Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

29 հոկտեմբերի 2020 թվականի N 97

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԵՎ ՃՇՏՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կազմակերպությունը սույն թվականի սեպտեմբերի 19-ին կատարել է արտահանման գործարք, որի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի Դաշնությունում գրանցված Ա կազմակերպության հետ, որն ապրանքը տեղափոխել է Մոլդովա: Արտահանման ապրանքների հայտարարագրման և միջազգային ապրանք-տրանսպորտային բեռնագրում որպես առևտուր անող երկիր նշված է Ռուսաստանի Դաշնություն, իսկ որպես նշանակման երկիր` Մոլդովա: Կազմակերպության կողմից գործարքի տվյալները մուտքագրվել են ԵՏՄ գործարքների դարանում, իսկ ՀՀ ՊԵԿ Մաքսային ծառայության տվյալներ բազայում այն արտացոլված է որպես գործարք երրորդ երկրների հետ, ինչի արդյունքում միևնույն գործարքից ստացված հասույթի գումարը կրկնակի է հաշվառվում և մեխանիկորեն անհամապատասխանություն է առաջացնում:

Արդյո՞ք վերը նշված գործարքը պետք է դիտել որպես գործարք ԵՏՄ երկրների, թե որպես գործարք երրորդ երկրների հետ և ինչ գործողություններ պետք է կատարել առաջացած անճշտություններն ուղղելու համար:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվում են, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքի (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի) մատակարարումը կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի) մատակարարումը` օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթուղթը հարկային մարմին ներկայացնելու դեպքում,

i

- 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մատակարարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է արտահանման հարկային հայտարարագիրը արտահանողի կողմից հարկային մարմին ներկայացնելու օրը:

i

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գծով առաջացող հարաբերությունները կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով և անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ: Պայմանագրի 72-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ապրանքների փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է նշանակման երկրի սկզբունքով, որով նախատեսվում է ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում և (կամ) ակցիզների վճարումից ազատում, ինչպես նաև ներմուծման ժամանակ դրանց հարկումն անուղղակի հարկերով: Ապրանքների արտահանման ու ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գանձումը և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմն իրականացվում են նույն պայմանագրի 18-րդ հավելվածով սահմանված կարգի համաձայն:

i

Միաժամանակ, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (Օրենսգիրք) 104-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապրանքները ենթակա են մաքսային հայտարարագրման դրանք մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում կամ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ կետով, 272-րդ հոդվածի 4-րդ կետով և 281-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում: Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և այլ ապրանքները, Օրենսգրքով սահմանված դեպքերում, Միության մաքսային տարածքում գտնվելու և օգտագործվելու, Միության մաքսային տարածքից արտահանվելու և (կամ) Միության մաքսային տարածքից դուրս գտնվելու և օգտագործվելու համար ենթակա են Օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված մաքսային ընթացակարգերով ձևակերպման: Մասնավորապես, Օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արտահանում» մաքսային ընթացակարգը Միության ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան` նման ապրանքներն արտահանվում են Միության մաքսային տարածքից դրա սահմաններից մշտապես դուրս գտնվելու համար:

Հաշվի առնելով վերոնշյալը հայտնում ենք, որ.

1) արտահանման հարկային հայտարարագիր ներկայացվում է ՀՀ տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մատակարարման գործարքների մասով,

2) ԵՏՄ անդամ չհամարվող պետության տարածք արտահանված` Օրենսգրքով սահմանված կարգով «Արտահանում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների մասով կազմակերպության կողմից հարկային մարմին արտահանման հարկային հայտարարագիր չի ներկայացվում` անկախ արտահանվող ապրանք ձեռք բերողը ԵՏՄ անդամ պետության հարկ վճարող համարվելու հանգամանքից:

Միաժամանակ հայտնում ենք, որ կազմակերպության կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ ՀՀ հարկային օրենսգրքի 54-րդ հոդվածին համապատասխան:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
29.10.2020
N 97
Իրազեկման թերթիկ