ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
7 նոյեմբերի 2020 թվականի N 3939-Ա
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴՐԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՀԱԶԱՆԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴՐԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԱԼԳՈՐԻԹՄԸ, ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՊՔԵՐԻ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ, ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴՐԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ, ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՇԵՑՄԱՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊՈՎ ԿԱՐՃ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.7-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դրական դեպքերի վարման ալգորիթմը` համաձայն հավելված 1-ի,
2) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դրական դեպքերի ինքնամեկուսացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի,
3) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դրական դեպքերի ինքնամեկուսացման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ հիշեցման բջջային կապով կարճ տեքստային հաղորդագրություն` համաձայն հավելված 3-ի:
2. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Վանյանին`
1) Ստեղծել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դրական դեպքերի ահազանգման կենտրոն` Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղում` անհրաժեշտ կադրային և նյութատեխնիկական հագեցվածությամբ,
2) Ապահովել`
ա. կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դրական դեպքերի ինքնամեկուսացման վերաբերյալ հրահանգավորումը` համաձայն սույն հրամանի հավելված 2-ի,
բ. Կազմակերպություններում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դրական դեպքերի վերաբերյալ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին հաղորդումը` Առողջապահության նախարարի 2020 թվականի թիվ 17-Ն հրամանի կատարման պահանջների վերահսկողությունը ապահովելու համար,
գ. Կազմակերպություններում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դրական դեպքերի վերաբերյալ կազմակերպությունների ղեկավարներին տեղեկացումը` սույն հրամանի հավելված 1-ով հաստատված ալգորիթմի պահանջներն ապահովելու համար:
3. «Էլեկտրոնային առողջապահական միասնական օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին` ապահովել.
1) ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշման 24-րդ կետի կատարումը,
2) սույն հրամանի հավելված 3-ով հաստատված հաղորդագրության տարածումը` համագործակցելով բջջային կապի օպերատորների միջոցով:
4. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյան`
հրամանը տեղադրել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
Հավելված
Առողջապահության նախարարի
2020 թվականի նոյեմբեր « 07 » - ի
թիվ N 3939 - Ա հրամանի