաբանությունից և չի կարող ընդունվել որպես պատճառաբանություն: Չէ, որ դա մեկ ամիս չէր, մեկ տարի չէր, մեկ ձմեռ կամ աշուն: Այս բոլորը եղել է 3,5 երկարաձիգ, մղձավանջային տարիներին: Ինչու իրավիճակը չէր կարգավորվում ավելի վաղ, չէ որ հենց 1993թ. ճգնաժամի պայմաններում արդեն հայտնի էր դառնում, որ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, ըստ ներկայացված թվերի, չի նվազում և այդ միտումը չունի: Օրինակ, 1996թ., երբ սկսվեց աշխատել ատոմակայանը, ավելի քիչ հոսանք արտադրվեց, քան Սևանի ջրով և ներկրված էներգակիրներով` 1992-1995թթ.: Բայց այս դեպքում ունեցանք 24-ժամյա հոսանք: Ուրեմն կատարենք մեր հիմնական եզրակացությունը, 1992-1995թթ. չի արտադրվել այնքան հոսանք, որքան ներկայացվել է պաշտոնապես: Այլ խոսքով չարտադրվածը լրացվել է հավելագրումներով և բազմաթիվ այլ խախտումներով:

Չեն գործել կառավարման հստակ մեխանիզմներ, թագավորել է ամենաթողությունը:

Ընդունված են եղել բաշխման սխալ որոշումներ ՀՀ կառավարության կողմից:

Իսկ այժմ ձեռնամուխ լինենք հաշվետվության այն մասի ներկայացմանը, որը վերաբերվում է գազի ներկրմանը, վճարումներին, պետական արտաքին պարտքի առաջացմանն ու կառուցվածքին:

«Հայգազարդ»-ի 1992-1995թթ. հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ըստ գործող կարգի, արխիվային ծառայության կողմից ուսումնասիրվել են և տեղափոխվել արխիվ: Արխիվից փաստաթղթերի ոչնչացման մասին համապատասխան ակտեր չկան, սակայն ըստ ՊԿ-ի ղեկավարության բանավոր հայտարարության, փաստաթղթերը փաստորեն ոչնչացված են, ինչը և խիստ դժվարացրեց 1992-1995թթ. գազի հետ առնչվող շատ իրողությունների բացահայտմանը:

Ընդամենը մեզ տրամադրված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվում է`

1995թ. դեկտեմբերին և 1996թ. հունվար-փետրվար ամիսներին «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպության կողմից (Ռ. Ադոնց) ՊԿ-ին է հանձնվել 1549827 ԱՄՆ դոլարի կամ 625,6 մլն դրամի 18235 հազ. խմ. գազ: Գազի իրացումից ստացված 625,6 մլն դրամը և «Հայաստան» համահայկական ֆոնդի հաշվին ստացված գումարի (առ 01.01.1995թ.) մնացորդից` գումարով 1792,2 մլն դրամ ՀՀ ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանի հրամանով, 378,57 մլն դրամ, (98,4 + 280,17) ուղղվել է «Հայգազարդ» ՊԿ-ի օգուտներին (Ռ. Ադոնց):

Հատուկ նշանակության ֆոնդերից օգուտների ձևակերպումը հակասում է գործող օրենքին: Այն կարելի է ուղղել գազի ձեռքբերման և բնակչությանը ձրի էլեկտրաէներգիա տալու գործընթացին:

Համակարգում մինչև 1995թ. գործել են գազի նորմատիվային կորուստների տարբեր չափաքանակներ: Այսպես` 1995թ. նորմատիվային կորուստները հաշվարկվել են նախարարության կողմից հրահանգավորված տոկոսադրույթներով: 1995թ. սեպտեմբերից մինչև 1996թ. օգոստոսի 1-ը նորմատիվային կորուստները հաշվարկվել և ձևակերպվել են ներկրված գազի 2 օ/օ-ի չափով, այնուհետև, ըստ էներգետիկայի նախարարի (Գ. Մարտիրոսյան) 04.12.1996թ. թիվ 07 ԳՄ 04 - 3003 նամակի, ի հակասումն նախկին չափաքանակների առաջարկվում է, 1996թ. հունվարի 1-ից սկսած, գազի կորուստները հաշվարկել նախարարության կողմից հաստատված 05.02.1996թ մագիստրալ գազատարների տեխնիկական կորուստների նորմավորման մեթոդիկայով: Այսպիսով` արհեստականորեն բարձրացնելով նորմատիվային կորուստների հաշվարկման տոկոսաչափը, մեխանիկորեն նվազեցվում է գերնորմատիվային կորուստների չափը: Միաժամանակ, հիմք ընդունելով վերոհիշյալ փոփոխությունը, արդեն իսկ հաշվապահորեն ձևակերպված գերնորմատիվային կորուստներից նվազեցվում է ընդհանուր քանակով 18096 հազ. խմ. կամ գումարով` 483,1 մլն դրամ, իսկ մնացած 24379 հազ. խմ գազի գերնորմատիվային կորուստը (գումարով 615,7 մլն դրամ) «Հայգազարդ» ՊԿ-ի և Էներգետիկայի նախարարության կողմից ձևակերպվել է այսպես կոչված անհասցե գերնորմատիվային կորուստներ անվան տակ, որը հետագայում էլ դուրս է գրվել որպես անհուսալի դեբիտորական պարտք:

Սկսած 1997թ., գերնորմատիվային կորուստները հաշվապահորեն չեն ձևակերպվել: Ընդհանրապես «անհասցե» տերմինը համակարգում շատ հաճախ է կիրառվում և գործը հասնում է նրան, որ «անհասցե» անվան տակ են ձևակերպվում նաև կրեդիտորական պարտքերը` այսինքն գումարների մուտքեր, որոնց վճարողները հայտնի չեն: Այն, ստուգման պահին, միայն բնակչության մասով կազմում էր 236,5 մլն դրամ: Ուսումնասիրությունների ընթացքում, ըստ տարբեր մարզերից ստացվող ահազանգերի, պարզ դարձավ, որ «անհասցե» անվամբ են ձևակերպված նաև հանրապետության տարբեր համայնքների և քաղաքների բնակիչներից «Հայգազարդ» ՊԿ-ի աշխատակիցների կողմից 3-4 տարի առաջ հավաքագրված կանխիկ միջոցները, որի դիմաց ՊԿ-ի կողմից պետք է կատարվեին առանձին վերանորոգման աշխատանքներ կամ տեղադրվեին հաշվիչներ: Իսկ իրականում ոչ աշխատանքներ են կատարվում և ոչ էլ, հասցե չունենալու պատճառով, գումարներ են հետ վերադարձվում:

1994թ. փետրվարի 11-ին «Հայգազարդ» ՊԿ-ի և «Հայէներգոարդ» ՀՆՊՁ-ի միջև կազմված փոխադարձ ակտով արձանագրվել է, որ Հրազդանի ՊՇԷԿ-ը 27573 խոր. մ գազ (գումարով 561,7 մլն դրամ) պակաս է ստացել: 1994թ. ապրիլի 12-ին, նախարար Մ. Շիշմանյանի մոտ կայացած խորհրդակցությունում, հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության կազմած 25.10.1993թ. եզրակացությունը, գազի անհամապատասխանության գումարը բաշխվել է հավասարաչափ` 50 օ/օ-ը ՊԿ-ի, իսկ 50 օ/օ-ը «Հայէներգոարդ» ՀՆՊՁ-ի հաշվին:

1995թ. դեկտեմբեր ամսին վրացական կողմի խողովակաշարում մնացել է 3642 հազ. խմ. գազ (գումարով 309570 ԱՄՆ դոլար): Նշված գումարից 38,1 մլն դրամի գանգատարկում է ներկայացվել վրացական կողմին և չի բավարարվել: Հետագայում այն դուրս է գրվել, իսկ 86,9 մլն դրամը ձևակերպվել է «Հայգազարդ» ՊԿ-ի ծախսերով:

