ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
12 նոյեմբերի 2020 թվականի N 3989-Լ
ԿԱՏԱՂՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՄԱՐԴՈՒ ՄՈՆՈԿԼՈՆԱԼ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ, «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՌԵՖԵՐԵՆՍ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԿԵՆՏՐՈՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՄՈՒՆԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀԵՍՏԻՆ Ի ՊԱՀ ՀԱՆՁՆՎԱԾ ՈՒ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՎԱԾ ԿԱՏԱՂՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՄԱՐԴՈՒ ՄՈՆՈԿԼՈՆԱԼ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԵՐՆ` ԸՍՏ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ԸՍՏ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել.
1) «Կատաղության վիրուսի դեմ մարդու մոնոկլոնալ հակամարմինների կիրառման հրահանգը»` համաձայն հավելված 1-ի:
2) «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի տարածքում տեղակայված բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների ազգային պահեստին ի պահ հանձնված ու պահեստավորված կատաղության վիրուսի դեմ մարդու մոնոկլոնալ հակամարմինների բաշխման ցանկն` ըստ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային մասնաճյուղերի` համաձայն հավելված 2-ի:
3) «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի տարածքում տեղակայված բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների ազգային պահեստին ի պահ հանձնված ու պահեստավորված կատաղության վիրուսի դեմ մարդու մոնոկլոնալ հակամարմինների բաշխման ցանկն ըստ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների` համաձայն հավելված 3-ի:
2. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Վանյանին, գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանին` սահմանված կարգով ապահովել.
1) «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի տարածքում տեղակայված բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների ազգային պահեստին ի պահ հանձնված ու պահեստավորված կատաղության վիրուսի դեմ մարդու մոնոկլոնալ հակամարմինների բաշխումը «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային մասնաճյուղերին` համաձայն հավելված 2-ի:
2) «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի տարածքում տեղակայված բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների ազգային պահեստին ի պահ հանձնված ու պահեստավորված կատաղության վիրուսի դեմ մարդու մոնոկլոնալ հակամարմինների բաշխումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին` համաձայն հավելված 3-ի:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին:
4. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`
հրամանը տեղադրել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
Հավելված 1
Առողջապահության նախարարի
2020 թվականի նոյեմբերի 12-ի N 3989 - Լ հրամանի