ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
8 նոյեմբերի 2020 թվականի N 1228-Ա
 
ԱՐՏՅՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
  i 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը`
1. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանին համարել կամավորական հիմունքներով զորակոչված և 2020 թվականի նոյեմբերի 8-ից ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից:
2. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին` աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար սահմանված կարգով ապահովել Արտյուշ Գրիգորյանի աշխատավարձի վճարումը:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2020 թ. նոյեմբերի 8
Երևան