1995թ. օգոստոսի 17-ին «Հայգազարդ» ՊԿ-ի (մատակարար) և արդյունաբերության նախարարության «Դվին կոնցեռնի» (գնորդ) միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն, տարանցիկ գազի հաշվին, «Հայգազարդ» ՊԿ-ն պարտավորվում է «Դվին կոնցեռն»-ին վաճառել օրական 850 հազ. խմ. գազ` 1000 խմ. գազը 85,3 ԱՄՆ-ի դոլար գնով Վրաստանի Հանրապետության Ռուսթավիի «Ազոտ» գործարանին մատակարարելու նպատակով: 1995թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին «Դվին կոնցեռն»-ը «Հայգզարդ» ՊԿ-ից ստացել և «Ազոտ» գործարանին է մատակարարել 124153 հազ. խմ. բնական գազ, որի համար պիտի վճարեր 10590250 ԱՄՆ դոլար: Սակայն 1995թ. դեկտեմբերի 30-ին էներգետիկայի նախարարի թիվ 151 ԳՄ հրամանով, Թուրքմենստանից ՀՀ ներկրվող բնական գազի իրացման հարցերի կարգավորման նպատակով, «Հայգազարդ» ՊԿ-ին հանձնարարվում է «Հայթուրթրեյդ» ՊՁ-ից «Դվին կոնցեռն»-ին բաց թողնել օրական 850 հազ. խմ. գազ` Ռուսթավիի քիմկոմբինատին մատակարարելու նպատակով (այն, ինչ արձանագրված է ՊԿ-ի և «Դվին կոնցեռն»-ի միջև կնքված պայմանագրով): Նույն հրամանի 3-րդ կետով 1000 խմ. գազի համար սահմանվել է արդեն իսկ Հայաստանի տարածքում գործող գները` 1995թ. - օգոստոս-սեպտեմբեր ամիսներին- 55 ԱՄՆ դոլար, 1995թ. հոկտեմբերի 1-ից - 57 ԱՄՆ դոլար` կանոնակարգելով հարաբերությունները «Հայգազարդ»-ի, «Դվին» կոնցեռնի և «Թուրթրեյդ»-ի: Մեր կարծիքով, հրամանի պահանջները կատարելով «Հայգազարդ» ՊԿ պակաս եկամուտներ է ստացել (գումարով 3612,6 հազ. ԱՄՆ դոլար) և խախտվել է կնքված նախկին պայմանագիրը, ըստ որի ցանկացած փոփոխություն պայմանագրում պետք է կատարվեր միայն կողմերի գրավոր համաձայնությամբ:

«Հայգազարդ» ՊԿ-ի համակարգում և ընդհանրապես էներգետիկայի համակարգում գործել է մեկ արատավոր երևույթ, այն է` ապրանքային արտադրանքի իրացման վճարումները հիմնականում կատարվել են հաշվանցման քանակով: Կազմվել են բազմակողմանի հաշվառման ակտեր, որով փակվել որոշակի ձեռնարկությունների պարտքերը ապրանքային ծածկույթով: Հաշվանցման ակտերը հիմնականում կատարվել են ի օգուտ «Հայէներգո»-ի բաշխիչ էլեկտրացանցերի, փակվել են նրանց դեբիտորական պարտքերը և ավելացվել է «Հայգազարդ»-ի դեբիտորական պարտքերը: Հաշվանցման գործընթացքում հիմնականում բարենպաստ պայմաններ են ստեղծվել «Հայթուրթրեյդ» ՊՁ-ի (Ա. Սարգսյան) և «Դվին կոնցեռն»-ի (Ռ. Սարգսյան) գործունեության համար, չնայած նրան, որ 1996թ. ապրիլի 15-ին նախարարի մոտ կայացած խորհրդակցության թիվ 01-17 արձանագրությամբ 1996թ. ապրիլի 1-ից արգելվել է բոլոր տեսակի հաշվանցումները, բացառությամբ` պետ. բյուջեի հետ համապատասխան հաշվանցումների: 1997թ. ընթացքում «Դվին կոնցեռն»-ը, հիմնականում նախարարի թույլտվությամբ, կատարել է հաշվանցումների 20 դեպք, ինչի հետևանքով կոնցեռնը ՀՀ-ի գործող ձեռնարկություններից ստացել է 3,5 միլիարդ դրամի ապրանքներ և նրանց իրացումից հետո բավականին ուշացումով փակել «Հայգազարդ» ՊԿ-ի պարտքը, ընդ որում` ՊԿ-ի պարտքերը չի մարվել մինչև 1997թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ: Հաշվանցման եղանակով կատարվող գործարքներից շատ հաճախ դուրս են մնում բյուջեի նկատմամբ ԱԱՀ-ի պարտավորությունների հաշվառումը և ձևակերպումը: Կոնցեռնը իր կազմի մեջ մտնող ձեռնարկությունների հետ քլիրինգային առաքումներ է իրականացրել 3,546,2 մլն դրամ ընդհանուր գումարով` վճարելով նրանց 3,345,6 մլն դրամ: Այդ ձեռնարկությունները վերը նշված ապրանքաշրջանառությունից ստացել են 949,4 մլն դրամին համարժեք 2,4 մլն ԱՄՆ դոլարի շահույթ: Եթե չլինեին միջնորդ կազմակերպությունները, նշված շահույթը կմնար «Դվին կոնցեռն»-ին, որը 80 օ/օ-ով պետական էր:

Բացի դրանից, 01.01.2000թ. դրությամբ, կոնցեռնի կազմի մեջ մտնող ձեռնարկությունների պարտքը բյուջեին` տույժ-տուգանքներով կազմում է 1,952,07 մլն դրամ: Նշված պարտքերը առաջացել են մինչև 1997թ. և մինչև օրս չեն վճարվել:

Այստեղ տեղին է նշել, որ քիչ առաջ հիշատակված Վրաստանի «Ազոտ» գործարանին «Դվին կոնցեռն»-ի միջոցով մատակարարված գազի դիմաց «Ազոտ» գործարանի պարտքը «Դվին»-ին կազմում է 6,2 մլն ԱՄՆ դոլար և այն առ այսօր չի վճարվել: Մենք կարծում ենք ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այդ գումարը վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը:

1995թ. հոկտեմբերի 30-ին, «Հայգազարդ» ՊԿ-ի և «Հայթուրթրեյդ» ՊՁ-ի միջև կազմված փոխադարձ ակտով, «Հայգազարդ» ՊԿ-ին է հանձնվել 1995թ. հունվարի 1-ի դրությամբ «Հայկոնտրակտ» ՊՁ-ից «Թուրթրեյդ»-ին հանձնված «Ինտերալյանս» ֆիրմայի 1166,6 հազ. ԱՄՆ դոլարի պարտքը և Ռուս. Դաշնությունից ստացած 1,5 միլիարդ ռուբլու կամ 138,8 մլն դրամի վարկը` տոկոսներով հանդերձ: Նշված գործարքով «Հայգազարդ» ՊԿ կրել է 267,2 մլն դրամի վնաս` վարկի համար հաշվարկված տույժերի մասով, որը չէր առաջանա, եթե «Թուրթրեյդ» ՊՁ-ի կողմից ժամանակին մարվեր «Հայկոնտրակտ» ՊՁ-ից ընդունված վարկը և հաշվարկված տոկոսները:

«Հայգազարդ» ՊԿ-ն 1995-1999թթ. վճարել է 3,266,9 մլն դրամ գումարի վարկի տոկոսներ:

ՀՀ էներգետիկայի նախարար Գ. Մարտիրոսյանի և «Իտեռա» կազմակերպության նախագահ Ի. Մակարովի և Ռ. Վյախերևի կողմից 1998թ. օգոստոսի 12-ին կնքված պայմանագրով, ձևավորվել է «Հայռուսգազարդ» համատեղ ձեռնարկությունը: Վերոգրյալ պայմանագրի հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության և «Գազպրոմ» ռուսական ակցիոներական ընկերության միջև 1997թ. հունվարի 18-ին կնքված պայմանագիրը, որի հիմնական խնդիրներից է հանդիսացել Հայաստանով տարանցիկ գազ և Հայաստանում արտադրված ավելցուկ էլեկտրոէներգիան երրորդ երկրներ վաճառելու հարցը: 1998թ. օգոստոսի 12-ին կնքված պայմանագրում գլխավոր նպատակ է համարվել 1998-2001թթ. Հայաստան ներկրել 2121 մլրդ խմ. գազ` գումարով 148,8 մլն ԱՄՆ դոլար, որը համարժեք է «Հայռուսագզարդ» ՀՁ կանոնադիր կապիտալի 55 օ/օ-ին: Նշված պայմանագրով, փաստորեն, 1000 խմ. գազի գին է սահմանված 70 ԱՄՆ դոլար, ինչը 17 ԱՄՆ դոլարով ավելի է Հայաստանի ներկրվող կոմերցիոն գազի գնից: Այստեղ ամբողջ ծավալի մեջ գների տարբերությունը կազմում է 37,5 մլն ԱՄՆ դոլար: Վաճառքից ստացված գումարը, շուրջ 2 տարի էներգետիկայի համակարգում թողնելու փոխարեն, ենթակա է ամբողջությամբ մուտքագրվելու բյուջե: «Հայռուսգազարդ» ՀՁ կանոնադիր կապիտալի դիմաց Հայաստան է ներկրված 1,200 մլն. խմ. գազ (գումարով 84 մլն ԱՄՆ դոլար): Նշված գազի արժեքը էլեկտրական էներգիայի սակագնի մեջ ներառված է ԱԱՀ-ով և հաշվարկներում գանձվում է սպառողներից: Մյուս կողմից, քանի որ բաշխիչ ցանցերը ստանալով գումարը չեն վճարում «Հայգազարդ» ՊԿ-ին, վերջինիս կողմից ԱԱՀ չի հաշվարկվում, չի ձևակերպվում և բյուջե չի վճարվում, չնայած այն հանգամանքին, որ համապատասխան կարգ, որոշում կամ օրենք գոյություն չունի: Այսպիսով, հանձնաժողովը գտնում է, որ կանոնադիր կապիտալի մասով էներգետիկայի նախարարությանը տրված գազի արժեքից (գումարով` 84 մլն ԱՄՆ դոլար) որոշակի մասը և ԱԱՀ-ն (գումարով 14,4 մլն ԱՄՆ դոլար) ենթակա է վերաձևակերպման և մուտքագրման բյուջե:

