Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎՃԱՐԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

15 հոկտեմբերի 2020 թվականի N 92

 

ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎՃԱՐԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը ֆիզիկական անձից վարձակալությամբ ձեռք է բերել տարածք: Տվյալ դեպքում ու՞մ մոտ է առաջանում պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունը և ի՞նչ կարգով է կատարվում:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում ՀՀ աղբյուրներից և (կամ) ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար` ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ նույն մասով սահմանված դեպքերի,

i

- 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` պասիվ եկամուտների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է) հաշվառման դրամարկղային մեթոդով,

i

- 150-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ` 10 տոկոս դրույքաչափով,

i

- 151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում չնշված դեպքերում հաշվետու տարում ստացված հարկման բազայից եկամտային հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին,

i

- 269-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում` որպես հարկային գործակալ` հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական 5000 դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից (այդ թվում` ոչ ամբողջական ամսվա համար), որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:

Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտը ազատված է ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների մասով հարկային գործակալի պարտավորությունից, բացառությամբ վարձու աշխատողի համար ամսական 5000 դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից:

i

Հետևաբար, միկրոձեռնարկատիրության սուբյեկտի կողմից ֆիզիկական անձանց վճարվող վարձակալական վճարներից ֆիզիկական անձը պարտավոր է օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հաշվետու տարվա համար եկամտային հարկը օրենսգրքի 150-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույքաչափով հաշվարկել և պետական բյուջե վճարել ինքնուրույն` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ, նույն ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելով եկամտային հարկի տարեկան հաշվարկ (ձևը հաստատված է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 30.12.2016 թ. N 300-Ն հրամանի 3-րդ հավելվածով):

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.10.2020
N 92
Իրազեկման թերթիկ