Սեղմել Esc փակելու համար:
«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԿԱԶՄՈՂ ԲԱԺՆԵՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2020 թվականի N 242-Ա

 

«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԿԱԶՄՈՂ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով`

ա) «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) 2020 թվականի հունիսի 8-ի N 153/20-Ս11 գրությունը, որով վերջինս խնդրել է համաձայնություն տալ Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականության իրավունքը փոխանցել «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը,

բ) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2020 թվականի հուլիսի 8-ի N 01/11.1/3721-2020 և հուլիսի 9-ի N 01/11.1/3743-2020 գրությունները, որոնց համաձայն` նախարարությունն առարկություններ չունի Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն, և

հիմք ընդունելով «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 14-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Համաձայնություն տալ Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր` «ՎԵՈՆ» ընկերությունների խմբում ընդգրկված «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնետոմսերը «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով տրված համաձայնությունը գործարքի կնքման համար վավեր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում:

3. Ընկերությանը` սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել դրան առնչվող փաստաթղթերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

10 հուլիսի 2020 թ.

Երևան

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
10.07.2020
N 242-Ա
Որոշում