«Հայգազարդ» ՊԿ-ի կողմից 1992-1998թթ. ստացված գազի մուտքագրման, օգտագործման և փաստացի կորուստների հարցը ստուգվել, ուսումնասիրվել են մի շարք կազմակերպությունների կողմից և թողնվել են համապատասխան փաստաթղթեր: Միայն աուդիտորական ծախսերը 1996-1999թթ. ընթացքում կազմել են 175,0 մլն դրամ, որից «Փարոս» աուդիտորական ձեռնարկությանը` 16,8 մլն դրամ, «Վերածնունդ»-ին` 113,2 մլն դրամ և «Գարանտ»-ինը` 45,0 մլն դրամ: «Փարոս» և «Վերածնունդ» աուդիտորական ձեռնարկությունները, ըստ մեզ, նույնն են, գումարները հիմնականում ստացել են կանխիկ, իսկ ստացողների ստորագրությունները և կատարված աշխատանքների փաստերը հավատ չեն ներշնչում:

Վերոհիշյալը մեզ հաջողվել է պարզել «Հայգազարդ»-ում կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Սակայն այստեղ արտահայտված շատ իրողություններ իրենց ավելի արտահայտիչ արտացոլումն են գտել «Հայկոնտրակտ» «Հայթուրթրեյդ» , «Դվին» ձեռնարկություններում, որոնք այդ տարիներին և հետագայում զբաղվում էին քլիրինգային գազի ներկրումով:

Համաձայն ՀՀ-ի և Թուքմենստանի միջև կնքված պայմանագրի, միջպետական փոխկապակցված առաքումները մինչև 06.12.1994թ. իրականացվել է նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» , իսկ այնուհետև էներգետիկայի նախարարության «Հայթուրթրեյդ» ՊՁ-երի կողմից:

Հետագայում, ի կատարումն ՀՀ կառավարության 06.12.94թ. 562 որոշման, ՀՀ նյութական ռեսուրսների նախարարության (Վ. Մելքոնյան) և ՀՀ էներգետիկայի, վառելիքի նախարարության (Մ. Շիշմանյան) թիվ 218 և 252-ՄՇ հրամանի կատարվել է «Հայկոնտրակտ» ՊՁ-ից, առ 01.01.95թ. դրությամբ Թուրքմենստանի հետ միջպետական փոխկապակցված առաքումների ենթահաշվի մնացորդների ընդունում-հանձնում «Հայթուրթրեյդ» ՊՁ-ին, որի մասին առ 01.01.95թ. դրությամբ բաժանարար հաշվեկշիռ մինչ օրս չի կազմվել: Մեր ունեցած բազմաթիվ փաստերից նշենք, օրինակ, հետևյալը, հանձնման-ընդունման պահին «Հայթուրթրեյդ» ՊՁ-ին հանձնված պարտավորություններում չի արտացոլվել Երևանի Պետական հանրախանութի կողմից Թուրքմենստան առաքված 167660 շիշ օղու արժեքը` գումարով 81580,5 հազ. դրամ կամ 201,18 հազ. ԱՄՆ դոլար:

Ձեռնարկությունները, միջպետական առաքումները իրականացնելու ընթացքում, ապրանքանյութական արժեքները ձեռք են բերել արտադրողներից և միջնորդ կազմակերպություններից: Առևտրային միջնորդների միջոցով Թուրքմենստան առաքված ապրանքների տեսակարար կշիռը ընդհանուր առաքումներում կազմել է 1995թ.` 34,5 օ/օ, 1996թ.` 32,1 օ/օ, 1997թ.` 35,1 օ/օ, 1998թ.` 45 օ/օ, 1999թ.` 28,8 օ/օ:

Այստեղ տեղին է նշել, որ ձեռնարկության կողմից անմիջապես արտադրողներից գնումների դեպքում քլիրինգի արդյունավետության ցուցանիշը կաճեր միջնորդ կազմակերպությունների կողմից ներկայացվող վերադիրների չափով:

ՀՀ-ի և Թուրքմենստանի կառավարությունների միջև 1996թ. մարտի 19-ին ստորագրված համաձայնագրով 1994-1995թթ. հանրապետությանը մատակարարված բնական գազի դիմաց վալյուտային վճարումների գծով պարտքը կազմել է 40564 ԱՄՆ դոլար: Նշված պարտքից 34023 հազ. դոլարը ձևակերպվել է որպես միջպետական վարկ ՀՀ-ին` մինչև 2001թ. մարելու պայմանով:

ՀՀ կառավարության 1997թ. դեկտեմբերի 2-ի թիվ 551 որոշմամբ, 34023 հազ. դոլար վարկի մարման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանն է տրամադրվել «Հայթուրթրեյդ» ՓԲԸ-ի դեբիտորական պարտքը «Հայգզարդ» ՊՓԲԸ-ում: Նույնիսկ մեզ տրամադրված փաստաթղթերի առկայությամբ ակնհայտ է դառնում, որ նշված վարկը կլիներ 6918,9 հազ. ԱՄՆ դոլարով պակաս: Փորձենք հիմնավորել: Այսպես, եթե միջպետական փոխկապակցված առաքումների մասին 1994թ. հուլիսին կազմված տեղեկանքի Թուրքմենստանի պարտքը ՀՀ-ին կազմում է 3451 հազ. ԱՄՆ դոլար, ապա նույն թվականի հոկտեմբերին կազմված տեղեկանքով` ՀՀ-ի պարտքը Թուրքմենստանին կազմում է 310,22 հազ. ԱՄՆ դոլար կամ ՀՀ-ի պարտքը Թուրքմենստանին ավելացվել է 3761,3 հազ. ԱՄՆ դոլարով: Վերոհիշյալ գումարը հանդիսանում է գազի տարանցիկ փոխադրման արժեքը, որը պետք է վճարվեր «Հայգազարդ» ՊԿ-ի կողմից 1993թ. ընթացքում, բայց ըստ նույն գլխավոր պայմանագրի, Թուրքմենստանի վրա էր դրված ՀՀ-ից մինչև Թուրքմենբաշի ապրանքների փոխադրման արժեքը, որը նույնպես չի վճարվել: Այստեղ հարց է առաջանում, ինչու գազի տարանցման արժեքը պետք է մտցվեր փոխադարձ հաշվարկներում, իսկ ապրանքների փոխադրման արժեքը` ոչ: Իսկ իրականում վերոգրյալ 3761,3 հազ. ԱՄՆ դոլար գազի տարանցման գումարը մտցվել է ՀՀ-Թուրքմենստան միջպետական վարկի կազմում և վճարվել ՀՀ-ի կողմից, որը չպետք է ձևակերպվեր ՀՀ-Թուրքմենստան 34025 հազ. ԱՄՆ դոլար միջպետական վարկի կազմում և չպետք է վճարվեր:

1994թ. ապրանքների միջպետական առաքումների արտարժութային վճարումների հաշվեկշռում «Հայկոնտրակտ» ՊՁ-ի կողմից չի արտացոլվել Ուկրաինական «Ինտերալյանս» կազմակերպության կողմից վճարված 3157,6 հազ. ԱՄՆ դոլարը արտացոլելով այն ընդհանուր հաշվեկշռում, բայց չնշելով որպես արտարժութային վճարում:

Հետևաբար, 3157,6 հազ. ԱՄՆ դոլարը արտարժութային վճարման գումարի չափով պետք է նվազեցվի ՀՀ-Թուրքմենստան միջպետական արտարժութային վարկի գումարի և նույն գումարի չափով ավելացվի ապրանքային պարտքի գումարը:

Ինչ վերաբերվում է ոսկերչական իրերի գծով 6541,5 հազ. ԱՄՆ դոլարի չափով պարտքին, ապա նշված գումարից, ՀՀ կառավարության 1997թ. հատուկ, որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարի կողմից բյուջետային միջոցների հաշվին 4345,6 հազ. դոլարի ոսկերչական իրեր է ձեռք բերվել Երևանի ոսկերչական գործարանից և «Հայթուրթրեյդ» ՊՓԲԸ-ի միջոցով հանձնվել Թուրքմենիայի պարտքի դիմաց: Իսկ 4345,6 հազ. դոլարի պարտքը բյուջեի հանդեպ, 1999թ. մայիսի 19-ի 321 որոշմամբ, ձևակերպվել է բյուջետային վարկ «Հայթուրթրեյդ» ՓԲԸ-ի (Ա. Սարգսյան) վրա` 2001-2004 թթ. մարելու պայմանով:

Այստեղ, մեր կարծիքով, 2 տարի ուշացումով որոշում կայացնել տալու փոխարեն, ՀՀ էներգետիկայի և ֆինանսների նախարարությունները պետք է անմիջապես ձեռնամուխ լինեին բյուջետային միջոցների վերականգնմանը` «Հայթուրթրեյդ» ՓԲԸ-ի դեբիտորական պարտքերի հաշվին, ինչը իրականում առկա է:

Ինչպես տեսնում ենք, այս ժամանակաշրջանում ստեղծվել է բավականին խառը, անհասկանալի մի իրավիճակ, երբ փորձել են առավելագույնը քաղել գազի և էլեկտրաէներգիայի հետ առնչվող գործարքներից: Իսկ դրանք չէին կարող չանդրադառնալ էներգահամակարգի ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական վիճակի վրա: Եվ կատարվեց այն, ինչը պետք է կատարվեր: Առ 01.07.1996թ. էներգահամակարգի պարտապանական պարտքերը մարելու համար անհրաժեշտ միջոցների անբավարարությունը կազմել է շուրջ 27 մլրդ դրամ (կրեդիտորական պարտքը` 137 մլրդ դրամ, դեբիտորական պարտքը` 110 մլրդ դրամ): Էներգահամակարգը հայտնվեց ֆինանսական ծանր վիճակում: Շրջանառության մեջ դրվեց անհասցե, իսկ հետագայում` անհուսալի դեբիտորական պարտքեր հասկացողությունը, որը, ըստ ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից ՀՀ կառավարությանն ուղղված գրությունների, 1996-1997թթ. կազմեց շուրջ 25 մլրդ դրամ կամ 62 մլն ԱՄՆ դոլար: Եվ ըստ նույն փաստաթղթի, նախարարության գնահատմամբ, նկատի ունենալով էլեկտրաէներգիայի հաշվառման գործի ժամանակատար և աշխատատար լինելը, մինչև հաշվառման գործի վերջնական ավարտը բնակչությանը և հանրային սեկտորին մատակարարված էլեկտրաէներգիայի մասով չհավաքված գումարները (կորուստները) կավելանան ևս 12-15 մլրդ դրամով և բարեփոխումների ավարտին` 1997թ. երրորդ եռամսյակի պարտապանական պարտքերը մարելու համար անհրաժեշտ միջոցների անբավարարությունը կկազմի շուրջ 39-42 մլրդ դրամ կամ 93-100 մլն ԱՄՆ դոլար:

Եվ հեռանկարային հաշվարկների զարմանալի զուգադիպությամբ, վերոգրյալ նամակից շուրջ 1 տարի 5 ամիս հետո, ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Մ. Պետրոսյանի մոտ կայացած խորհրդակցության թիվ 1 արձանագրությամբ առաջարկվեց`

1. Բախշիչ ցանցերից դուրս գրել 41,074,2 մլրդ դրամի ապրանքային արտադրանք, այդ թվում բնակչության գծով` 39879,2 մլրդ դրամ, իսկ բախշիչ ցանցերից ԱԱՀ-ով 42,316,8 մլրդ դրամ կրեդիտորական պարտքեր էլեկտրաէներգիայի գծով կամ 1,242,6 մլրդ դրամով ավելի: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ բնակչության գծով պարտքերի մեջ փաստացի ներառված են բոլոր տեսակի կորուստները:

2. 1997թ. ստացված և իրացված հումանիտար գազի արժեքով` ընդհանուր գումարով 8942,9 մլն դրամ, փակվեց Հրազդանի և Երևանի ՋԷԿ-երի (5616,1 + 3326,8) ֆինանսական ճեղքվածքը, որը չէր կարող գոյություն ունենալ, քանի որ ՋԷԿ-երի կողմից այդ գազի դիմաց վճարում չի կատարվել և այդ նույն գազով արտադրվել և իրացվել է շուրջ 13,9 մլրդ դրամ էլեկտրաէներգիա: Մեր կարծիքով, նույն գումարով պետք է փակվեր «Հայգազարդ» ՊԿ-ի ֆինանսական ճեղքված իսկ վերջնական ավարտին հասցնելով ձևակերպումների շղթան` կնվազեր նաև արտաքին պարտքը: Միաժամանակ 2 ՋԷԿ-երով ապրանքային արտադրանքի գծով` որպես անհուսալի դեբիտորական պարտք, դուրս գրման է ներկայացվել և ձևակերպվել 39371,9 մլրդ դրամ (29017,1 + 10354,8) անհուսալի դեբիտորական պարտք, այն դեպքում, երբ առ 01.01.1997թ. այն կազմել է 18739,1 մլն դրամ (12941,3 + 5497,8) կամ 20643 մլն դրամ ավելի: Իսկ Երևանի ՋԷԿ-ում նախապես որոշված թիվը լրացնելու համար գնացին նույնիսկ ծայրահեղ քայլի` երկրորդ անգամ դուրս գրման ներկայացվեց և դուրս գրվեց արդեն իսկ մեկ անգամ հաշվանցմամբ վճարված 682,6 մլն դրամ (210 + 472,6):

Այսպիսով, մեր կարծիքով, էներգետիկայի համակարգից չհիմնավորված կարգով` որպես անհուսալի դեբիտորական պարտք է ներկայացվել և թիվ 551 որոշմամբ դուրս գրվել 26,316 մլրդ դրամ, որի ճիշտ ձևակերպման դեպքում նույն չափով կնվազեր էներգետիկ համակարգի ներքին և արտաքին պարտքերը: Այդ կապակցությամբ 1999թ. դեկտեմբերի 18-ին ընդունվեց թիվ 761 որոշումը, որի պահանջների կատարումը կմտցնի հարցի պարզաբանման խնդրում:

Էներգետիկայի համակարգում և պետության վարկային ծրագրերի ոլորտում անմենավիճարկելի և աղմկահարույց խնդիրներից մեկը Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի 57,4 մլն դոլարի վարկային ծրագիրն է և դրա օգտագործման հետ կապված բազմաթիվ հարցականները:

Համաձայն կատարված ուսումնասիրությունների, 1985թ. դրությամբ հայկական էներգահամակարգը ուներ 3164 ՄՎտ տեղակայված հզորություններ, որից առկա հզորությունը կազմում էր 2750 ՄՎտ:

Այդ ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի պահանջը ապահովելու համար անհրաժեշտ հզորությունների քանակը կազմում էր 2445 ՄՎտ: Այսինքն, 1985թ. դրությամբ, հայկական էներգոհամակարգը ուներ 305 ՄՎտ հզորության ավելցուկ:

Սակայն, Հայաստանի պետպլանի հանձնարարությամբ, «Էներգանախագիծ» ինստիտուտը հաշվարկել է, որ 1990թ. էլեկտրաէներգիայի դեֆիցիտը կկամզի 259 ՄՎտ, 1995թ.` 884 ՄՎտ, իսկ 2000թ.` 2806 ՄՎտ:

Ստեղծված իրավիճակից ելնելով` Հայաստանի կառավարությունը և ԽՍՀՄ էներգետիկայի նախարարությունը 1986թ. դիմել են ԽՍՀՄ Պետպլան և Պետշին, Հրազդանի ՋԷԿ-ը 1200 ՄՎտ, հզորությամբ (4 x 300 ՄՎտ էներգաբլոկներով) ընդլայնելու համար:

1991թ. շինարարության նախահաշիվները նորից վերահաշվարկվել են ՍՍՀՄ Պետշինի որոշմամբ` 1984թ. գների մակարդակից 1991թ. մակարդակին անցնելու համար: Միաժամանակ նախագծից առանձնացվել է 5-րդ էներգաբլոկի գործարկման համալիրը, որի սկզբնական նախահաշվային արժեքը 1991թ. գների մակարդակով կազմել է 320,06 մլն ռուբլի:

01.01.1994թ. դրությամբ, նախքան վարկային միջոցների օգտագործումը, կատարված էր նախահաշվային արժեքով կամ նախագծային ծավալներով նախատեսված շինմոնտաժային աշխատանքների 45 օ/օ-ը, ձեռք էր բերած սարքավորումների 31 օ/օ-ը:

Ինչպես հանրապետության բոլոր օբյեկտներում, այդ թվում նաև Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունում, 1994թ. կատարվել է վերագնահատում, որի արդյունքում մեկ միլիարդանոց հսկայական օբյեկտը գնահատվել է 53,9 մլն դրամ:

Ելնելով հանրապետության հետագա ռազմավարական խնդիրների անհրաժեշտությունից` Հայաստանի կառավարությունը դիմել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկին (ՎՋԵԲ), Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի համար վարկ ստանալու խնդրանքով:

ՎԶԵԲ-ի պահանջով, Հայաստանի կառավարությունը պետք է ընտրեր արտասահմանյան կազմակերպություն` շինարարության ավարտի համար մնացորդային անհրաժեշտ շինմոնտաժային ծավալների գնահատման նպատակով: Այդպիսի կազմակերպություն ընտրվել է ամերիկյան «Բեխտել» ֆիրման: Վերը նշված ինժեներական կազմակերպության վարձատրությունը կատարվել է ՎԶԵԲ-ի «Տեխնիկական կոոպերացիայի» ֆոնդերի հաշվին:

«Բեխտել» ֆիրման 1992թ. դեկտեմբերին իր հաշվետվությունը ներկայացրել է ՎԶԵԲ-ին, ըստ որի գնահատման շինարարության ավարտի համար անհրաժեշտ էր 89,8 մլն ԱՄՆ դոլար: Փաստաթղթերի բացակայության, գուցե թե նրանց ոչնչացման պատճառով, հանձնաժողովին չի հաջողվել պարզել «Բեխտել» ֆիրմային այդ գնահատման համար վճարված գումարի չափը:

Ըստ որի այն կազմել է 82,95 մլն դոլար, ընդ որում 57,4 մլն դոլարը ՎԶԵԲ-ի հաշվին, 25,55 մլն դոլարը` ՀՀ կառավարության հաշվին:

Պայմանագիրը ստորագրել են ՀՀ կառավարության կողմից պետական նախարար Թաշչյանը, ՎԶԵԲ-ի կողմից` փոխնախագահ Մ. Սերցինելին:

Ծրագրի կատարման ավարտը նախատեսված էր 30 հունիսի 1995թ.: Վարկի հիմնական գումարի մարումը պետք է սկսվեր 1997թ. և ավարտվեր 2007թ., վճարումները պետք է կատարվեին հավասար բաժիններով` վարկի տոկոսների վճարման համար սահմանված օրերին:

Վարկային միջոցների հաշվին սարքավորումների ձեռք բերման համար ծախսվել է 26,46 մլն դոլար: Սարքավորումների ձեռք բերման համար ծախսված գումարը ոչ միշտ է եղել նպատակային և արդյունավետ:

Հրազդանի ՊՇԷԿ-ում 1990-1991թթ. ստացված 5-րդ էներգաբլոկի կաթսաագրեգատի սարքավորումները` 5589,8 տ քաշով, թվով 10 ակտերով, ի պահ է հանձնվել Հայաստանում գործող ենթակապալառու «ՍԿԷՄ» ձեռնարկությանը: Նշված կաթսաագրեգատի սարքավորումների պակասորդը կազմում է 380 տ (գումարով` շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար):

Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի օդա-կոնդեսացիոն կառույցի սարքավորումները ձեռք բերելու համար 1989թ. հուլիսի 6-ին նախկին ԽՍՀՄ «Մաշինոիմպորտ» և հունգարական «Տրանսէլեկտրո» ձեռնարկությունների միջև կնքվել է թիվ 50-0431 ռ 91097 պայմանագիրը:

Այդ պայմանագրի համաձայն, հունգարական կազմակերպությունը պարտավորվել է մատակարարել 2 հատ օդակոնդենսացիոն կառույցի սարքավորումներ` 27 մլն 711 հազ. ռուբլի գումարով, դրանց տեխնիկական փաստաթղթերը` 1 մլն 639 հազ. ռուբլի գումարով, պահեստամասերի և շին. մոնտաժային աշխատանքների արժեքը գնահատվել է 1 մլն. 650 հազ. ռուբլի:

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 31 մլն. ռուբլի, սակայն 1990 - 1991թթ. ընթացքում Հրազդանի ՊՇԷԿ-ի կողմից «Զարուբեժէներգոստրոյ» տրեստին փոխանցվել է 33 մլն. 75 հազ. 16 ռուբլի կամ պայմանագրով նախատեսված գումարից ավելի է փոխանցվել 2 մլն. 75 հազ. 16 ռուբլի:

Փոխանցված գումարների դիմաց ստացվել է 27 մլն. 676 հազ. 374 ռուբլու սարքավորումներ և 1 մլն. 550 հազ. 400 ռուբլու տեխնիկական փաստաթղթեր կամ հունգարական կողմը թերակատարել է 3 մլն. 848 հազ. 242 ռուբլի գումարով, այդ թվում` պահեստամասերի և շինմոնտաժային աշխատանքների ուղղությամբ:

Բացի այդ, 1994թ. մարտի 25-ին Հրազդանի ՊՇԷԿ-ի տնօրեն Հ. Արաբյանի և Հունգարիայի «Էներգետիկա» ԲԸ միջև կնքվել է օդակոնդենսացիոն կառույցի շին-մոնտաժային աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագիր` 418 հազ. ԱՄՆ դոլար գումարով: Նույն համարով ստորագրվել է ևս մեկ պայմանագիր` 618 հազ. ԱՄՆ դոլար գումարով: Ավելացված 200 հազ. ԱՄՆ դոլարը անհիմն կերպով դիտվել է որպես 1990 - 1991թթ. կատարված շինմոնտաժային աշխատանքների պարտք, որը չի հաշվառվել և հաշվապահական փաստաթղթերում որպես դեբիտորական պարտք չի ձևակերպվել: Նշված 200 հազ. ԱՄՆ դոլարը փոխանցվել է Եվրոբանկի վարկի գումարներից:

Միաժամանակ 1994թ. Հրազդանի ՊՇԷԿ-ի և Հունգարիայի «Էներգետիկա» ընկերության միջև կնքվել է ևս մեկ պայմանագիր` գումարով 425 հազ. ԱՄՆ դոլար, օդա-կոնդենսացիոն կառույցի պահեստամասեր ձեռք բերելու համար: Մինչդեռ 1991թ. ինչպես պահեստամասերի, այնպես և շին-մոնտաժային աշխատանքների համար, բացի հիմնական սարքավորումների արժեքից, փոխանցված է եղել 1 մլն. 650 հազ. ռուբլի, որի դիմաց առ այսօր որևէ պահեստամաս չի ստացվել:

Այսպիսով, Հրազդանի ՊՇԷԿ-ի հաշվապահությունում եղած փաստաթղթերով հիմնավորվել է, որ 5-րդ և 6-րդ էներգաբլոկների օդա-կոնդենսացիոն կառույցի պայմանագրով նախատեսված սարքավորումների, տեխնիկական փաստաթղթերի և շին-մոնտաժային աշխատանքների համար Հրազդանի ՊՇԷԿ-ի կողմից ավել է փոխանցվել շուրջ 29 մլն ռուբլի (625 հազ. ԱՄՆ դոլար):

Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինմոնտաժային աշխատանքների կատարման համար վարկի գումարներից ՊՇԷԿ-ի շինվարչությանը որպես ակրեդիտիվ ձևակերպվել է 15 մլն 243 հազ. 364 ԱՄՆ դոլար, որից վճարվել և մուտքագրվել է ՊՇԷԿ-ի շինվարչության Արդշինբանկում գտնվող տարադրամային հաշվին 13 մլն 776 հազ. 664 ԱՄՆ դոլար` փաստացի կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալներին համապատասխան:

Անհրաժեշտ է նշել, որ Արդշինբանկում այդ գումարներից սառեցվել է շուրջ 1,5 մլն ԱՄՆ դոլար և փոխանցվել իբր գազի պարտքի դիմաց:

Վերը նշված վարկի պայմանագրով նախատեսված է եղել, որ Հայաստանում գրանցված ենթակապալառու կազմակերպությունների կատարած շինմոնտաժային աշխատանքների համար պետք է վճարվի ՀՀ պետբյուջեի գումարներից, որով Հրազդանի ՊՇԷԿ-ի շինվարչությանը արգելվել է կատարած շին-մոնտաժային աշխատանքների համար վարկի գումարներից վճարել Հայաստանում գրանցված ենթակապալառու կազմակերպություններին: Նշված կարգը շրջանցելու համար, ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Ս. Շիշմանյանի և առաջին փոխնախարար Հ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, Հայաստանում ստեղծվել է Արխանգելսկի «Հյուսիս Արևմուտք Էներգամոնտաժ» կազմակերպության դուստր ձեռնարկություն «Էներգիա» անվամբ: Վերջինս պայմանագիր է կնքել ՊՇԷԿ-ի շինվարչության հետ, որպես ենթակապալառու կազմակերպություն, սակայն իրականում որևէ շինմոնտաժային աշխատանք ՊՇԷԿ-ում փաստորեն չի կատարվել:

Հրազդանի ՊՇԷԿ-ի շինվարչությունը, որպես ոչ տեղական կազմակերպություն, Եվրոբանկի վարկի գումարները փոխանցվել է «Էներգիա» ձեռնարկության Արդշինբանկում գտնվող տարադրամային հաշվին, որն էլ այդ գումարները բանկում փոխարկել է դրամով և վճարել փաստացի շինմոնտաժային աշխատանքներ կատարած կազմակերպություններին: Նախնական ստուգումներով հնարավոր չի եղել պարզել այս եռանկյունում կորած 4 մլն ԱՄՆ դոլարի ծախսը, այն դեպքում, երբ ՊՇԷԿ-ի շինվարչության պարտքը ենթակապալառու կազմակերպություններին կազմում է շուրջ 600 մլն դրամ:

Անհրաժեշտ է նշել, որ այս եռանկյունում բոլոր փոխանցումները իրականացրել են ՊՇԷԿ-ի շինվարչության պետ Է. Սուքյասովի և էներգետիկայի առաջին փոխնախարար Հ. Հովհաննիսյանի ստորագրություններով:

Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար փականներ ձեռք բերելու նպատակով հայտարարվել է մրցույթ, որին ՊՇԷԿ-ի կողմից ներկայացվել են անհրաժեշտ փականների մանրամասն տեխնիկական տվյալները: Այդ տվյալները «Հիլլ Ինտերնեյշընըլ» կազմակերպության կողմից նույնությամբ թարգմանվել և ներկայացվել են տարբեր երկրների կազմակերպություններին, ընդ որում` ներկայացրած տեխնիկական փաստաթղթերում մանրամասն նշվել է, որ որոշ փականներ պետք է լինեն էլեկտրաշարժիչներով: Մրցույթին մասնակցել են մի քանի արտասահմանյան կազմակերպություններ, որոնք ներկայացրել են իրենց հայտերը, այդ թվում նաև չեխական «Շկոդա» ֆիրման, որի կողմից ներկայացրած առաջարկում նշված է, որ համապատասխան փականները էլեկտրաշարժիչով են:

Մրցույթն անցկացվել է Էներգետիկայի նախարարությունում և նախապատվությունը տրվել է «Շկոդա» ֆիրմայի ներկայացրած հայտին: Մրցույթը շահելուց հետո «Շկոդա» ֆիրման տեղեկացրել է էներգետիկայի նախարարությանը, որ իբր իրենք չեն հասկացել, թե որոշ փականներ պետք է լինեն էլեկտրական շարժիչներով, հետևաբար դրանց արժեքը չեն հաշվել իրենց կողմից ներկայացրած 4,2 մլն ԱՄՆ դոլար հայտի մեջ: «Հիլլ»-ից ստանալով դրական պատասխան` «Շկոդա» ֆիրման փականների գինը 4,2 մլն ԱՄՆ դոլարից ավելացնում է մինչև 6,1 մլն ԱՄՆ դոլար: Այստեղ տեղին է նշել, որ տենդեր շահելու այս եղանակը լայն տարածում ունի համակարգում և ՀՀ-ում:

Այսպիսով, ՀՀ էներգետիկայի նախարարության վերը նշված անձանց անտնտեսվարության հետևանքով փականների համար անհիմն կարգով ավել է վճարվել շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար:

Նախկին ԽՍՀՄ էներգետիկայի նախարարության «Էներգոկոմպլեքս» տրեստը 1990թ. Հրազդանի ՊՇԷԿ-ին ուղարկել է ֆոնդային տեղեկագիր այն մասին, որ Տոլյատիի «Տրանսֆորմատոր» միավորումում արտադրվում է Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար նախատեսված սեյսմակայան տրանսֆորմատոր, որի առաքումը Հայաստան նախատեսվել է իրականացնել 1991թ. ընթացքում:

Տրանսֆորմատորն առաքելու մրցույթը շահել է ամերիկյան «Գրաուն Պացիֆիկ» ֆիրման, ինչպես նշված է մրցույթի անցկացման արձանագրությունում: Պայմանագրի գինը նշվել է 1,9 մլն ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ այդ ժամանակ Տոլյատիի գործարանը հայտնել էր, որ տրանսֆորմատորի գինը կազմում է 800 հազ. ԱՄՆ դոլար: Նշված պայմանագրի հիման վրա բացվել է ակրեդիտիվ` գումարով 1 մլն. 923 հազ. 465 ԱՄՆ դոլար «Գրաուն Պացիֆիկ»-ի հաշվին, որից որպես կանխավճար վճարվել է 294 հազ. ԱՄՆ դոլար, պայմանագրով նախատեսված 192 հազ. 346 հազ. դոլարի փոխարեն: Ակրեդիտիվը բացելուց հետո անցել է շուրջ 6,5 տարի, բայց տրանսֆորմատորը Հայաստան դեռ չի առաքվել:

1. Նույն երևույթը տեղի է ունեցել ստատորի ձեռք բերման հարցում, գումարը փոխանցվել է նախավարկային շրջանում, տեղափոխման մրցույթը շահել է բելգիական ֆիրման` 280000 ԱՄՆ դոլար գումարով: Առ այսօր ստատորը Սանկտ-Պետերբուրգից Հրազդան չի տեղափոխվել, միջոցներ չի ձեռնարկվում տեղափոխման համար, իսկ պահպանության համար արդեն վճարվել է 136,213 ԱՄՆ դոլար:

2. «Առկո» անգլիական կազմակերպության միջոցով ձեռք է բերվել արտահագուստ` 114387 ԱՄՆ դոլար արժողությամբ: Ստացված արտահագուստի մեծ մասը գտնվում է պահեստում: Բանվորական արտահագուստի ձեռք բերումը պատվիրատուի պարտականությունների մեջ չի մտնում և վարկից կատարվել է ոչ նպատակային ծախսում:

3. Վարկային միջոցներից շին. մոնտաժային և նախագծման աշխատանքների համար ծախսվել է 832520 ԱՄՆ դոլար: Վարկից 310000 ԱՄՆ դոլար վճարվել է նախկինում կատարված աշխատանքների համար, ինչը չի համապատասխանում վարկային պայմանագրի պահանջներին:

4. 400000 ԱՄՆ դոլար փոխանցվել է «Մարմարիկ» ՊՁ-ը` դրամի վերածելու (կոնվերտացիա) համար ձևակերպմամբ, իր հերթին «Մարմարիկ»-ը այդ գումարը փոխանցել է վառելիքի պարտքի դիմաց, չկատարելով կոնվերտացիա: Հետագայում այդ գումարը փակվել է «Մարմարիկի»-ի կողմից ապրանքանյութական արժեքների տեղափոխման աշխատանքների կատարմամբ: Հետևաբար 400000 ԱՄՆ դոլար ծախսվել է ոչ նպատակային:

5. Եվրոբանկի վարկի գումարներից 2,5 մլն ԱՄՆ դոլար փոխանցվել է «Հիլլ ինտերնեյշնլ» կազմակերպությանը` խորհրդատվությունների և գործուղումներ կազմակերպելու համար: Թե կոնկրետ ինչ նպատակներով է «Հիլլ»-ը օգտագործել այդ գումարները, ստուգման ընթացքում հնարավոր չի եղել պարզել` «Հիլլ»-ի փաստաթղթերը ստուգման չներկայացնելու պատճառով: Միայն որոշ հաշվետվություններից երևում է, որ «Հիլլ»-ի ղեկավար Ռենի Բորգանի ամսական աշխատավարձը կազմում է 25 հազ. ԱՄՆ դոլար, որը նա ստանում է վարկի գումարներից:

Բացի այդ, «Հիլլ»-ի հետ կնքված պայմանագրում, որը ստորագրել են Ս. Թաշչյանը և Հ. Հովհաննիսյանը, նշված է, որ «Հիլլ»-ը իր գործունեությունը Հայաստանում իրականացնում է ՀՀ օրենքներով, նույն պայմանագրում մի քանի տող ներքև նշվում է, որ «Հիլլ»-ը ՀՀ-ում իր եկամուտներից և աշխատավարձից որևէ հարկ չի վճարում:

6. Ավելին` գլխավոր կապալառուին 1994թ. հատկացված կանխավճարը` 5.068.472 ԱՄՆ դոլարի անհրաժեշտ նյութեր, կոնստրուկցիաներ ձեռք բերելու համար ծախսել է ոչ նպատակային: Ձեռք են բերվել շինանյութեր, կոնստրուկցիաներ, ոչ տվյալ պահի շինարարության անհրաժեշտությունից ելնելով: Ձեռք բերված շինանյութերը, կոնստրուկցիաները` 830 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ, գտնվում են պահեստում ոչ կոմպլեկտ, որոշ նյութեր և ապրանքներ իրենց ժամկետայնությունը անցած: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերը նշված գումարից 375,4 հազ. ԱՄՆ դոլարի արժողությամբ ձեռք բերված շինարարական նյութերը և կոնստրուկցիաները գուցե հետագայում հնարավոր լինի օգտագործելու 5-րդ էներգաբլոկի շինարարությունում, իսկ այդ գումարից 454,6 հազ. ԱՄՆ դոլարի արժողությամբ նյութերը հետագա շինարարության համար պիտանի չեն: Հետևաբար` 454,6 հազ. ԱՄՆ դոլարի գումարը փոշիացվել է կամ շինարարությանը պատճառվել է այդքան վնաս:

Հետևապես, ընդհանրացնելով կատարված ուսումնասիրությունների արդյունքները ՊՇԷԿ-5-ի մասով, հանձնաժողովը գտնում է, որ «Հրազդանի ՊՇԷԿ»-5 էներգաբլոկի վրա վարկային միջոցներից շուրջ 6,0 մլն ԱՄՆ դոլար տարբեր ժամանակահատվածներում ծախսվել են նպատակային, 850 հազար ԱՄՆ դոլարի շինանյութեր ձեռք է բերվել չելնելով շինարարության կարիքներից, հետևաբար` այդ գումարը փոշիացվել է:

Փոշիացած է համարվում նաև շուրջ 1,36 մլն ԱՄՆ դոլարը, որից 750 հազ. ծախսվել է կրկնակի և չնախատեսված աշխատանքների վրա, իսկ 310 հազ. ԱՄՆ դոլարով փակվել է մինչ նախավարկային շրջանի պարտքեր:

Խորհրդատվական աշխատանքների վրա կրկնակիորեն ծախսվել է 300 հազ. ԱՄՆ դոլար:

Շինանյութերի և սարքավորումների թանկ ձեռք բերման հետևանքով կարելի էր անտեսել շուրջ 4 մլն ԱՄՆ դոլար:

Հանձնաժողովը գտնում է, որ եթե 82,95 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը ապահովվեր վարկային պայմանագրի պահանջներին համապատասխան, այն է 25,55 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ բյուջեից, 54,7 մլն ԱՄՆ դոլարը Եվրոբանկից, միաժամանակ, եթե ՀՀ կառավարության կողմից տվյալ վարկային ծրագիրը դիտվեր տնտեսական դիտանկյունից, ապա հնարավոր կլիներ 5-րդ էներգաբլոկը շահագործման հանձնել պայմանագրով նշված ժամկետում: Այդ դեպքում կարտադրվեր հոսանք, որից ստացված շահույթի հաշվին շինարարությունը կբերվեր ավարտական տեսքի:

Մինչ այսօր 5-րդ էներգաբլոկի վրա ծախսվել է մոտ 60 մլն ԱՄՆ դոլար: Շինարարության ավարտի համար անհրաժեշտ է ևս մոտ 50 մլն ԱՄՆ դոլար: Հաշվի առնելով, որ 23 մլն ԱՄՆ դոլար, ըստ վարկային պայմանագրի, չի ֆինանսավորվել ժամանակին, մնացած 27 մլն ԱՄՆ դոլարն առաջանում է շինարարության ձգձգման, պահպանության, կրկնակի աշխատանքների առաջացման և այլնի հետևանքներով, ապա շինարարությունը այս վիճակում թողնելը կհանգեցնի հետագա ծախսերի ավելացմանը տարեկան 3-5 մլն ԱՄՆ դոլարի չափով և 2003թ. այն կաճի և կկազմի մոտավորապես 60-65 մլն ԱՄՆ դոլար:

Ինչպես արդեն ասացինք, ժամանակավոր հանձնաժողովը իր գործունեության ընթացքում սերտ կապեր ուներ հասարակության հետ և բնակիչները, բնագավառին քաջատեղյակ մարդիկ մեր առջև առանձին կարևոր խնդիրներ էին դնում, որոնք ևս մենք փորձեցինք ներառել ուսումնասիրությունների շրջանակում: Մասնավորապես դրանք վերաբերում էին ՀՀ կառավարության կողմից ՌԴ-ի 45,1 մլն տեխնիկական վարկի օգտագործմանը, 84000 տ մազութի ճակատագրին, այն մեկ միլիոն դոլար գումարին, որը փոխանցվել է «Բանկ օֆ Նյու-Յորք»-ից, 1992թ. Հայաստան ներկրված գազի դիմաց առաքված 1030 ժիգուլի ավտոմեքենաների արժեքի (գումարով 3050,9 մլն ռուբլի) չվճարմանը և նման այլ իրողությունների:

Բազմաթիվ խանգարող հանգամանքներ մեզ թույլ չտվեցին որոշակի հարցերի լիարժեք պատասխանները ստանալ, ուստի մենք այս հարցադրումները փոխանցում ենք ՀՀ կառավարությանը, որպեսզի հասարակության համար և ոչ մի փակ հարց չմնա:

Այսպիսով` ժամանակավոր հանձնաժողովը, վերը շարադրված փաստերից ելնելով, ձեզ է ներկայացնում հետևյալ եզրահանգումները և առաջարկությունները:

1. 1992-1995թթ. Հայաստան չներկրված մազութի քանակը կազմում է 305 հազ. տ ընդհանուր արժեքով` մոտ 25 մլն ԱՄՆ դոլար:

2. Մեր հաշվարկներով, 1993-1994թթ. Հայաստան ներկրված 224 հազ. տ հում նավթի արժեքը չպետք է գերազանցի 11 մլն ԱՄՆ դոլարը, սակայն ձևակերպվել 28,8 մլն դոլար, տարբերությունը` 11,8 մլն դոլար: Վճարումը ՌԴ-ին պետք է կատարվեր ապրանքային տեսքով` արտարժույթի փոխարեն:

3. Մեր համակողմանի ուսումնասիրությունները վկայում են, որ «մեռած» մազութի գործարքում պետությանը հասցվել է 240000 դոլարի վնաս, ոսկու խտանյութի փոխանակման ժամանակ` 400000 դոլարի վնաս, Հրազդանի ՊՇԷԿ-5 մի փաստաթղթով մուտք արված մազութը` 1 մլն 324 հազ. դոլարի վնաս: Այս և նման փաստերի թվարկումը կարելի է շարունակել: Ընդամենը գումարային արժեքով այն կազմում է 30 մլն ԱՄՆ դոլար:

4. Ավելորդ չէ նաև հիշեցնել, որ գազի ներկրման հետ կապված 1992-1995թթ. առնչվող հիմնական փաստաթղթերը արխիվացված և ոչնչացված են: Այդուհանդերձ առկա փաստաթղթերն իսկ վկայում են մեծ ծավալի խախտումների մասին:

Միայն «Հայգազարդ» ձեռնարկությունում ստացված և բաց թողնված գազի ծավալների անթույլատրելի տարբերությունը կազմել է 80 մլն խմ` 9,6 մլն դոլար արժեքով:

5. Միջոցներ ձեռք առնել Վրաստանի «Ազոտ» գործարանին «Դվին»-ին տրամադրված գազի 6,2 մլն դոլարի պարտքը վերադարձնելու ՀՀ:

«Դվին» կոնցեռնի և նրա դուստր ձեռնարկությունների` բյուջեին տույժերով և տուգանքներով պարտքը` 1 մլրդ 927 մլն դրամը (4 մլն. դոլար) վերադարձնել պետ. բյուջե:

6. Հրազդանի ՊՇԵԿ-5 60 մլն դոլար վարկային ծրագրերից փոշիացվել է, չարաշահվել է 12 մլն դոլար:

7. Կարծում ենք, ՀՀ կառավարությունը պետք է բանակցություններ սկսի ԵՎԶԲ-ի հետ` առաջարկելով Հրազդանի ՊՇԷԿ-ի չիրագործված ծրագրի վարկային տոկոսադրույքները նվազեցնել և երկարաձգել վարկի վճարման ժամկետները:

8. Վերանայել ՀՀ և Թուրքմենիայի կառավարությունների միջև 1996թ. մարտի 19-ին ստորագրված 34023 հազ. ԱՄՆ դոլարի միջկառավարական համաձայնագիրը և նրանում նախատեսված վճարումների արտարժութային ձևը փոխարինել ապրանքայինով, որով հանրապետությունը կշահի մոտ 7 մլն ԱՄՆ դոլար:

9. Առաջարկում ենք հանձնարարել «Հայթուրթրեյդ» ՓԲԸ-ին «Հայգազարդ» ՓԲԸ-ում ունեցած դեբիտորական պարտքերը անմիջապես ուղղել 4,3 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային վարկի մարմանը` ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

10. Ցանկացած պետական մենաշնորհային արտադրական համակարգի կառավարումն ավելի դյուրին է վարչական առումով, սակայն առավել անարդյունավետ ներդրումների խթանման, գործունեության կազմակերպման, ոչ արդյունավետ ծախսերի կրճատման, կոռուպցիայի բացառման տեսակետներից:

Առաջարկում ենք միասնական և մենաշնորհային համակարգը տարանջատել առանձին ընկերությունների` ելնելով գործառույթային խնդիրներից, ինչը հնարավորություն կտա էներգետիկայում ներդնել ուղղակի կամ անուղղակի մրցակցային պայմաններ:

Ներկայումս ՀՀ էներգետիկայի համակարգում լիցենզավորված գործունեություն են իրականացնում 11 պետական փակ բաժնետիրական ընկերություններ, որոնք կապված են առևտրային թույլ պայմանագրային կապերով: Նրանց բոլորի սեփականատերը էներգետիկայի նախարարությունն է: Ընկերությունները (հատկապես բաշխող) ուղղակիորեն պատասխանատու չեն (իրենց գույքով) իրենց պատճառով հաջորդ օղակում («Հայէներգո» , արտադրող կայաններ) առաջացած ֆինանսական ճեղքվածքի համար, ինչը ի վերջո պետք է փակվի ՀՀ բյուջեի հաշվին: Բոլոր ընկերություններում, առանց բացառության, եղած ֆինանսական միջոցները ծախսվում են անարդյունավետ և շատ հաճախ ոչ նպատակային, չի ապահովվում նրանց գործունեության թափանցիկությունը, ինչը նպաստում է ճեղքվածքի մեծացմանը:

11. Առաջարկել կառավարությանը` վերանայել 41074,2 մլն (82 մլն դոլար) ապրանքային արտադրանքի դուրս գրումը:

12. Ներկայումս պարտադիր նորմեր սահմանող «տեխնիկական կանոնակարգի» փոխարեն համակարգում գործում են բազմաբնույթ կանոններ, ստանդարտներ և հրահանգներ, որոնցում ներառված են ինչպես «Ստանդարտացման մասին» օրենքի տեսակետից պարտադիր, այնպես էլ ոչ պարտադիր նորմեր:

Այսպես, Հրազդանի և Երևանի ՋԷԿ-երում 1 կվտ/ժ էլ. էներգիայի արտադրության վրա ձևակերպված պայմանական վառելիքի փաստացի ծախսը մինչև օրս գերազանցում է տուրբինների տեխնիկական նորմաներով նախատեսված ծախսերը 1,5-1,6 անգամ կամ` 70-90 գրամով, իսկ մյուս կողմից համակարգում 1 գ վառելիքի տնտեսումը համարվում է փայլուն ցուցանիշ: Անհրաժեշտ ենք համարում համակարգում հստակեցնել բոլոր տեսակի նորմերի անվանական ցանկը և շարունակել օրենսդրական և ենթաօրենսդրական նորմերի կատարելագործումը: Ինչ վերաբերվում է պայմանական վառելիքի փաստացի ձևակերպումներին, ապա անհրաժեշտ է անհապաղ վերջ տալ այդ աճպարարությանը իր բոլոր պատճառա-հետևանքային կապերով:

13. Նպատակահարմար ենք գտնում էներգետիկայի նախարարությունում թողնված կանոնադիր կապիտալի մասով 1998-1999թթ. ստացված գազի արժեքը (գումարով 84 մլն. ԱՄՆ դոլար) անմիջապես ձևակերպել որպես բյուջետային վարկ և ցանցերի սեփականաշնորհման ժամանակ հաշվի առնել որպես պարտք պետությանը: Հետագայում` գումարների ստացման պահին, միջոցները ուղղել սեփականաշնորհումից մուտքագրվող հաշվին, իսկ 2000թ. ընթացքում օգտագործվող գազի արժեքը ուղղել վերոգրյալ հաշվին յուրաքանչյուր ամիս:

Նույն գազի մասով «Հայգազարդ» ՊԿ-ում չձևակերպված 14,4 մլն ԱՄՆ դոլար ԱԱՀ գումարը ձևակերպել և անհապաղ սկսել վճարումները բյուջեին:

14. Կանոնադիր կապիտալի հաշվին ստացվող գազի արժեքը իջեցնել 17 ԱՄՆ դոլարով` համապատասխանեցնելով կոմերցիոն գազի գնին:

15. Առաջարկել ՀՀ կառավարությանը և էներգետիկ հանձնաժողովին` վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագները: Սակագների հաշվարկման և հաստատման միասնական մեթոդաբանության կիրառման առումով էներգետիկայի հանձնաժողովի որոշակի լիազորություններ պետք է հստակեցվեն, այդ թվում` վառելիքի ծախսի, տեխնոլոգիական կորուստների, նորմատիվների և ապահովագրական ծախսերի մեծության հաստատում, ամորտիզացիոն մասհանումների և շահութաբերության չափերի սահմանում, որով կբացահայտվի մատակարարման ծառայությունների գների անցանկալի և չհիմնավորված բարձրացումը:

Եթե փորձենք գումարային արտահայտությամբ ներկայացնել մեր ուսումնասիրությունների արդյունքները, ապա պետ. բյուջեն ընդհանուր առմամբ կրել է մոտ 200 մլն դոլարի վնաս:

Մեր կարծիքով, հնարավոր սեղմ ժամկետում քննության առնելով բարձրացված հարցերի առաջարկվող լուծումները, հնարավորություն կունենանք վերականգնել վստահությունը էլ. էներգետիկ համակարգի և պետության նկատմամբ, ինչն իր հերթին կբերի բարեփոխումների ընթացքի կտրուկ արագացմանը և խորացմանը:

Ելնելով շարադրվածից` ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ՀՀ ԱԺ նախագահին առաջարկում է` հանձնաժողովի հաշվետվությունը և դրանից բխող առաջարկները հատուկ գրությամբ ուղարկել ՀՀ կառավարություն և ՀՀ Գլխավոր դատախազություն քննարկման և հետագա ընթացք տալու:

 

Հարգելի գործընկերներ

 

Ավարտելով մեր հաշվետվությունը` կուզենայինք ընդգծել հետևյալը.

ահա այն փաստերն ու իրողությունները, որ հնարավոր էր այս հաշվետվության շրջանակներում Ձեզ ներկայացնել:

Հուսամ, որ շատ իրողություններ Ձեզ կներկայացնեն նաև հանձնաժողովի անդամները, որոնք ավելի մանրամասն են տիրապետում առանձին նյութերի:

Ես կփորձեմ պատասխանել նաև Ձեր հարցադրումներին, որոնք, անկասկած, առաջացան այս հաշվետվությանը ծանոթանալուց հետո: Այս հաշվետվության մեջ հնչած փաստերն ու իրողությունները, բնականաբար, ՀՀ դատախազությունը պետք է հիմք ընդունի իր հարուցած քրեական նյութերը շարունակելու և նորմերը հարուցելու համար: Մենք կարծում ենք, որ այն, ինչ մեզ հաջողվել է պարզել, չպետք է ավարտած համարել: ՀՀ Ազգային ժողովը, իրականացնելով իր վերահսկողական ֆունկցիան, պետք է հետամուտ լինի, որ վերականգնվի պետությանը հասցված վնասը, իսկ մարդիկ, ում մեղքով տեղի են ունեցել չարաշահումներ, պետք է պատասխան տան օրենքի առջև:

Մեր ուսումնասիրությունները նաև վկայում են, որ ժողովրդի, սեփական երկրի դեմ կատարած յուրաքանչյուր հանցագործություն, հակաօրինական արարք, չարաշահում և յուրացում վաղեմության ժամկետ չունի: Պատասխան պետք է տրվի պատմության ու հասարակության առջև: Եվս մեկ դաս, որը թերևս ամենակարևորներից մեկն է այս հանձնաժողովի գործունեությունից հետո:

Եթե կարողանաք դասեր քաղել այս ամենից, ուրեմն մենք ապագա կունենանք ու մեզ զարգացում է սպասում: Հակառակ պարագայում գուցե մենք դատապարտվենք նոր 1992-1995թթ.-ի, իսկ դա անթույլատրելի է և անհանդուրժելի:

 

Հանձնաժողով`

 

Դ. Լոքյան - «ՀՅԴ»

 

Մ. Գասպարյան - Անկախ պատգամավոր

 

Գ. Մելիքյան - «Միասնություն» դաշինք

 

Ա. Սադոյան - «ԱԺՄ»

 

Գ. Եղիազարյան - «Միասնություն» դաշինք

 

Ա. Կարապետյան - «Իրավունք և միաբանություն»

 

Ս. Երիցյան - «Օրինաց երկիր»

 

Վ. Գրիգորյան - «Կայունություն»

 

Խ. Սարգսյան - «ՀԿԿ»

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
14.06.2000
N Ն-092-2
Որոշում